Մի չարված կոչի մասին Ես ոչ երկրի ղեկավարն եմ, ոչ հոգեւոր առաջնորդը, եւ ոչ էլ ընդդիմության առաջնորդներից, բայց եթե լինեի նրանցից որեւէ մեկը հաստատ կոչ կանեի մեր բնակչության մի շերտին, որ ամանորյա ճոխ սեղանների փոխարեն գումարների մի մասը փոխանցել Զինծառայողների աջակցության հիմնադրամին, հասկանալով, որ այս պահին հիվանդանոցներում ունենք հազարավոր ծանր վիրավորներ եւ այդ տղերքը ունեն բոլորիս աջակցության կարիքը։ Ճիշտ կլիներ նաեւ, որ նախապես կոչով սաս...
Վահե Հովհաննիսյան. Համապետական Չընտրություններ Հայկական բանակը միաժամանակ կռվել է 4 հակառակորդի դեմ՝ Ադրբեջանի, Թուրքիայի, միջազգային վարձկանների և Փաշինյանի իշխանության։ Բացառիկ հերոսական բանակ ունեինք։ Դրսում սա ֆիքսել են, ու մեր հանդեպ դեռ պահպանվող հարգանքի նշույլները պայմանավորված են դրանով։ Կասեցնել ընթացքը Ժամանակն է՝ բացատրել հայ ժողովրդին, որ կատարվածից հետո մենք, մեծ հաշվով, ունենք երկու ընտրություն. 1. Վերածվել թուրքական բիզնեսը, թուրքական կապիտալը և թուրք ...
Նա չի հասկանում Ամեն անգամ մի նոր բան գրելիս Փաշինյանը մատնում է իր արյունոտ դատարկությունը։ Այսօր բացառություն չէր։ Այդ մարդն այդպես էլ. 1. Չի հասկանում խաղաղ համաձայնագրի ու պատերազմի տարբերությունը:2. Չի հասկանում, որ խաղաղ համաձայնագրի դեպքում թուրքը քացով չէր ճզմի Սյունիքի ցուցանակները, չէր կանգնի մեր ճանապարհների գլխին, այլ ողջամիտ սահմանազատումներ կլինեին։ 3. Չի հասկանում, որ Հայաստանը առանց 5 հազար զոհի ու 10 հազար վիրավորի, անհ...
Հակիրճ՝ ամենակարևորի մասին Իրավիճակը լարվում է ԱԺ-ի շուրջ լարվածությունը մեծանում է, պատգամավորներին դիմավորում են ձվերով, «դավաճան» վանկարկումներով։ Շատերի նյարդերը չեն դիմանում։ Սա կանխատեսելի էր. եթե քաղաքական իշխանություն ստանձնած ուժը չի գնում ճգնաժամի լուծման քաղաքական ճանապարհով, կիսաթաքնված վիճակում է, ապա գործընթացը սկսում է զարգանալ այլ ուղով, ի վերջո՝ հանրության լարվածությունը և երկրի սուր խնդիրներն ինքնուրույն չեն կորում-գնո...
Հարցեր, որոնք չհնչեցին Վարչապետի թատերականացված հարցազրույցի ժամանակ Փաշինյանը բացահայտեց իր մտադրություններից առանցքայինը՝ դարձնել դատական համակարգը ձեռնասուն, ունենալ միայն իր կամքը կատարող դատարան։ Թե չէ, ո՞վ է տեսել, դատարանները ապօրինի են ճանաչում իր հրահանգներով տեղի ունեցող ձերբակալություններն, իսկ կալանքի միջնորդությունները մերժում են։ «Դատարական համակարգը պսևդոէլիտայի մասն է դարձել», անհանգստանում է Փաշինյանը։ Եվ այստեղ թա...
Զասի նամակի հրապարակումից հետո նիկոլը ինքնակամ պետք է հանձնվի իրավապահ մարմիններին Երեք ամիս է գիշերը չեմ քնում, երեք ամիս գիշերը չեն կարողանում քնել տասնյակ հազարավոր մեր այլ հայրենակիցներ: Երեք ամիս չենք կարողանում մեզ ներել, որ չկարողացանք կանխել այս աղետը: Իսկ հիմա, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարին, հասկացանք, որ դեռ երկար չենք կարողանալու քնել: Արյունալի, ողբերգական, աղետալի պատերազմից չորս շաբաթ առաջ ՀԱՊԿ-ից ամենաբարձր մակարդա...
Արտահերթ. Անձնական խուճապ և խաբեություն թիմին Արտահերթ ընտրությունների գաղափարը, որոնց միջոցով Փաշինյանը ցանկանում է ինքնամաքրվել, ընդամենը երկրում քաոս է մտցնելու՝ իր բոլոր աղետալի հետևանքներով։ Բոլոր՝ քաղաքական, անվտանգային, տնտեսական, բարոյական վնասներից բացի,տեխնիկական առումով ևս հնարավոր ընտրությունները ունեն «հետաքրքիր» կանխատեսելի հետևանքներ. 1. Դարձյալ անազնիվ քայլ Սահմանադրական մեխանիզմը, որ ենթադրում է արտահերթ ընտրությունների անցկացում, սահմա...
Մի կառչիր, մի սադրիր Կապիտուլյացիայից հետո ամենամեծ վատությունը, որը կարելի էր անել Հայաստանին, արագ արտահերթ ընտրություններն են։ Դա նշանակում է՝ երկրում առնվազն 3-4 ամիս անիշխանություն՝ գործող խորհրդարանի լուծարում, նախընտրական փուլ, նոր վարչապետի ընտրություն, կառավարության ձևավորում, նոր կառավարության՝ հունի մեջ ընկնել։Այդ ընթացքում.1. Ադրբեջանը անելու է այն ամենը ինչը կուզի, գծելու է իրեն հարմար սահմաններ, վերցնելու է բոլոր կարևոր բարձունք...
Մեր և Ադրբեջանի տարբերությունը Մինչ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից և փորձում է ամեն գնով պահել այն, մինչ իմքայլական պատգամավորները թաքնվել են խորը «բունկերներում»,մինչ հասարակության մի մեծ զանգված շարունակում է մնալ անտարբեր, իսկ փոքր հատվածը փորձում է ամեն գնով արդարացնել Նիկոլին, Ադրբեջանն Արցախում իրականացնում է լայնածավալ ծրագրեր. 1. Ադրբեջանը սկսել է Հորադիզ-Մինջևան-Հայաստանի պետական սահման ավտոճանապարհի շինարարությունը։ Նախագծվում է...
Արմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները Վերջին շրջանում արդիական է դարձել, իմ կարծիքով արհեստական մի թեմա, թե իբր Հայաստանի նոր պետական սահմանների անցկացումը կանխորոշված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Հղում կատարելով հենց այդ օրենքի որոշ դրույթների վրա՝ Ն. Փաշինյանը փորձում է արդարացնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների ոչ լեգիտիմ դեմարկացիայի գործընթացը։ Ուզում եմ հասարակության ուշադրությունը հրավիրել մի շարք հանգամանքների ու դր...
9 հարց Իմ քայլի պատգամավորներին Այսօր առավոտյան Այլընտրանքային նախագծեր խմբի կողմից ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների էլեկտրոնային հասցեներին ուղարկվել է հետևյալ նամակը.   1. Դուք գիտակցե՞լ եք, որ Փաշինյանը, մերժելով բանակցությունների 20-ամյա պատմությունը և հայտարարելով, որ սկսում է իր «նոր կետից», բանակցությունները, ըստ էության, տարել է փակուղի։ 2. Ձեզ չի՞ զարմացնում, որ Փաշինյանը հոկտեմբերին վստահ պնդում էր, ...
Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի նոր «զրոյական կետը» Քանի դեռ Ն. Փաշինյանը իշխանության է, երբեք չի կարելի նրա ձևակերպումներին մատների արանքով նայել։ Մենք չգիտենք՝ ում առաջ և ինչ պարտավորությունների տակ է։ Կյանքը ցույց տվեց, որ նրա անհամոզիչ և վիճելի ձևակերպումների տակ սովորաբար հրեշավոր ծրագրեր են թաքնվում։ Փաշինյանի վերջին հեղափոխությունը. «Մերժիր պետությունը» Օրեր առաջ հնչեցրեց Էլիտաների բունտ ձևակերպումը։ Բոլոր բաժանումները սպառված էին, նրա զինանոցում մնացել ...
Համազգային ամոթի պատասխանատուն և մեղավորը անդեմ մասսան չէր Այն, ինչ տեղի ունեցավ Եռաբլուրում համազգային խայտառակություն էր։ Վարչական ռեսուրսով կազմակերպված երթը վերածվեց բախման, հերոսների գերեզմանները ոտնատակ անելու խայտառակության։ Նիկոլը Եռաբլուր մտավ զենքերով ու պաշտպանության հատուկ միջոցներով, շրջապատված հազարավոր ոստիկաններով, բայց միաժամանակ ի ցույց դրվեց աշխարհին, թե ինչպես է հանրության առանձին շերտը «սգում»։  Հասկանալի է, որ մեկ շաբաթ շարունակ պետական ապա...
Քանդենք միասին. Ալիևի ու Փաշինյանի ուղերձները 1. Ալիևի հայտարարությունը ԱՊՀ գագաթնաժողովում ուղերձ էր Ն. Փաշինյանին, որ նա ունի դեռևս չկատարված պարտավորություններ, և ինքը սպասում է դրանց։ Ամենայն հավանականությամբ՝ մենք առաջիկայում դրանց կատարման ականատեսն ենք լինելու։2. Այդ հայտարարությունից ծագում են շատ ցավոտ հարցեր. ա/ Ի՞նչ պարտավորության և ի՞նչ պայմանավորվածության արդյունքում հայկական զինված ուժերը, ունենալով բոլոր հնարավորությունները, այդպես էլ ոչ մի նշանակալից ...
5 միլիարդի տրամաբանական շարունակությունը Երկուսուկես տարի շարունակ Փաշինյանի քաղաքականության առանցքը եղել է ապօրինի գույքի բռնագանձման գաղափարը։ Երկու տարի ողջ իրավական համակարգը հարմարեցվեց այս գաղափարին։ Ընդունվեցին օրենքներ, ստեղծվեցին հատուկ մարմիններ։ Ժողովրդին ներշնչեցին, թե ձեր բոլոր խնդիրների լուծումը գույքի բռնագանձումն է։ Անտեսվեցին բոլոր հակափաստարկները, և Փաշինյանն ու իր նեղ թիմը մոլագարի համառությամբ առաջ էին տանում այդ գիծը։ Որևէ հակափաստարկ չէր լս...
Վահե Հովհաննիսյան. Պետությունը դուրս բերել շոկային վիճակից Ակնհայտ է, որ մի անտեսանելի ձեռք անում է ամեն ինչ` թույլ չտալու տարածաշրջանում և Հայաստանում կայունության հաստատումը։ Մեծ խաղի և մեծ շահերի մեջ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։Շատ կարևոր է՝ հստակ հաշվարկել Հայաստանին սպառնացող անկայունության ուղղությունները և հնարավորինս չեզոքացնել դրանք։ Անկայունության բոլոր ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ ներքին և արտաքին, սակայն դա կլինի ոչ կոռեկտ բաժանում, քանի որ դրանք նույն անտ...
Արմեն Գևորգյան. Փաշինյանը բաժանում է վերջին անգամ, բայց չի տիրելու Փաշինյանի՝ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցը և նրա իշխանության վերջին քայլերն ինձ հուշում են, որ Փաշինյանն ու նրա թիմը իշխանություն պահելու համար գնում են հանրային նոր բաժանարար գծեր ստեղծելու ճանապարհով։ Առանձնացրել եմ ուրվագծվող երեք այդպիսի գիծ. 1. Փաշինյանի համար ժողովուրդը կազմված է բուն ժողովրդից և «էլիտայից»2. 2018-ինը եղել է թավշյա հեղափոխություն, իսկ ահա 2020-ին՝ բունտ3. Արևելք-արևմուտք Առաջի...
«Շշկռվե՞լ», թե՞ լրջանալ, այս է խնդիրը Մեր խնդիրները և մեր լրջության մակարդակը պայթյունավտանգ հակադրության մեջ են։ Մենք օնլայն ռեժիմով ձևակերպում ենք պետություն կորցնելու նոր բանաձև. պրոբլեմների վտանգավորության սրընթաց աճն ուղեկցվում է լրջության սրընթաց անկմամբ։ Կա՞ բանական պատասխան, թե երկրի ԱԺ նախագահն ինչու է հանդիպում զրոյական վարկանիշ և պրոցեսների վրա զրոյական ազդեցություն ունեցող ինչ-որ մարդկանց հետ։ Ա. Միրզոյանը մանկական էնտուզիազմով պատերազմի օրերին ա...
Երկիրը չունի իշխանություն Երեկվանից մեր հասարակությունը ցնցված է նոր, ըստ շրջանառվող տեղեկությունների 160 գերու մասին լուրերով։ Մինչ հասարակությունը փորձում էր հասկանալ ինչ է կատարվում, իշխանություններն ինչպես միշտ լռում էին։ Պատճառը մեկն է՝ երկիրը չունի իշխանություն։ Պետական կառույցները լրահոսին հետևելով են տեղեկանում, թե ինչ է կատարվում երկրում։ Վաղը այս անիշխանության պայմաններում տնտեսական կոլապս է լինելու՝ փլուզվելու է բանկային համակարգը, ֆին...
Պարտության հասցեն՝ Նիկոլի փակուղի Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումըտեխնիկապես ձգձգվում է։ Բայց սա զուտ տեխնիկական խնդիր չէ։ Թեև բովանդակային առումով հարցը լուծված է, բայց նոր հրաժարականի և նոր կառավարության ձևավորման՝ տեխնիկական թվացող խնդիրն իր մեջ ունի անկայունության մեծ պոտենցիալ ու նաև մեր երկրի անվտանգության և ամբողջականությանը սպառնացող ռեալ ռիսկեր։ Հիմնական դրույթներով հասկանանք իրավիճակը. - Պատերազմ, պարտություն, ծանր մարդկային և տարածքային կ...
Միջպետական հարաբերություններում մենք սուբյեկտից վերածվել ենք օբյեկտի Որեւէ կերպ հիմնավորել Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շարունակումը Հայաստանի եւ Արցախի անվտանգության տեսակետից հնարավոր չի ։ Դա հակաքաղաքագիտական է, հակատրամաբանական է եւ հակաբնական։ Փաշինյանը պետք է հարժարական տա եւ արագ ձեւավորվի ժամանակավոր կառավարություն։ Հակառակ դեպքում դա պետությունը եւ հասարակությոունը աղետի առջև կկանգնեցնի՝  պատճառ դառնալով նորանոր կորուստների։ Դրա վառ ապացույցը սահմաններին եւ շփման գծում շարո...
Ռազմական տրիբունալ, թե՞ գործող դատարաններ Պատերազմի հետ կապված բազմաթիվ հարցեր այսօր մտել է յուրաքանչյուրի տուն։ Մենք ունենք բանակցությունները փակուղի տանելու, երկիրը պատերազմի առջև բացելու, պաշտոնատար անձանց գործողությունների և կապիտուլյացիայի պատճառների մասին մեր հարցերը, սակայն չունենք դրանց հստակ պատասխանները։ Յուրաքանչյուր նոր բացահայտում, որ արվում է պետական և ռազմական պաշտոնյաների մակարդակով ավելի է խորացնում այդ հարցերին պետական մակարդակով պատասխան ակնկալ...
Մեր «Աննակախության» տարեդարձը Պետական տոնացույցերը ազգերի հաղթական և ողբերգական էջերի ու արժեքային ընկալման իրադարձությունների ամրագրումն են։ Մեր պետության կյանքում ահռելի փոփոխություններ տեղի ունեցան՝ պատմական փոփոխություններ, որոնք իրենց արտացոլումն են գտնելու մեր տոնացույցում։Մենք արդեն չունենք մայիսի 9-ը. նրա շքեղությունը, նրա վեհությունը այլևս չի լինելու։Մենք ձեռք բերեցինք նոյեմբերի 9-ը՝ կապիտուլյացիայի օր։Այս փոփոխությունները զուտ օրացուցային չե...
Հերթական անքուն գիշերը Այս գիշեր Երևանը դարձյալ չքնեց։ Ուշ երեկոյան ոստիկանական և հատուկ նշանակության հսկայական, աննկարագրելի քանակի ուժեր էին կենտրոնացվել կառավարության շենքի և կառավարական ամառանոցների մոտ։Մինչև ուշ գիշեր Երևանը փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում։ Հիմնական վարկածներն էին. ■ Փաշինյանը հրաժարական է տալիս և պատրաստվում է ուղերձով դիմել■ Փաշինյանը պատրաստվում է փախչել Հայաստանից■ Փաշինյանը ալկոհոլային խիստ թունավորման մեջ է, ...
Բազմաթիվ հարցեր մնում են անպատասխան «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի արդյունքում հանգանակված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան։ Ավելորդ է անգամ նշել, որ մենք բոլորս նվիրաբերություն կատարելով հիմնադրամին կոնկրետ նպատակ ենք հետապնդել, որ այդ միջոցները պետք է ուղղակիորեն իրացվեն Արցախի խնդիրների լուծմանը, Արց...
Ինչու է անխուսափելի վարչապետի փոփոխությունը Այսօրվա Հայաստանի վիճակի առանձնահատկությունն այն է, որ բոլոր բարդ հարցերի պատասխանները արդեն շատ պարզ են։Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա կատարվածի պատճառով և հանուն կատարվելիքի։ Հեռացում կատարվածի համար ■ Մերժել է նախորդ տասնամյակների բանակցային բազան՝ առաջ քաշել իր «նոր կետից» դրանք սկսելու գաղափարը։ Ն. Փաշինյանը դրանով բանակցությունները հանգեցրել է փակուղու և պետությունը տարել պատերազմի■ Ունենալով պատերազմը շո...
Արմեն Գևորգյան. Ինչպես լուծել իշխանության հարցը Երկրում անիշխանություն է։ Գնահատականներում պետք է լինել շատ հստակ։ Ինչքան էլ որ գործող կառավարության ղեկավարը խոսի ընդդիմության մոտ ժողովրդական աջակցության պակասի մասին, այդ նույն ժողովրդական աջակցությունը ակնհայտորեն բացակայում է նույն իշխանության մոտ։ Սա փաստ է, որը պետք է ընդունել։ Պետք է հասկանալ նաև, որ մենք ունենք ժամանակի խիստ սղություն։ Ես որոշեցի այս ամենը գրել՝ Բաքվում երեկ հնչած հայտարարություններից հետո։ Մեր ե...
Պարտված, մերժված իշխանություն չունենալը ևս մարդու իրավունք է Դեկտեմբերի 10-ին աշխարհը տոնում է մարդու իրավունքների միջազգային օրը՝ հենված համամարդկային արժեհամակարգի ու երազանքների վրա:Այս տարի դեկտեմբերի 10-ը մենք դիմավորում ենք ծանրագույն մարտահրավերների պայմաններում։ Մենք մարդու իրավունքների պաշտպանության օրը դիմավորում ենք բազմաթիվ խախտված իրավունքներով և խեղված ճակատագրերով։ Անհեռանկար և անպատասխանատու քաղաքականության հետևանքով հրահրված պատերազմի արդյունքում ադրբեջանական զինվա...
Անդրանիկ Քոչարյանը Բաքվի շքերթի պատվավոր հյուր Անդրանիկ Քոչարյանի երեկվա ելույթը վաղվա քրեական գործի կարևոր հատորներից է լինելու։ Օր օրի թափ առնող դավաճանական վարկածի համատեքստում Անդրանիկ Քոչարյանի տեքստը բացառիկ էր իր ցինիզմով և ակնհայտորեն տպավորություն էր ստեղծվում, որ այն գրվել էր վաղուց ու այլ տեղ։ Բանակցությունների միտումնավոր փակուղի, պատերազմ, անհասականալի վարքագիծ պատերազմի ընթացքում, պարտություն, և եղբայրական Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ։ «Պա...
Ինչ Չպետք է անի նոր վարչապետը 1. Չպետք է սպասի մինչև պաշտոնական ընտրությունը և հենց այսօր կատարի երկու կարևոր զանգ՝ ա. ԱԱԾ տնօրենինբ. Ոստիկանապետին Շարժման և անձամբ իր անունից պետք է պահանջի՝ անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները՝ արգելելու տարբեր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց ելքը Հայաստանից և նաև ապահովելու նրանց անվտանգությունը։ Չի բացառվում, որ մենք գործ ենք ունեցել դավադիր ծրագրի և գործակալական ցանցի հետ, ու նրանց փախուստի կամ հետքերը վերացնելո...