Ունենալ կամք՝ վերանայելու բովանդակությունը Երկրի բոլոր առողջ անհատների, ուժերի առջև սուր խնդիր է դրված՝ ունենալ կամք և գիտակցում՝ վերանայելու կարևոր հարցերի շուրջ մոտեցումները՝ պայքարի բովանդակության, ձևակերպումների, արտաքին և ներքին նոր իրականության ընկալման։ Սկսում եմ հոդվածների համառոտ շարք՝ առաջարկելով վերանայել մի շարք քարացած պատկերացումներ։Զգուշացեք, պետությունը փլվում է Միայն վերջին օրերի իրադարձությունները հերիք են՝ հասկանալու, որ տեղի է ունենում պետությա...
Գրառում՝ մահափորձից առաջ Նախօրեին Մոսկվայի մատույցներում պայթեցվել է Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան, ինչի հետևանքով երիտասարդ կինը մահացել է: Ամենայն հավանականությամբ, ռումբը նախատեսված էր եղել հենց Դուգինի համար, որը միայն վերջին պահին է փոխել մեքենան։ Ալեքսանդր Դուգինը պահպանողական ուղղվածության հայտնի փիլիսոփա է, որին արևմտյան մամուլում անվանում են «русский мир»-ի գլխավոր գաղափարախոս: Ժամանակակից Ռուսաստանի հիմնական գաղափարախոսնե...
Անվտանգությունը՝ որպես համախմբման օրակարգ Հայաստանը գտնվում է ներքին անկայունության շատ վտանգավոր փուլում։ Պայթյուններ, հրդեհներ, ահաբեկչական ահազանգեր, տարհանումներ, փլուզումներ, խոշոր վթարներ. սա արդեն մեր կենցաղն է։ Ամենօրյա լրահոսը լի է հանրային տագնապով և սահմռկեցուցիչ վթարներով։ Սա ունի երկու խորքային պատճառ։ Նախ՝ մենք չենք կարողանում փակել պատերազմի էջը։ Դա հնարավոր է միայն նոր իշխանության ձևավորման և երկրում նոր մթնոլորտի հաստատման դեպքում։ Պատճառներից ե...
Թեհրան-22 Թեհրանն ունի աշխարհի ընթացքի վրա ազդելու մեծ պատմություն։ Բայց եթե 1943-ին Թեհրանն ավելի շատ հանդիպման վայր էր, ապա այսօր՝ ազդեցիկ ձայնի փայատեր։Ռուսաստանի նախագահն այս պատմական օրերին իր այցով Թեհրան և կարևորագույն օրակարգերի հայտարարմամբ ընդգծեց և միտումնավոր բարձրացրեց Թեհրանի դերը տարածաշրջանային և ավելի խոշոր մասշտաբների հարցերում։ Պուտին-Էրդողան հանդիպումը Թեհրանում նույնպես Իրանի Իսլամական հանրապետության դերակատարմ...
Արդարադատությունը վերածվում է դ-ր Մենգելեի Կալանքը մեզ մոտ արդեն ոչ միայն պատժիչ գործիք է, այլև՝ սպանության մեքենա։ Մեքենան գործում է գրեթե անխափան։ Կա քննիչների, դատախազների, դատավորների մի որակ, որի համար կարևոր չէ, թե ի´նչ արարքի համար են կալանավորում, որո´նք են անազատության մեջ պահելու հիմքերը, ինչպիսի´ն է կալանքի տակ հայտնված անձի առողջական վիճակը։ Կարևորը քաղաքական պատվեր կատարելն է։ Այս պահին քաղաքական պատվերի շրջանակներում են Նարեկ Մանթա...
Համատեղ ապագայի նախագիծ Երասխահունցին ասում է. «Պարոն վարչապետ, դուք մեզ դժոխքից եք փրկել», համագյուղացիներից էլ լսվում են ծափահարություններ։ Հայ ժողովրդի մի զգալի մասն ասում է լրիվ հակառակը՝ «դու մեզ դժոխքի մեջ գցեցիր»։Մեր չլուծվող մեծ խնդիրը սա է՝ ծայրահեղ հակադիր կարծիքներով հասարակություն։ Նիկոլը խնդրի առանցքն է, բայց ոչ՝ բուն խնդիրը։Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք նման անտագոնիզմի պայմաններում պետության փլուզումը ...
Ո՞վ է տերը մեր երկրի Մենք չենք նկատում, բայց երկիրը լրիվ անտեր է։ Բոլոր պրոցեսները թողնված են ինքնահոսի։ Հանրային տրամադրություններն անտեր են։ Մի ամբողջ պետություն չունի որևէ նպատակ, ձևակերպված խնդիրներ։ Արտաքին, ներքին, տնտեսական որևէ քաղաքականություն չկա։ Հակաիշխանական տրամադրություններն էլ են անտեր։ Մտահոգությունն ու գրագետ միտքը՝ առավել ևս։ Նույնիսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցն է անտեր։Հանրային, զանգվածային սոցիալական օրակարգերն անտեր են....
Այն, ինչ գրված չէ որևէ Սահմանադրության մեջ Ոչ մի սահմանադրություն չէր կարող հաշվի առնել այսօրվա Հայաստանի վիճակը, որպեսզի լուծումներ և ելքեր տար։Սահմանադրությունը տալիս է տեխնիկական ուղիներ, բայց չկա որևէ սահմանադրություն, որը կսահմաներ, թե ինչ է պետք անել, երբ պետությունը մատնվում է ինքնահոսի, թե ինչ է լինում այն դեպքերում, երբ. - Ժողովուրդը հայտնվում է խոր բարոյալքման մեջ- Իշխանությունը կազմված է մեկ մարդուց, որը յուրացնում է բոլոր հավասարակշռող ինստիտուտները՝ ...
Ո´ր դեպքում հասարակությունը կընտրի նոր իշխանություն ԱԺ-ում վերջին զարգացումները նոր իրավիճակ են ստեղծել։ Իշխանության նյարդերը տեղի տվեցին։ Փորձի պակասի և որոշումների կայացման անոմալ մեխանիզմի հետևանքն էր։Փողոցային ակցիաների ինտենսիվության անկումը համարվեց ճիշտ պահ՝ ԱԺ-ում ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար։ Սա ոչ միայն անիմաստ էր՝ որպես քաղաքական քայլ, այլև ստեղծեց խորհրդարանական ճգնաժամ։ Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում դա հանգուցալուծվում է նոր խորհրդարանի ...
Ռեսուրս կա Չորս ամիս է, ինչ սկսել ենք «Հայկական օրակարգ» նախագիծը։ Քննարկվել են ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։ Դրել ենք սկզբունքներ. չենք խուսափում որևէ բարդ հարցից, հարգում ենք միմյանց տեսակետները, չենք վիրավորում և չենք փառաբանում որևէ մեկին։ Քննարկում ենք հարցեր ու փորձում ձևակերպել լուծումներ։Չորս ամիսների ընթացքում ունեցել ենք 40-ից ավել մասնակիցներ, որոնց անվանական ցանկը կուզեինք ներկայացնել.Էլինար Վարդանյան, ...
Դադարել ձևացնել և դուրս գալ թաքստոցներից ԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել։Ու այդպես ձև անելով շարունակե՞նք, օրինակ, Աննա Դանիբեկյանի դատը։ Ու դատավորը ձև անի, թե դատավորները չե՞ն ենթարկվում ճնշումների, ասել է թե՝ «կուտ չե՞ն ուտում»։Ու դատախազները պետք է ձև անեն, որ իրենք չեն ենթարկվում քաղաքական պարտադրանքի, ասել է թե՝ «իրենց վզին չե՞ն դնում»։Մենք պետք է ձև անենք, թե դ...
Հանրայինից՝ հանրությանը. վտանգավոր ուղերձներ Օրերս նախագահ Վահագն Խաչատուրյանը հանրայինի եթերում էր։ Պատկերը, մեղմ ասած, տխուր էր։ Փորձենք առանձնացնել այդ տխրահռչակ հարցազրույցից մի քանի քանի դրվագ: Պետրոս Ղազարյանը հարց է ուղղում նախագահին. «Ընդդիմությունը թեզ ունի, թե Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դուք համաձա՞յն եք սրա հետ»: Սրան ի պատասխան նախագահը պատասխանում է, որ «պետք է ելնել իրականությունից» և որ պիտի մեզ համար «մանևր...
Հայկական օրակարգ. ընտրություններից մեկ տարի անց Մեկ տարի առաջ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այսօրվա վիճակը ուղիղ այդ ընտրությունների արդյունքն է։Սա պետք է հստակ ասվի, քանի որ մեր հասարակության մի մեծ հատված չի տեսնում իր ընտրության և իր կյանքի միջև ուղիղ կապը։ Ի դեպ այս պրոբլեմն ունի երևի, թե 30 տարվա պատմություն։Մեկ տարի առաջ մեր պետությունը կանգնած էր լուրջ արտաքին ռիսկերի առաջ, երկրում տիրում էր անորոշության, պարտության, խեղճության մթնոլորտ,...
Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ 680 հազար ընտրող չուզեց ընդունել, որ ունեցել ենք մարդկային և տարածքային ահռելի կորուստներ, որ Արցախում ունենք պետականության կորուստ, իսկ Հայաստանը վերածվել է կիսապետության, չուզեց տեսնել Եռաբլուրը և չուզեց շտկել իր մեջքը։ Մոտավորապես 700-800 հազար ընտրող չմասն...
Նախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմփիչմենտի գործընթա՞ցը ՀՀ նախագահ Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «…Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վլ. Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Հե...
Վերցնել սպիտակ դրոշը երկրի տերերի ձեռքից Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։ Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մի մասն...
Իշխանի և իշխանության միջև Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։ Իշխանը, հարթակը և հրապարակը Իշխան Սաղաթելյանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեությամբ վաստակել են հարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձևակերպումներ...
Ո՞վ է սրում վիճակը Հայաստանում Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։Հակառակը. նա, ով քիչ թե շատ հասկանում է իրավիճակը և զգում է իր չափով պատասխանատվություն, պետք է անի ամեն ինչ՝ ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու համար։ Ովքեր մտածում են այսպես՝ բնական դաշնակիցներ են։ Ո՞վ որոշեց, որ 1.5 տարի վաղեմության մի...
Առանց կուռքի Հայաստան Այս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։«Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։ Շարժման հեռահար նպատակը պետք է լինի հենց դա՝ հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետության խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկակա...
Իրավիճակը երեկվանից հետո. լուծումներ Երեկ կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը իրավապահների հետ։ Մեծ հաշվով, սա անխուսափելի էր, և չկա որևէ երաշխիք, որ չի կրկնվելու. երբ ստեղծված քաղաքական ճգնաժամը չի ստանում քաղաքական լուծում, և պետության փլուզման գործընթացը չի կանգնում, ապա ուժային բախումների հավանականությունը էապես մեծանում է։ Մյուս կողմից, ցանկացած բախումից հետո ձևավորում է նոր իրականություն, որը պետք է ճիշտ հասկանալ՝ ճիշտ լուծու...
Ուրվագծվող ճգնաժամ. ԱԺ Փողոցում առկա լարվածության ֆոնին և կառավարման առկա մոդելի պատճառով, երկրում ձևավորվում է նոր խոր ճգնաժամ։ Խոսքն Ազգային Ժողովի մասին է։Ինչպես փողոցի լարվածությունն այս պահին լուծում չունի, այնպես էլ՝ ԱԺ-ի ճգնաժամը, և այնպես էլ՝ նրանք, որ առաջիկայում անխուսափելիորեն ի հայտ են գալու։ Հետևաբար՝ էական փոփոխությունները երկրում գնալով դառնում են անայլընտրանք։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԱԺ-ում։ Ընդդիմադիրներին զրկել մանդատից ...
Չխանգարել ո՞ր բանակցողին Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինքը չի կարող հայտարարել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է՝ ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ Թերևս առանց գիտակցելու՝ Ա. Սիմոնյանը բավականին անհարմար վիճակում դրեց Ն. Փաշինյանին, ըստ ...
Լույսերի հեղափոխություն  Բազմահազարանոց երթերի ժամանակ մարդիկ մի պահից միացնում են հեռախոսների լույսերը։ Պատկերը և մթնոլորտն այդպես դառնում են շատ տպավորիչ, բայց ինձ ավելի հետաքրքրում է դրա խորքային իմաստը։ Հրաշալի կլիներ, եթե Հայաստանում սկիզբ առած և թափ հավաքող շարժումը կոչեինք լույսերի հեղափոխոթյուն։ Ոչ միայն կոչեինք, այլև ամեն ինչ անեինք, որպեսզի բովանդակությունն ու մթնոլորտը հենց այդպիսին էլ լինեն ու մնան։ Այսօրվա իշխանությունը ևս հա...
Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների 1. Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից։ Մեզ հետ խոսելու են և մեզ պարտադրելու են իրենց պատկերացրած խաղաղությունը, եթե մենք ինքներս անընդհատ խոսենք դրա մասին։ Փոխարենը մենք պետք է խոսենք անվտանգության համակարգի և դրա պահպանման միջազգային երաշխիքների մասին։ Ոչ ոք չի կարող ասել, որ Իսրայելն ապրում է խաղաղության մեջ, բայց այն ստեղծել է անվտանգության էֆեկտիվ ...
Կարիք կա հասկանալու Կա կարիք՝ մի պահ կողքից նայելով՝ հասկանալ ստեղծված վիճակը։ Հասկանալ Նիկոլին Նա չի փոխվում՝ ո´չ դեպի լավը, ոչ՝ վատը։ Կա Նիկոլի կոնստանտ։ Նրա հետ բանավեճի, քննարկման որակը չի փոխվելու։ Նա ամենաբարդ ու կարևոր թեմաները իջեցնում է բոթասի, ճվճվոցի որակի։ Ապշելու բան է, ինչպես է Նիկոլը ընդդիմության հանդեպ մեկ րոպեանոց շահեկանության համար վնասում պետության շահին, ինչ ջանասիրությամբ է Արդբեջանին տալիս բանակցային և այլ հաղթաթ...
Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները. Ռուբեն Մելիքյան. իրավապաշտպան Ցավոք սրտի, ժողովրդավարությունը արժեքաբանական միջոցից վերածվել է քաղաքական միջոցի։ Եթե 20-րդ դարի երկրորդ կեսում այդ երկու բաղադրիչների միջև որոշակի հավասարակշռություն կար, ապա այսօր այդ բալանսը խախտված է, ինչը մ...
Հայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա» Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունն իր ձեռքը։Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապ...
Հանուն հայ-ֆրանսիական իրական բարեկամության Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Ազնավուրն իրավացիորեն ընկալվում է որպես ժամանակակից հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունների խորհրդանիշ։Արդեն 22 օր է` Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում հետպատերազմյան Հայաստանի զարթոնքը. այնտեղ արժանապատվության դրոշի տակ հավաքվել են Հայաստանի քաղաքացիները՝ պաշտպանելու ազգային շահերը։Պատահական չէ, որ այս գործընթացը ծավալվում է հենց Ֆրանսիայի հրապարակում։ Ֆրանսիան և Ֆրանսի...
Եթե իշխող ուժը փոխի իր առաջնորդին, կարելի է հանգիստ նստել և խոսել նրա հետ․ Վ․Հովհաննիսյան (տեսանյութ) «Այս պայքարը փուլերով է, առաջին փուլում հաջողվել է կոնսոլիդացնել ազգայնական ընտրազանգվածին, որն ամբողջ աշխարհում խիստ սահմանափակ է, տարբեր հաշվարկներով՝ 15 տոկոս։ Հետո գալու է մեկ այլ փուլ, որն ավելի լայն կոնսոլիդացիոն բանաձևեր է գտնելու։ Ինչով կհակադրի իշխանությունը, շատ կարևոր է։ Եթե իշխանությունը նոր առաջադրվող բանաձևերին կհակադրի կարմիր բերետավորներին, քրեական գործեր և «մեր դեմ խաղ չկա» կոնցեպտը, ապա...
Ինչպես է զարգանալու իրավիճակը Հայաստանում ստեղծվել է բավական բարդ վիճակ, որի թերագնահատումը կբերի մեծ խնդիրների։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ողջ օբյեկտիվությամբ չենք գնահատում բարդության աստիճանը։Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ։ Իշխանությունը Սպասում է, որ շարժումը կմարի։ Բայց սա կոպիտ մոլորություն է. մի պահ ենթադրենք, որ չկան վր...