
Վերջին օրերի յոթնամյա պատմությունը
Կառավարության ղեկավարը, վերջին օրերին լկտի բառապաշարով Սրբազաններին, Վեհափառին անդրադառնալուց հետո, երեկ անցում կատարեց Վ. Օսկանյանի և Ռ. Քոչարյանի վրա, «ոչ մի հանդարտ օր» փիլիսոփայությամբ։ Ինչ ուզեց՝ ասաց, առանց իրականությունը ճշտելու, առանց էթիկետի նվազագույն նորմի։ Սա ինքն է, յոթը տարի՝ նույնը, անփոփոխ։ Եթե պետք լիներ, հանգիստ կարող էր երեկ ուրիշ թիրախ վերցնել։ Ասենք՝ պայմանական Հենրիխ Մխիթարյանին։ Նույն խա...

Մենք ենք տերը մեր անլրջության
Ադրբեջանը Ֆրանսիայի հետ սկսում է, իրենց ձևակերպմամբ, նոր տնտեսական մեգանախագիծ։ Total Energies-ի հետ Ապշերոն հանքավայրում գազավերամշակման նոր համակարգ են կառուցում։ Հիշեցման կարգով. սա այն Ֆրանսիան է, որը մեզ պետք է գա փրկի, բայց թե հանուն ինչի, ումից և ինչպես, հարցերը սովորաբար լսարանին չեն ասում։
Ադրբեջանը մտադիր է իրականացնել, իրենց ձևակերպմամբ, խոշորագույն գործարք՝ ձեռք բերելով մինչև 40 JF-17Thunder նորագույն կործանի...

Փոխել հարցադրումը, ու կլինի արդյունք
Այս նոր աննորմալ վիճակում ավելի քան երբեք կարևոր են ճիշտ հարցադրումները։ Պետք է ճիշտ դնել հարցը, որպեսզի պատասխաններ հնարավոր լինի գտնել։
«Ինչ պիտի անի եկեղեցին» հարցադրումը իմ խորին համոզմամբ ոչ ճիշտ հարց է։ Իսկ ի՞նչ ենք մենք ակնկալում եկեղեցուց։ Ճիշտ հարցադրումը այլ է . « Ի՞նչ պիտի անեն աշխարհիկ կառույցները»։Առաջինի դեպքում՝ մենք բոլորս մեզ դնում ենք դիտորդի տեղ։ Երկրորդի դեպքում՝ դառնում ենք ակ...

Ներքին ապակայունացում՝ արտաքին վտանգների ֆոնին
Այնուամենայնիվ, ի՞նչ է մեր ուզածը. իրար ոչնչացնել, իրար ստորացնել, իրար վիրավորել, կատարվածի մեղքն իրար վրա գցել, ամեն ինչ ջարդել-փշրել ու վերջում բոլորով (շեշտում եմ՝ բոլորով) կանգնել ողբերգության առա՞ջ։ Թե՞ այնուհանդերձ մեր նպատակը ելք գտնելն է։ Ելք այն վիճակից, որը տանում է պետության դեմոնտաժի և ազգովի թափառական դառնալու հեռանկարին։Բոլոր ադեկվատ մարդիկ՝ իշխանությունից դուրս, ներս, որևէ մասնագիտության և տարիքի, այսօր մտ...

Ինչ է ասել Վեհափառը, ինչ է ասել Նիկոլը, ինչ պետք է անենք մենք
Նիկոլի և իր մի քանի հոգու արշավը Հայ առաքելական եկեղեցու դեմ շատերը կապում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Բեռնում ունեցած ելույթի հետ։
Երկու անգամ ամենայն ուշադրությամբ լսել եմ Վեհափառի ելույթը, որի հիմնական կետերն են.
1. Սանձազերված պատերազմի հետևանքով հայաթափվել է Արցախը, և այսօր մարդիկ զրկված են իրենց բազմադարյա հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքից2. Արցախի տարածքում կա հոգևոր պատմամշակութային ժառանգության ոչնչացման ի...

Կատակի չվերածել, սա լուրջ է
Կառավարության ղեկավարի ձևակերպումները շոկի մեջ են դրել բոլոր նորմալ մարդկանց։ Իրավիճակը և արվելիք հետևությունները կարիք ունեն ոչ թե էմոցիաների, այլ՝ սառը բանաձևերի։ 1. Ինչո՞ւ է նա (նրանք) իրեն այդպես պահում։ Այս պայմաններում նա վերընտրվելու որևէ շանս չունի։ Ինքը շատ լավ հասկանում է։ Բայց մտածում է ոչ թե հեռանալու մասին, այլ՝ պայմանների փոփոխության։ Նա անելու է ամեն ինչ՝ երկրում անասնական մթնոլորտ ձևավորելու համար։ Ամեն հն...

Չպատրաստվել նախորդ ընտրություններին
Ընտրություններին գնալիս կարող ենք թույլ տալ ճակատագրական սխալ՝ կրկնելով գեներալներին բնորոշ հայտնի սխալն ու պատրաստվել «նախորդ մարտին»։ Նրանք Իշխանությունը եկավ «Նոր Հայաստան» գաղափարով, ստացավ պատմական ողբերգություն, իսկ առաջիկա ընտրություններին գնալու է «Իրական Հայաստան» -ի գաղափարով, որի տոտալ քարոզարշավն է տանում հիմա։ Իրականում իշխանությունը ոչ մի բան չունի առաջարկելու հասարակությ...

Առաջիկա վճռորոշ ընտրությունների կարևոր գործոնները
Ակնհայտորեն մենք մտնում են բարդ մի փուլ, տարբեր հնարավոր սցենարներով, ու շատ կարևոր է արձանագրել առկա ելակետային պայմանները. 1. Բոլորը պատրաստվում են ընտրությունների (և ճիշտ են անում)2. Շատերին չի հաջողվելու գտնել մասնակցության օպտիմալ ձևաչափը3. Է´լ ավելի շատերին չի հաջողվելու գտնել ճիշտ բովանդակությունը4. Գործող իշխանությունն ունի վերարտադրվելու գրեթե զրոյական հնարավորություն5. Հակաիշխանական համակարգի կոպիտ սխալներ...

Բաքվի դատերի բանալին
Եթե մեզ թվում է, թե մեր կիսաձայն, ծույլ ու մշտապես անկազմակերպ աջակցությամբ կարողանալու ենք օգնել Բաքվի բանտերում տանջամահ արվող մեր հայրենակիցներին, ապա չարաչար սխալվում ենք։Օգնելու ձևեր միանշանակ կան, ազդելու տարբերակներ կան, բայց դրա համար նպատակային աշխատանք էր պետք, որը չի արվել, ինչպես չի արվում շատ այլ հարցերում։Հուսալ, թե մեր այսօրվա Եվրոպան կարձագանքի մարդու իրավունքների միջնադարյան ոտնահարման այս պրոցեսին, խաբկա...

Քայքայման և վերածննդի անտիսոցիոլոգիան
Ի վերջո, այս մղձավանջի ելքը որոշելու է հասարակության սոցիոլոգիական ընթացքը։ Եթե գերիշխի «հայ գնչու» դառնալու տրամադրությունը, ապա մենք առաջիկա տարիներին անշուշտ կդառնանք այդպիսին։ Եթե հաղթի պետություն պահելու հանրային տրամադրությունը, ապա կպահենք։ Բայց դա ինքնահոս պրոցես չէ, և պետք է ազդել ճիշտ տրամադրությունների ձևավորման վրա, որպեսզի հետո «չզարմանանք» հերթական կամ արտահերթ ընտրությունների ար...

Ինչի մասին էր «Փաշինյանի Ռուհնաման»
Հայկական «Ռուհնամայի» պրեզենտացիայից հետո եղավ ծաղրանքի, ֆեյսբուքյան պոռթկման մեծ ալիք, և ցավոք, մի քանի հստակ քաղաքական ձևակերպումներ։Այս պատկերը ունի նվազագույնը 4-5 տարվա պատմություն, և մենք նորից կարծես, թե անում ենք նույն սխալները, մտնում նրա ծուղակի մեջ։Նա կորցրել է իր սոցիալական բազան Հայաստանում, կորցրել է արտաքին աջակցության տանիքը։ Հայաստանում և Հայաստանի շուրջ այսօր հաստատվել է լարվածության էական թո...

Արցախյան նոր օրակարգ
Արցախի Հանրապետության կայացման և արցախյան հարցի բանակցային պատմությունը՝ փաստաթղթերով, բանակցային ֆորմատներով, գաղտնի ու հայտնի մանրամասներով, ամբողջը զրոյացվեց այս իշխանության օրոք։Հիմա բոլորովին նոր վիճակ է, և այդ վիճակը որևէ ընդհանուր բան չունի երեք նախագահների օրոք ընթացած բանակցային գործընթացի հետ։ Ամեն ինչ զրոյացվել է, բանակցային պատմությունը դարձել է պատմություն։ Սա է փաստը։ Այսօր մեզ անհրաժեշտ է նոր արցախյան կոնցե...

Տատիկի տունն ընդդեմ կառավարական դաչաների
Մեկդ բացատրեք Նիկոլին, որ տունը, բացի նյութական արժեք լինելուց, շատ ավելի կարևոր արժեքներ ունի։
Չի կարելի հանգիստ մարդուն ասել՝ գույքահարկ չես կարողանում մուծել, տունդ ծախի գնա ուրիշ տեղ։ Մարդիկ «դվարնյաժկա» չեն։ Մարդկանց էդ տանը կապում են հոգևոր այլ գաղափարներ՝ երեխայի ծնունդ, մանկության հուշեր, ծնողի ջերմություն, հարևաններ, բակ, ընկերական բազմաթիվ հուշեր։Նիկոլին ասեք, որ չի կարելի հանգիստ ասել՝ «տատիկ...

Ավելին, քան իշխանափոխությունը
Իմ կանխատեսմամբ՝ Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը։ Դա կարող է լինել ավելին, քան նույնիսկ հեղափոխությունը։ Հանրային կյանքի տարբեր ոլորտների տարբեր դրսևորումները և այլ ցուցիչներ վկայում են, որ տեղի է ունենում ուշացող անխուսափելին. հասարակությունը սկսում է վիրավորվել։ Սա իսկապես մի կողմից ուշացած է, և պետք է լիներ շատ ավելի վաղ, մյուս կողմից՝ անխուսափելի է. այն, միևնու...

Արցախը դատարկողների ցինիզմը
Եթե Ալեն Սիմոնյանը՝ մտածված թե «սխալմամբ», չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, եթե Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Շուշիում ցուցադրաբար քեֆեր չանեիք, եթե 20 տարի ընթացող բանակցությունները տապալելու ու զրոյական կետից սկսելու փոխարեն դրանք շարունակեիք ու զարգացնեիք, եթե չհրահրեիք պատերազմ, եթե արդեն սանձազերծված պատերազմը շուտ կանգնեցնեիք, եթե Պրահայում Արցախն Ադրբեջանի կ...

Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին
Համոզված լինելով, որ գործող վարչապետի և նախկին նախագահների հեռակա «բանավեճը» չպետք է սահմանափակվի նրանց՝ չորսի շրջանակներում, ձևակերպում եմ հիմնական կետերը, որոնք հետաքրքրում են հարյուր-հազարավոր մարդկանց. 1. Այս բանավեճը կունենար իմաստ և արժեք, եթե սկսվեր 2018-ին կամ առնվազն՝ մինչև Արցախը կորցնելը։ Ինչո՞ւ Փաշինյանը դա չարեց։2. Արդյոք Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահների հետ քննարկել կամ գոնե բանավիճե՞լ է.a. Երբ...

Ապագա ունենալու համար պետք է չկեղծել մեր ընդհանուր անցյալը
Երեկվանից սկիզբ առած թեման՝ ՄԵԿ հոգու և նախկին նախագահների ներկայացուցիչների միջև, չի կարող համարվել միայն նրանց չորսի գործը։ Չպետք է թույլ տալ, որ այն սահմանափակվի պարզ հերքումներով ու պատասխաններով։ Պետք է առիթը բռնելով՝ զարգացնել թեման, նրան թողնել իր հնարքի տակ։Սկսել խոսել այսպես կոչված «նախկինների» մասին, և պետք է խլել նրանից այդ թեման։ Սա կարևոր է հանրային տրամադրությունների առողջացման, այսօր...

Իրական քաղաքական առաջարկներն՝ ընդդեմ պոպուլիստական թատրոնի
Մեկ հոգու ազդարարած հանրաքվեն՝ իբր դեպի ԵՄ ուղղություն վերցնելու մասին, ակնհայտորեն ավանտյուրիստական, ոչնչով չհիմնավորված, քաղաքական, տնտեսական, անվտանգային ոչ մի ռացիոնալ հաշվարկ չպարունակող, պետական շահ չենթադրող նախաձեռնություն է։ Սա նշանակում է, որ դրան պետք է հստակ այլընտրանք հակադրել։ Օրինակ՝ հայ ժողովրդին առաջարկել իրական զարգացման հիմք ունեցող, աշխատող մի գաղափար, ինչպիսին կարող է լինել ԲՐԻԿՍ-ի հ...

Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի
Երբ ասում ենք, որ հայտնի մեկ հոգին հանուն իշխանություն պահելու պատրաստ է ամեն ինչի, դա ենթադրում է շարունակություն. ա. Ի՞նչ ասել է ամեն ինչ, ի՞նչ կարող է անել իր իշխանությունը պահելու շանսերը մեծացնելու համար. դրանք կոնկրետ ո՞ր գործողություններն են, ո՞ր միջավայրը։բ. Ի՞նչ պետք է անենք մենք։ Հակադիր քաղաքական-հանրային դաշտը երկրի քանդման ստատիստներ չեն, որ կողքից հետևեն նրա գործողություններին։ Այդ մեկ հոգու համար ամենապարար...

Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները
Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև, լինելու է պատկերացումների և ճանապարհի ընտրություն։ Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով» , որը քաղաքական միավոր չէ, և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով։ Նրանց խնդիրը լինելու է՝ ընտրության շեմին ստանալ կենցաղային, առանց որևէ հույսի ու նպատակի հ...

Հայաստանի վիրավորվելու ժամանակը
Պարտություններից ու նման աղետներից հետո ռացիոնալ վերականգնումը սկսվում է մեկ Իռացիոնալ կետից. հասարակությունը պետք է վիրավորվի։ Երկիրը պատերազմի տանելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, անծայրածիր Եռաբլուրի համար, կորսված Արցախի, աղետի ֆոնին իշխանական լկտի պահվածքի, քեֆերի ու վայելքների, Ալիևի կողմից մեր արժանապատվության գռեհիկ ոտնահարման, տխրության ու կորստի օրերին իշխանական ցուցադրական լուսանկարների, այն գռեհիկ իրակա...

Իշխանությունը գնում է ընտրությունների
Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է. գալիք ընտրություններում պայքարել իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն վերցնելու համար։Առաջին դեպքում՝ դա այլ հոգեվիճակով, ընդգծված վճռականությամբ, սեփական հնարավորությունները իրական գնահատելով ընտրության գնալն է, մյուսը՝ ընդդիմադիր կոմֆորտի համար պայքարը, որի մոտիվացիան բացառապես անձնական է։Իշխ...

Ապագա ընտրություններում հաղթող ուժերը
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները (հերթական թե արտահերթ) աչքի են ընկնելու անսպասելի, անհավանական դաշինքներով ու միավորումներով։ Դա գալիք ընտրությունների սուր առանձնահատկությունն է լինելու։ Հաջողության են հասնելու այն ուժերը, միավորները, ովքեր հայ ժողովրդին ասելիք կունենան։ Ոչ թե բարձրագոչ խոստումներ ու գեղեցիկ լոզունգներ, այլ ասելիք, որն արագ կարող է վերածվել անելիքի՝ այսօրվա մեր իրավիճակին համարժեք։ Հաջողության բանա...

Ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումները
Մենք չենք անում շատ կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո շարժումների անհաջողության պատճառները։ Չունենք դրա խոհեմությո՞ւնը, գուցե խիզախությու՞նը։ Հատկանշական է, որ իշխանությունը և հանդիսատեսը նշում են հազար ու մի հորինած պատճառ, բայց մենք՝ մասնակիցներս, անբացատրելիորեն լուռ ենք։Կան խորքային պատճառներ, որոնք, հատվելով մի ամբողջականության մեջ, դառնում են լուրջ, առայժմ անհաղթահարելի խոչընդոտ՝ այս մղձավանջից...

Երբ է գալու բաց խոսելու ժամանակը
Մենք խուսափում ենք բաց խոսել այն մասին, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները։Մենք չենք էլ փորձում հասկանալ խորքային պատճառները։ Մենք վախենում ենք բարձրաձայն ասել, որ արտահերթ ընտրություններին արդեն որերորդ տարին է՝ պատրաստ չենք։ Մենք միայն շշուկով ենք խոսում այն մասին, որ այսպիսի ընթացքի դեպքում հերթական ընտրություններին նույնպես կարող ենք անպատրաստ լինել։Մենք հասկանում ենք նաև, որ այս մարդը իրեն նույնա...

Դաշնակիցներ՝ նախ երկրի ներսում
Մենք սխալմամբ կարծում ենք, թե մեր հիմնական վտանգը դրսից է, ուրիշ երկրից։ Մենք սրանով ճակատագրական սխալ ենք թույլ տալիս։Բաց ենք թողնում ամենածանր պրոցեսը՝ պետության կազմաքանդումը ներսից։ Այսօրվա մեր անասնական բարքերը, համակեցության կանոնների բացակայությունը, ներքին ագրեսիան, անհատի և հասարակության անկումը, համատարած հուսալքությունը մեզ քանդում են ներսից, ու գալու է մի պահ, որ մեր պետությունը կազմաքանդելու համար արտաքին ագր...

«Նախկին թե ներկա» բանավեճի փոխարեն՝ ամենակարևոր հարցը
Միքայել Սրբազանը հանրային սուր բանավեճի լավ հնարավորություն բացեց։ Կարող ես համաձայնել, կարող ես՝ ոչ. էականը դա չէ, այլ այն, որ սա լավ առիթ է՝ խոսելու հասարակության վիճակի մասին։ Ի վերջո, երբ ասում ենք՝ հասարակությունը սա´ է ուզում, սա´ է պահանջում, պետք է փորձել հասկանալ, թե ի´նչ է այսօրվա հասարակությունը։ Ո՞ւմ անունից է այս բանավեճը։Մենք իրոք լավ չենք ճանաչում պարտության հային։ Խորհրդային 70 տարիները և...

Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց
Պարտության ճգնաժամը և աշխարհիկ էլիտաների անճարակությունն այլ ընտրություն չէին թողել. կա´մ պետք է լիներ Գեներալ՝ ամուր ձեռք (պարզվեց՝ այդպիսին չունենք), կամ՝ հոգևորական, մարդկային արժեքներ քարոզող, մարդուն մարդկայնությունը վերադարձնող անհատ։Հայ առաքելական եկեղեցին՝ ի դեմս իր արքեպիսկոպոսական դասի, իր ամենատարբեր աստիճանակարգերում ծառայող հոգևորականների (Վեհափառի առաջնորդությամբ), պատմական առաքելություն են կատարում, ո...

Հայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները
Որպեսզի ճիշտ հասկանանք մեր վիճակը և կարողանանք ճիշտ կազմակերպել մեր գործը, պետք է ունակ լինենք մեզ նայել կողքից։ Ինչ են տեսնում մեզ նայելիս հակառակորդները, հարևանները, պոտենցիալ դաշնակիցները. 1. Հայ ժողովրդի էլիտաները չեն կարողանում գտնել հետպատերազմյան վերականգնման բովանդակությունը, ճանապարհը։2. Հասարակությունը գտնվում է խորը կազմաքանդման մեջ, լիարժեք օտարացած պետությունից։3. Քաղաքացիների՝ Հայաստանը լքելու ձգտումն աննախա...

Ազնիվ ու ռացիոնալ խոսակցության պահանջով
Եթե մենք շարունակենք այս լրջությամբ և մակերեսայնությամբ պատկերացնել մեր վիճակը և անելիքները, ապա որոշ ժամանակ անց սեպտեմբերի 21-ը նշելու ենք Արցախի սեպտեմբերի 2-ի պես՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի կերպ։Այս սեպտեմբերի 21-ին օրեր են մնացել, փորձենք այս օրերն օգտագործել մի քանի բարդ հարցի հնարավորին չափ ազնվորեն պատասխանելու ու ռացիոնալ լուծումներ գտնելու համար։ Ինչպե՞ս ստացվեց, որ անկախ պետության 33-րդ տարում քաղաքական-հանրային...