Եկեք պարզ խոսենք Սա անոմալիա է։ Երեկվա ծայրահեղ վտանգավոր ասուլիսից հետո առավոտյան ԱԺ-ն հանգիստ սկսում է աշխատանքը։ Տարբեր իրականությունների մեջ ենք. հերոսների ծնողների նստացույց, հասարակություն, որը ցույց տվեց կոշտ դիրքորոշում, անհատներ, որ չլռեցին, Արցախ, որը չլռեց, և ՀՀ ԱԺ։ Օրգանական կապը կտրվել է՝ օբյեկտիվ վտանգների, հանրության մեջ առկա լրջագույն անհանգստության, փողոցի և քաղաքական դաշտում կատարվողի միջև։Եթե այսօրվա նիստին չլինեին Դաշն...
Չ«փրկված» ու Չ«դիմադրված» հայրենիքը Պայքարի նոր փուլը՝ իրար աչքերի մեջ նայելով Ակնհայտ է, որ Հայաստանն ու Արցախը մտնում են անկայունության, խոշոր անորոշությունների ու ռիսկերի նոր փուլ։ Ականատես ենք լինելու շատ գռեհկությունների։ Ինչպես՝ երեկ։ Իհարկե, հնարավոր է իշխանություն կորցնել, հնարավոր է իշխանություն վերցնել, բայց հնարավոր է նաև պետություն կորցնել։ Շատ հնարավոր է՝ ուղղակի ստանալ անկառավարելի, ինչ-որ անբովանդակ վիճակ։ Ու էլի՝ բոլորով սպասարկել «նոր...
Արդյո՞ք «մեգամոլի շարժումը» վատագույնն է, որ մեզ հետ կատարվում է Եկեք հանգիստ թողենք Մեգամոլի խաղարկության հասարակությանը։Թեև տեսարանն իրոք, տխուր էր, բայց դա լուծման չտանող ուղղություն է։Վատ ապրող, դժվար ապրող, փոքր շահի հասարակություն էր, ոչ ավելին։ Շատ ավելի վտանգավոր է, որ հինգ տարի է՝ մենք հանդուրժում ենք Նիկոլի իշխանությունը։ Մենք դա ենք։ Պետական կվազիինստիտուտները, լռող-խոնարհվող հայտնիները, կրթվածների-ապահովների հասարակությունը, որը լռում ու հանդուրժում է, պետք եղած տեղը խոնարհ...
Մայիսի 9-ը, որպես հաղթանակի տոն, այս տարի ունի կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Խաչատուրովը Արդեն երրորդ տարին է՝ մայիսի 9-ին մենք չգիտենք մեր անելիքը, ասելիքը։ Ու՞մ ենք շնորհավորում, ինչի՞ համար։ Հաղթանակի կոնցեպտը վերածվել է աբստրակցիայի։ Իմ առաջարկն է. Այս տարի մայիսի 9-ին տալ կոնկրետ բովանդակություն և կոնկրետ անուն։ Մենք ունենք հաղթանակի շատ կոնկրետ խորհրդանիշ՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովը, որի բանտարկությունը ազգային ծնկաչոքության ռիտուալ է թշնամու առաջ։ Սա Հայաստանի համար աննախադեպ վիճակ է։ Այսօր մի մեծ խու...
Որ հասարակությունը չջնջի ներքին «կարմիր գծերը» Երկրում հաստատվել է պատային վիճակ, որը բերում է անհուսության աճի և, հետևաբար, ագրեսիայի գեներացման. թքելը, անձրևանոց նետելը, ամբիոն գրավելը ծիծաղելու բաներ են՝ այն սցենարի համեմատ, ինչը կարող է տեղի ունենալ, դեպի ուր մենք գնում ենք։Զորքով և ալենատիպերով շրջապատված ՄԵԿ հոգին և դիմացը՝ անլիդերություն։ Սա ամենապարարտ միջավայրն է՝ ռացիոնալի, գրագետի պարտության ու անկառավարելի ագրեսիայի համար։ Սրանից պետք է վախենալ։ Կա մոլորվա...
Հասարակության հաշտեցումն ավելի հեշտ է, քան թվում է Ներքին հաշտեցումը այլընտրանք չունի։ Սա պետությունը պահելու, ազգային բարոյական նեխումը կասեցնելու և աղետաբեր կառավարմանը վերջ տալու միակ ճանապարհն է։Որքան էլ տարօրինակ հնչի, դրա առաջին քայլը բաժանարար գիծն է զտումը։ Լինում են իրավիճակներ, երբ միայն դրանով է հնարավոր հասնել համախմբման։ Հիմա կա մեկ սուր բաժանարար գիծ. ովքեր հասկանում են, որ պետք է կասեցնել աղետը, և ովքեր՝ ոչ։ Բաժանարար գիծ է։Հանդուրժելի՞ է Արցախի կորուստը, Ս...
Չճանաչված պետության վարչապետը Որևէ կերպ չթերագնահատեք Նիկոլի ելույթը։ Այն բազմաշերտ է, բազմավտանգ ու անպայման ունենալու է շարունակություն։ Եվ այն ամբողջական է ու «լեգիտիմ»՝ միայն ու միայն Ալիևի համաժամանակյա ելույթի հետ։ Ըստ այդմ. - Դա չճանաչված պետության ղեկավարի ելույթ էր։ Ասենք՝ Հարավային Օսիայի կամ նման մի բանի։ Իսկապես աննախադեպ բան է տեղի ունենում հիմա. միջազգայնորեն ճանաչված կայացած պետությունը հետ է գնում մինչև չճանաչվածի կարգավիճ...
Անի, Բանի և այլ վրացական տառեր Վրացական այբուբենի առաջին չորս տառերի անվանումները (մեր՝ Այբ, Բեն, Գիմ, Դա) հնչում են այսպես. Ան-Բան—Գան-Դոն կամ Անի-Բանի-Գան-ԴոնիԵթե հավատանք հիպոթեզին, որ վրաց այբուբենը նույնպես Մեսրոպ Մաշտոցն է ստեղծել, ապա հավանորեն Ուսուցչապետը դարերի հեռվից կանխատեսել ու փորձել է նախազգուշացնել մեր այսօրվա վիճակի, մեր բարքերի, քծնելու, կոնֆորմիզմի հատկանիշների, ամենօրյա զոհերի ֆոնին քեֆ անողների, ոչնչից չամաչող «հեղափոխ...
Հայկական օրակարգ. ինչո՞ւ չի ստացվում «Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր՝ «Մենք 99 տոկոս ենք» - “We are the 99 %”.Սա հստակ բաժանում էր՝ ճնշող մեծամասնության և մի փոքր խմբի՝ հարստահարողների, անարդար գերշահույթ ստացողների։ 2011-ին թափ առած այս շարժումը, ըստ էության նոր աշխարհակարգի ձևավորման անոնսն էր։Հայաստանում հիմա շատերը սոցհարցումներով փորձում են հասկանալ Նիկոլի, իրենց, մրցակիցներ...
Իշխանություն, որն արձանագրում է, և հանրություն, որը շարունակում է հանգիստ ապրել «Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգ կա և´ Հայաստանի, և´ Արցախի դեմ», «ԼՂ հայության համար կա իրական ցեղասպանության վտանգ»։ Սա ՀՀ արտգործնախարարի այսօրվա հայտարարություններն են։Սա իշխանության հաշվետվությունն է՝ իր գործունեության մասին։ Բայց առաջին հերթին սա տագնապի ազդանշան է։ Ի՞նչ է կատարվում Հայաստանում այս ֆոնի վրա։Իրեն առաջարկվող ապագայի հանդեպ հանրությունը ցուցաբերում է բացառիկ ան...
Էմոցիաները վերափոխել պրոցեսի Հայաստանը ինտենսիվ կազմաքանդվում է։ Նեխահոտ է գալիս կառավարման փնթիությունից ու բորենու հոգեբանությամբ հասարակական կոլաբորացիոնիստ շերտից։Տեղի ունեցավ անմարդկային ողբերգություն, բայց դա վերջը չէ, եթե ոչինչ չփոխվի։Ներհասարակական բարքերը գտնվում են բորենիների և գլուխները կախ ոչխարների կոորդինատներում։ - Պատերազմից ու պարտությունից հետո ռեստորաններում քեֆերը չէին դադարում։ Սա համարվեց նորմալ։- 5000 զոհ տալուց հետո երկրի առաջ...
«Ղարաբաղի ընկերներ» նոր միջազգային շարժում Արցախում վիճակը կրիտիկական է։ Մոտավորապես՝ 1453թ. մայիսի Կոնստանդնուպոլիսը՝ բարբարոսների կողմից շրջափակված։ Արցախի անկումն ունենալու է նույն քաղաքակրթական հետևանքը։ Սա պետք է կարողանալ ներկայացնել միջազգային հանրությանը։ Նոր շարժում. «Ղարաբաղի ընկերներ» Սկսել է պետք նոր Արցախյան շարժում, որն իր էությամբ պետք է լինի քաղաքակրթական, բազմազգ, մուլտիկոնֆեսիոնալ։ Պայմանական «Ղարաբաղի ընկերներ» անվանումով...
Վտանգավորի ու բացակայի պատճառով Երկիր Նաիրից՝ 29800 ք/կմ Հասարակության 90-%ը չի լսել Նիկոլի ձևակերպումը, լսածների 90-%ը լուրջ չի ընդունել ասվածը։ Իրականում տեղի է ունեցել շատ լուրջ բան. պաշտոնական Երևանը անոնսել է գալիք աղետը։Իսկ «Երկիր Նաիրին, բիբլիական ելքը, անապատի միջով քայլելը» սեփական կառավարման օրոք պատմական աղետներին լիրիկական տեսք տալու պարզունակ փորձեր են։Պատմությունից հայտնի է, որ աղետի չափը և կառավարիչների՝ որպես Մեսիա ինքնաընկալ...
Ինչով է ավարտվում և սկսվում տարին 1.    Արցախը խեղդամահ են անում2.    Ջերմուկի մատույցներում՝ պատերազմ3.    Թշնամու կողմից ութ նոր գյուղի պահանջ4.    Հրաժարում ՀԱՊԿ ռազմատեխնիկական օգնությունից5.    Հրաժարում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելությունից6.    Ռուսաստանի հետ  հարաբերությունների ծայրահեղ սրում7.    Մոլորված, շփոթված հասարակություն8. &nbs...
Սկսել պարզ քայլերից Ադրբեջանական մամուլի երեկվա երկու հիմնական թեմաներն էին 1. «Հայաստանի հանրային հեռուստատեսությունն ամբողջովին անտեսել է Ստեփանակերտի հանրահավաքը»2. ՀՀ վարչապետի տիկինը հայտարարել է, թե Արցախում ստիպում են երեխաներին մասնակցել ակցիաների` «բացեք Լաչինի միջանցքը» պաստառներով։ Հայկական կողմում Արցախում արժանապատվության հանրահավաք էր՝ իր մասշտաբով, լիդերությամբ, բովանդակությամբ՝ բավական ծանրակշիռ։ Հայաս...
Վտանգավոր անգործություն Միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա այս պահին բավարար ուժեղ չէ։ Սա բոլորն են ընդունում, այդ թվում՝ Արցախի իշխանությունները։Այդ ճնշումը չի մեծանալու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները չեն աշխատում այդ ուղղությամբ։ Իսկ Հայաստանի իշխանությունները չեն աշխատելու, քանի դեռ երկրի ներսում չկա ճնշում իրենց նկատմամբ։ Սխեման սա է՝ շատ պարզ ու հասարակ։ Իշխանությունները ձեռքները լվացել են թեմայից, այն համարելով այլոց՝ ռուսների...
Ումի՞ց պահանջել անվտանգ և ուժեղ Հայաստան Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։ Մենք հետ ենք գնացել 1988թ.-ի աշխարհայացքին։ Դեսպանատների և միջազգային հանրության խղճին, միջազգային կազմակերպություններին ապավինելը պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է։ Մենք ունեինք պետություն, և որ...
Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը Առաջներում, երբ դեռ չկար աղետ, քաղաքը երբեք այդքան ցուցադրաբար չէր զարդարվում։Պարտադրվող ուրախությունը ավտորիտար և կաստայական համակարգերում կարևոր գործիք է՝ կառավարելիության և սեփական իշխանությունը պահելու համար։18-19 դարի Ամերիկայում սևամորթ ստրուկներին ամենածանր տառապանքներից հետո ստիպում էին երգել-պարել։ Ուրախ լինելուց հրաժարվելը ավելի կոշտ պատիժ էր առաջացնում։ Նացիստները համակենտրոնացման ճամբարներում ստիպում էին հրեա...
Հայկական օրակարգ. հինգ քայլ՝ իրավիճակը փոխելու համար Մաս երրորդ Ունենք ՄԵԿ հոգուց կազմված իշխանություն և բազմաթիվ գրագետ ու պարկեշտ մարդկանցից կազմված, բայց` սպառված ձևաչափերով ընդդիմություն։ Հետևաբար, ՄԵԿ հոգին հաղթում է։ Սա բացառիկ ռիսկային վիճակ է, որը ստեղծում է համատարած անորոշության և հուսալքության մթնոլորտ ու նոր աղետի նախաշեմ։Խորհրդարանական կառավարման պայմաններում ցանկացած ընդդիմության օրակարգում է արտահերթ ընտրությունը։ Արտահերթ ընտրութան «սպառնալիքը» ի...
Նոյեմբերի իննից առաջ սեպտեմբերի 27-ն էր, և էականը հենց դա է Ինչու 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ամեն ինչ սխալ գնաց. չենք կարողանում ուշքի գալ, չենք կարողանում փակել պատերազմի էջը, չենք կարողանում մտնել հետպատերազմյան փուլ և սկսել վերականգնումը։ Մենք այդպես էլ չհասկացանք ու չձևակերպեցինք, որ ամենասարսափելի ու ողբերգական օրը ոչ թե նոյեմբերի 9-ն էր, այլ՝ սեպտեմբերի 27-ը։ Սա անկյունաքարային հարց է։ Եթե մեր քաղաքական և հավաքական միտքը սա հասկանար, ապա նոյեմբերի 9-իցհետոմեր քաղաքական բանա...
Մեր ընտրությունը. քվեաթերթիկ, որը մեզ տվել է Ալիևը Դեմքի լուրջ արտահայտությամբ ընտրում ենք ԿԸՀ նոր նախագահ ու քննարկում նրա «մասնագիտական որակները»։Այն ընտրությունը, որի առաջ կանգնած ենք մենք, ոչ մի կապ չունի ԿԸՀ-ի հետ։ Մենք հա´մ ընտրողն ենք լինելու, հա´մ ընտրվողը, հա´մ հաշվողը։ Մեր ընտրությունը շատ պարզ է. Ընտրությունը սկսված է։ Դրա մասին ազդարարել է Իլհամ Ալիևը և, ըստ էության, նա է մեր միակ ԿԸՀ-ն։ Մեր ազգային քվեաթերթիկի վրա մի քանի պարզ հա...
Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը 1. Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։ 2. «Թույլատրված» է առանց ավելորդ սենտիմենտի հանել զորքերը և հարյուր հազարավոր մարդկանց դատապարտել դժոխքի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի արածը Աֆղանստանում։ Հետևաբար՝ նույնը կարող են անել ռուսները Արցախից, եթե մեր երկրի հ...
Վերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա Փակ սենյակում պետք է արվի ամենակարևոր հարցադրումը Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, բոլորը գիտեն, թե ինչ են ուզում, իսկ մենք ՝ոչ, ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, շատ հավանական են։ Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք` ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։ Վերջը մենք ի՞նչ ենք ուզում. նոր ստեղծված իրականության մեջ ո՞րն է մեր պետական միտքը։ Գոր...
Առաջարկություն` սեպտեմբերի 21-ի նախօրեին Առաջարկում եմ այս անգամ տրաֆարետային շնորհավորանքների ու վերացական բարեմաղթանքների փոխարեն՝ հանրային գիտակից դեմքերը հանդես գան կոնկրետ ասելիքով։ Սեպտեմբերի 21-ը դարձնենք իսկական աշխատանքային օր։ Պետության նոր էջը Մեր անկախ պետականությունն ունեցել է մի քանի փուլ. 1991-2018՝ Հայաստանի երրորդ Հանրապետություն, 2018-2020՝ անցումային փուլ՝ փլուզման նախապատրաստական, 2020-2022՝ բուն փլուզումների։ Մենք պետք է ընդունենք, որ անկա...
Ինչու գործը տեղից չի շարժվում Հրապարակը բեկման ակնկալիքով նայում է հարթակին, հարթակը՝ շատանալու ակնկալիքով, հրապարակին։ Բոլոր գիտակից մարդիկ անհուսությունից խելագարվում են, մի քանի հարյուր հազար մտահոգ մարդ սպասում է փոփոխության՝ նայելով հարթակին ու հրապարակին, շատ ավելի մեծ զանգված հասկանում է, որ սա ապրելու ձև չէ, բայց չգիտի, թե ինչ է ուզում, պատրաստ չէ քայլի։Բայց վերջնարդյունքում գործը տեղից չի շարժվում, իսկ երկիրը համակարգային փլուզման մեջ է։ Ինչո...
Դադարել ձևացնել և դուրս գալ թաքստոցներից ԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել։Ու այդպես ձև անելով շարունակե՞նք, օրինակ, Աննա Դանիբեկյանի դատը։ Ու դատավորը ձև անի, թե դատավորները չե՞ն ենթարկվում ճնշումների, ասել է թե՝ «կուտ չե՞ն ուտում»։Ու դատախազները պետք է ձև անեն, որ իրենք չեն ենթարկվում քաղաքական պարտադրանքի, ասել է թե՝ «իրենց վզին չե՞ն դնում»։Մենք պետք է ձև անենք, թե դ...
Ո՞վ է սրում վիճակը Հայաստանում Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։Հակառակը. նա, ով քիչ թե շատ հասկանում է իրավիճակը և զգում է իր չափով պատասխանատվություն, պետք է անի ամեն ինչ՝ ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու համար։ Ովքեր մտածում են այսպես՝ բնական դաշնակիցներ են։ Ո՞վ որոշեց, որ 1.5 տարի վաղեմության մի...
Հայկական Օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. Պետական շահ և արժանապատվություն Հունիսի 9-ին, ժամը 15:00, Օպերա Սյութ հյուրանոցի Մոցարտ սրահում տեղի կունենա «Հայկական Օրակարգ. Բանակցային կարմիր գծեր. Պետական շահ և արժանապատվություն» թեմայով պանելային քննարկում: Բանախոսներ`  Վահագն Մելիքյան – ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղարԱրման Աբովյան - ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿՎլադիմիր Մարտիրոսյան - քաղաքագետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն...
680 հազարի ժամանակը Սկսել բանակցություններ՝ խաղաղ իշխանափոխության շուրջ Կա պայմանական ընտրազանգված՝ 680 հազար ձայն, որն իհարկե մինչ այս պահն արդեն էապես պակասել է։ Այդ 680 հազարը հունիսին Նիկոլին ձայն տվել է բազմաթիվ այլ նպատակներով, բայց ոչ՝ պետության ոչնչացման։ Հիմա 680 հազարի ընդվզման և սեփական ընտրությունը վերանայելու ժամանակն է։Ազգային համերաշխությունը, միջընտրազանգվածային երկխոսությունը պետք է սկսվի այդպես։Պետք է գտնվեն այն գործիչները,...
Հայկական օրակարգ. Պետություն՝ զրոյից Աղետից հետո մեզ չի հաջողվում ձևակերպել պետության և հայկականության հետպատերազմյան բովանդակությունը։Իշխանությունը իներցիա է, իսկ հանրային պրոցեսները չեն բերել մեր վերապրած փոփոխություններին համարժեք «ոչիշխանության» ձևավորմանը, և հետևաբար չի ձևակերպվել փոփոխությունների՝ հասարակության համար հասկանալի և ընդունելի փաթեթ։ Փոփոխությունների ծավալն ահռելի է. փոխվել է մեր երկրի տարածքը, փոխվել են սահմանները, անվտանգությա...