Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Վահե Հովհաննիսյան.«Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում սկսում եմ հանդիպում-զրույցների շարք հանրային, քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեն ոչ միայն հստակ դիրքորոշում, այլև՝ պատկերացումներ և առաջարկներ՝ այսօրվա բարդագույն իրավիճակի լուծումների մասին։ Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է 2020-ի նախապատերազմական փուլի տրամաբանության մեջ, և պատմական աղետից խուսափելու համար անհրաժեշտ են բացառիկ գրագետ քայլ...
Ովքեր և ինչպես պիտի երկիրը նորից կառավարելի դարձնեն Քաղաքի մի մասը լույս չունի, մյուս մասը՝ ջուր, փողոցները քարուքանդ, ամենաբանուկ խաչմերուկներում ժամերով առանց որևէ կարգավորման։ Երկիրը մեծ հաշվով չի կառավարվում։Ադրբեջանը կոշտ պահանջներ է դնում, ԱՄՆ-ն ասում է պետք է ծանր փոխզիջումներ լինեն (պարզ է, թե ով պիտի զիջի)։ Այս պայմաններում իշխանությունը գնում է անհոգ արձակուրդի՝ մի ամսով, մի քանի շաբաթով։ Միակ աշխատանքային գործունեությունը հեծանիվն է։Իրավիճակը ամբողջականանում է ա...
Պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով և մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի։ Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը 44 օրյայի ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։Ստացվում է. 1. Հայաստանի իշխանությունները պատերազմի ը...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետների համահայկական խորհրդի կազմակերպած “Հայաստանի արտաքին քաղաքականության վերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերել դաշնակիցներ” թեմայով աշխատանքային կլոր սեղան քննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական, փորձագիտական, գիտական, քաղաքագիտական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝&b...
Ինչպես դադարեցնել ներքին ենիչերիների վերարտադրությունը Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթի) պատմությունը սահմռկեցուցիչ է։ Նկարագրածը (ապրածը) «սովորական միտինգային» դրվագ չէ, դա այսօրվա «նոր Հայաստանի» կենսափիլիսոփայությունն է։Աշոտ Մինասյանը և կարմիրբերետավորները, նույնիսկ եթե եղել են մի գազելում, որպես փակ համակարգ, այնուհանդերձ՝ այլ մոլորակում չեն եղել։ Եվ սա մեկ հոգու պատմություն չէ, այլ՝ շատ շատերինը։Այս դրվագի և հունիսի 12-ի բոլոր ապօրինությունների բացարձ...
Սրբազանի, քաղաքականության, մեր բոլորի մասին Մեր քաղաքակրթական ամոթն է, որ այսքան աղետների ու պատմական ողբերգությունների միջով անցնելով որևէ փուլում չենք կարողացել փոխել իշխանություն և դրանով որևէ պահի կասեցնել աղետների ընթացքը։ Ի դեպ, արտաքին աշխարհը, այդ թվում՝ մեր հակառակորդները, նույնպես ապշած են այս փաստից։ Տարբեր փուլերում հնարավոր էր տարբեր բովանդակությամբ և մեթոդով նոր իշխանություն ձևավորել ու համապատասխան փուլում կասեցնել աղետի ընթացքը։ Չենք արել, արդեն 6 տ...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից ակնհայտ սադրանքը, բիրտ ու անհամաչափ ուժի կիրառումը, մարդկանց անօրինական առևանգումը և զանգվածային ձերբակալությունները, կանանց, անչափահասների, տարեցների ահաբեկումն, ինչպես նաև իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների հանդեպ իրականացված դաժան բռնությունները։ Տարբեր կարգի մարմնական վնասվածքներ...
Երեկվա ամենակարևորի մասին Երեկ տեղի ունեցան դեպքեր, որոնք էական կարևորություն ունեն հետագա զարգացումների համար. 1. Ե՞րբ սկսվեց հարձակումը խաղաղ մարդկանց վրա. Սրբազանը դիմեց իրեն ուղիղ եթերով հետևող իշխանությանը՝ ասելով «բացեք դարպասները, ՄԵՆԱԿՍ գալիս եմ ձեզ հետ հանդիպելու»։ Սա անարյուն, քաղաքակիրթ-քաղաքական ճանապարհի ամենապարզ տարբերակն էր։ Ի պատասխան՝ իշխանությունը նռնակներ նետեց խաղաղ մարդկանց վրա։ Հարթակից հնչած՝ հանդիպման առաջարկը ...
Մոտեցել ենք անհամատեղելիության կետին Երբ ես ասում եմ, որ մենք մտնում ենք շատ ավելի խոր ճգնաժամի մեջ, քան քաղաքականն է, նկատի ունեմ համակեցության ճգնաժամը։ Մասնավորապես. ուշ երեկոյան երկրում տեղի է ունենում լուրջ պայթյուն, մարդիկ են ծանր վիրավորվում։ Երկրի մեկ երրորդը ջրհեղեղից հետո աղետալի վիճակում է։ Նախորդ ցերեկը Ալիևը նոր, թարմ ու շատ կոշտ պահանջներ է դնում, որոնք թերևս անհաղթահարելի են։ Մեծ հաշվով նա բանակցային դաշտում ստեղծում է նոր բարդ իրավիճակ, որի լ...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց տեղի ունեցած և որևէ ձևով չարդարացված ոստիկանական բռնություններն անպատվաբեր են ոչ միայն ներքին գործերի նախարարության համակարգի, այլև հայկական դիվանագիտական անձնակազմի համար։ Հայ դիվանագետները երբևէ սեփական ժողովրդից պաշտպանվելու կարիք չեն ունեցել։ Դիվանագետի կոչումն է սեփական ժողովրդի շահերի պաշտպանությունը միջազգային բոլոր մակարդակներում։ Մերը ծառայություն է, այլ ոչ սովորական բ...
Շարժման ելքը. առանց «եթե»-ների Շարժման ընթացքը, փուլայնությունը, ակտիվությունը, քայլերը, ժամկետները և այլ բաներ կարող են փոփոխվել։ Սա լրիվ բնական պրոցես է։ Բայց շարժման ելքը չի կարող «եթե» ունենալ։Ուղղակի պետք է գիտակցել, թե ինչ ասել է պարտություն։ Սա նշանակում է Ալիևի հաղթարշավ, անդառնալի զիջումներ և անասնական մթնոլորտ Հայաստանում։Հայաստանում առաջանում է համակեցության սուր պրոբլեմ. սա ամենավտանգավորն է, հազար անգամ ավելի վտանգավոր, քան Ալի...
Կա կարևոր անելիք Բերետավորների պահվածքը քաղաքացիների հանդեպ և Վեհափառի հետ կապված միջադեպը միաժամանակ խոսում է իշխանության պանիկայի ու նաև աննորմալ քայլերի հակվածության մասին։ Սրան պետք է լուրջ վերաբերվել։ Անհրաժեշտ են հստակ ձևակերպումներ. 1. Բերետավորների համակարգը գտնում է բանդայի վերածվելու ճանապարհին։2. Միջադեպը Վեհափառի կամ եկեղեցու հանդեպ չէր, այլ՝ մոտ 2.8 մլն ՀՀ-ում ապրողների, ու մոտ 8 մլն հայի հանդեպ։ Հարցին պետք է նայել այս տեսան...
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայաստանում խորքային փոփոխությունների պահանջով սկիզբ առած ընդվզումն այսօր վերածվել է համաժողովրդական անհամաձայնության Շարժման՝ կառավարության հրաժարականի հստակ ձևակերպմամբ։ Ի պատասխան ժողովրդավարական կարգախոսներով իշխանության եկած վարչախումբը խաղաղ ակցիաների մասնակիցների և նրանց համակիրների նկատմամբ, առանց խտրականության, սկսել է կիրառել ռեպրեսիաների ամբողջ գործիքակազմը։Հետապնդվում և ահաբեկվում են հասարակության գրեթե բոլոր ...
Եթե ՄԵԿ հոգին կարողանում է Եթե ՄԵԿ հոգին կարողանում է. 1. Մի ամբողջ ազգ իրար հետ թշնամացնել2. Կորցնել Արցախը և շարունակել պաշտոնավարել3. «Կլիներ այս նույն վիճակը, բայց առանց զոհերի» արտահայտությունն ասել երկրի ԱԺ ամբիոնից ու շարունակել պաշտոնավարել4. 2020թ. հոկտեմբերին չդադարեցնել պատերազմը և շարունակել պաշտոնավարել5. Իր իշխանության օրվանից անվերջ պատերազմներ բերել, բայց համոզել, թե ինքը խաղաղության իշխանություն է6. Պատերազմ հայտարարել ...
Շարունակության մասին պետք է հիմա մտածենք Ակնհայտ է, որ վարչապետի փոփոխությունը շարժման հիմնական պահանջն է, պրոցեսի առաջին տրամաբանական հանգրվանը։ Եվ միանգամայն հասկանալի է լայն շրջանակների ու տարբեր խմբերի բնական հավաքական պահանջը՝ լսել (ձևակերպել, ընտրել, որոշել) նոր վարչապետի թեկնածուի անունը։ Մենք գնում ենք դրան։ Սա է տրամաբանությունը, և սա է ուզում հասարակությունը։Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ՝ անկախ նրանից, թե...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ Երեկ եւ այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման եւ սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։ Չնայած իշխանությունների կողմից թմբկահարվող անհոդաբաշխ արձանագրումներին, արդեն կասկածից վեր է, որ այս հակաիրավական գործընթացը լրջագույն հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Վարչախմբի ղեկավարն այսօր կառավարության նիստի...
Գիշերային Մհերը Ստեղծված ավանդույթի համաձայն՝ ուշ երեկոյան կամ գիշերները հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովները հայտարարում են ստորագրված արձանագրությունների մասին, որոնք իրականում չբանակցությունների հետևանքով Ալիևի միակամ պահանջների արձանագրությունն են։ Առաջին թուղթը հրապարակվեց ապրիլի 19-ին՝ սկիզբ դնելով այսօրվա պրոցեսներին: Այդ օրերին ես առաջարկել եմ ՝ հրապարակային և խորհրդատվական խողովակներով հարցադրումներ անել փոխվարչապետ ...
Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ամենամեծ շահառուն պետք է դառնա ՔՊ-ն։ Այ, հենց իրենք պետք է վախենան այս շարժման տապալումից։ Հիմա նրանք պաշտպանվում են՝ իրենց հայտարարելով «Նիկոլի զինվորներ»։ Որ պատկերացնեք, թե քանի՜ նման «զինվորներ» են եղել աղետաբեր ռեժիմներում։ ։ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման խաղաղասիրական և հումանիստական բնույթը ենթադրում է վենդետաների ու հաշվեհարդարների ԲԱՑԱՌՈՒՄ։ ՔՊ-ն պետք...
Ինչ ունենք այս պահին Քանի որ ընդունել ենք, որ սկսել ենք լուրջ պրոցես, և ոչ թե մի օր հավաքվեցինք 70 հազարով ու ցրվեցինք տներով, ապա հաջողությունը անպայման լինելու է։ Այդ ընթացքում կարևոր է պարբերաբար արձանագրել՝ ինչ իրավիճակ ունենք, ինչ աշխատանք պետք է արվի։ Եվ այսպես. ինչ ունենք այս պահին. 1. Ճշմարտության հրապարակ. կայուն ձևավորված կորիզ, որը դնում է երկրում խորքային փոփոխությունների պահանջ։ Սա արդեն փաստ է, նոր գործոն։2. Հարթակից՝ Բագրատ Սրբ...
Շարժման ժամկետները և արդյունքները. երբ և ինչ Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռվել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ա...
Հայտարարություն Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ Սա ճշմարտության, արդարության և արժանապատվության համահայկական շարժում է: Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը, և հենց այդ պատճառով պահն է, որ յուրաքանչյուր հայ միանա պայքարին: Այլընտրանքային նախագծեր խումբ
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ ԴՀԽ֊ը կոչ է անում մեր բոլոր արժանապատիվ ու հայրենասեր քաղաքացիներին ու հայության բոլոր հատվածներին՝ իրենց միասնական և ակտիվ մասնակցությունը բերել արդարության ու ճշմարտության համահայկական պայքարին։ 4 մայիսի, 2024 թ.ք. Երևան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ Երեկվանից Հայաստանում լրիվ նոր իրավիճակ է։ Հարցը Կիրանցը չէ, ոստիկանական վայրագությունները չեն, նույնիսկ հայկական դպրոցի դիմաց տնկվելիք ծառերը չեն, որոնք մեր երեխաներին պետք է պաշտպանեն ադրբեջանցիներից (կյանքը ցույց տվեց, որ քաղաքական կոպիտ սխալների պարագայում նույնիսկ Մռով լեռն ու Շուշիի անհաս բարձունքը չեն կարողանում պաշտպանել)։Հարցը Հայաստանի, մեր բոլորի հետագա կյանքն է, մեր քաղաքների ու գյուղերի, մեր ընտանիքների ապագա...
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը ի աջակցություն “Տավուշը հանուն Հայրենիքի” շարժմանը Իշխող վարչախումբը, զգալով համազգային ցասումի ծավալման թափն ու իր համար անկանխատեսելի հետևանքները, որոշել է սահմաններն անցնել նաև բարոյական արժեքների տիրույթում՝ գավառական ու ցածրորակ դատողություններ տարածելով խորհրդարանի ամբիոնից և սոցիալական տարբեր հարթակներից՝ հանդգնելով վարվելակերպ սովորեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականներին՝ գլխավոր թիրախ դարձնելով Տավուշի մարզում հայրենակիցների ցավն...
Արտահերթ պատմական ընտրություններ Այս օրերին բոլորը իրար հարցնում են. ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը։ Շատերը հարցնում են՝ իրենց անձնական անելիքը կամ դիրքորոշումը պլանավորելու համար. սա էլ է նորմալ։ Փորձեմ պատասխանել։Վերջին զարգացումները մեզ կանգնեցրել են ընտրության առաջ, որից ոչ ոք չի կարողանալու խուսափել, ինչքան էլ, բնավորության համաձայն, փորձեն անձայն ու անտեսանելի մնալ։ Իսկական ընտրությունը սկսված է, և այդ ընտրության համար ո´չ ԿԸՀ է պետք, ոչ...
Այս շարժումը ԲՈԼՈՐԻՍ մասին է Հայ առաքելական եկեղեցու առաքելությունն է ազգին առաջնորդել դեպի ճշմարտության լույսը և կասեցնել կործանման ընթացքը: Բագրատ Սրբազանն այսօր առաջնորդում է այս տրամաբանությամբ՝ միավորել մարդկանց, տանել ներքին համերաշխության: Չի կարելի անվերջ չարաշահել մարդկանց ազնվությունը, վախեցնել պատերազմներով և աղետներով: Նրանք, ովքեր խաբում են, մոլորեցնում, ահաբեկում մեր հայրենակիցներին, չեն կարող անպատասխան շարունակել իրենց գործը: Հանուն ...
Ինչ շարժում է սկսվում Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության։ Եթե մոտիվացված-ոգեշնչված հասարակությունը չհասկանա, թե ինքը ինչ է պահանջում, սպասված լայն համախմբումը չի կայանա, քանի որ շատ-շատերն այս պահին չեն հասկանում առաջ քաշված պահանջները, առավել ևս՝ լուծումները։ Մենք պետք է հասկանալի լինենք նաև հարևանների ու միջազգային միջազգային հանրության համար։ Գուցե իմ առաջարկն առաջ...
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈւԹՅԱՆ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը գրեթե երեք տասնամյակ եղել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն ու ձեռքբերումը, որն ուղղակիորեն բխում էր Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված և ՀՀ սահմանադրության մեջ իրավական ձևակերպում ստացած դրույթներից։ Այն նպատակ էր հետապնդում ոգեկոչելու Հայոց ցեղասպանության ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը, միևնույն...
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի Մի պահ պետք է գալու 100-200-300 հազար սովորական մարդկանցով դուրս գալ փողոց ու ասել, որ սա մեր եկեղեցին է։Երկու օր է` նորմալ մարդիկ իրար ասում են. «Էս ի՞նչ հարձակում են սկսել եկեղեցու դեմ, Բագրատ Սրբազանի դեմ, մյուսների դեմ»։ Հարցադրումը ինքնին սխալ է։Կարծում եմ` ժամանակն է, որ մենք մեր կյանքին ու մեր շուրջը տեղի ունեցողին չնայենք որպես ֆիլմ, այլ լինենք դերակատար։Սա ֆիլմ չէ, որտեղ ինչ-որ մարդիկ ինչ-որ եկեղեցու ...
Քաղաքականությունն ընդդեմ արյան գետերի Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանը հանրահավաքներից մեկում հարթակից պատմել էր, որ Տավուշում...