Բունկերը Հայաստան է և վերջ Նա այլևս «բունկերի վարչապետն է»։ Նրա Հայաստանը սահմանափակվել է բունկերով։ Քանի օր էլ մնա վարչապետի պաշտոնին՝ նա այլևս չի կարողանալու դուրս գալ Երևանի փողոցներ, չի կարողանալու գնալ սրճարաններ, չի լինելու մարդաշատ վայրերում։ Եվ նույնիսկ Ենոքավանի ընձառյուծը նրանից հեռու է մնալու։ Նա արդեն մերժվել է։ Նա առավելագույնը կարող է գրել «բունկերի հակառակ կողմը» գիրքը, բայց որն էլ արդեն Անտարեսը չի տպի, որովհ...
Վերջապետը. ավարտված իշխանության ապացույցները Փաշինյանի և Իմ քայլի իշխանության ավարտը բացառապես տեխնիկական լուծումների փուլում է. ե՞րբ և ինչպե՞ս հարցերը, անշուշտ, կստանան իրենց պատասխանները։ Իշխանափոխությունը մեծ հաշվով արդեն տեղի է ունեցել։Մտածել, թե նրան և նրանց կհաջողվի պահպանել իշխանություն, անլուրջ է հետևյալ պարզ պատճառներով. 1. Անվտանգության խնդիր. Փաշինյանի և «Իմ քայլի» ղեկավարությամբ Հայաստանը պարտվել է, հետևաբար՝ երկրի բնակչությունն իրեն անվտանգ ...
Կա՛մ անում ես անարդարություն ու մաս կազմում դավաճանությանը, կա՛մ մնում ես մարդ ու սպա Երեկվանից Փաշինյանի հրահանգով սկսվել են ձերբակալություններ։ Սա իշխանության միակ արձագանքն էր ստեղծված բարդագույն իրավիճակին և հասկանալի է, որ ընդամենը մոտեցնելու է իշխանության տրամաբանական վախճանը։ Պրոցեսն իրավական չէ։ Փաշինյանի անօրինական հրահանգներին ենթարկվելուց առաջ իրավապահները պետք է գնահատեն իրենց գործողությունները։ Սա նրանց մասնակից է դարձնում հայրենիքը հանձնելու անպատիվ գործին։ Ուզում եմ դիմել ժողովրդին բռնությ...
Վահե Հովհաննիսյան. Բարդագույն իրավիճակն ունի պարզ բանաձևեր «Իմ քայլը» խմբակցության հայտարարությունը փաստեց, որ իրենք, ցավոք, համարժեք չեն իրականությանը։ Ձևակերպումները և շեշտադրումները արհեստականորեն շեղելու փորձերը միայն կարող են բարդացնել իրենց իսկ վիճակը։ Բանաձև առաջին. Տարանջատում հանուն անձնական փրկության Իմ քայլի պատգամավորներն այսուհետ ունեն մեկ անելիք՝դուրս գալ խմբակցությունից և ԲՀԿ, ԼՀԿ հետ խաղաղ հանդարտ աշխատանքային պայմաններում քննարկեն անելիքները։ Ուրիշ ...
«Իմ քայլը» բիզիմդի՞ր Ուշադրություն դարձրեք՝ հայրենիք կորցնելուց, հազարավոր զոհեր ու վիրավորներ տալուց հետո մեր երկրում ոչ մի հրաժարական չկա։ Եթե անկեղծ՝ պետք է լինեին պատվի ինքնասպանություններ, բայց նույնիսկ հրաժարական չկա։ Իմ քայլի 88-ից որևէ մեկը դեռ չի հայտարարել, որ դուրս է գալիս խմբակցությունից, ու քանի դեռ այս ԱԺ-ն գործում է, ապա քվեարկելու է հասարակության պահանջով։ Արցախի նախագահն ու իր կառավարությունը դեռ կան ու մի հատ էլ հրավերներ ...
Անել անհրաժեշտը՝ մնալով սառը և ռացիոնալ Պատերազմի ամեն օրը նոր իրականություն է ձևավորում՝ ռազմական և քաղաքական։Ավերված ենթակառուցվածքներն Արցախում և ահռելի վնասը քաղաքացիական համակարգերին արդեն փաստ է։ Այնպես, ինչպես Ադրբեջանի՝ շատ ավելի մեծ ծավալներով ենթակառուցվածքների՝ ամեն վայրկյան ոչնչացված լինելու ռիսկը։ Սրանք բոլորը նոր ներկայի և նոր ապագայի իրողություններն են։ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Է. Մամեդյարովը իր պաշտոնավարման վերջին փուլում, ի հակակշիռ իր ...
Դժվար բանակցություններ, թե ողբերգական պատերազմ Երեկ ուշ երեկոյան Երևանը, թերևս առաջին անգամ, սկսեց հասկանալ պատերազմի իրականությունը։ Տեսնելով իր երկնքում հրթիռները` սովորական Երևանը սկսեց գիտակցել, որ Արցախի մատույցներում ընթացող պատերազմը պլանշետներով նայելու հեռավոր միջոցառում չէ։ Թշնամու ԱԹՍ-ների երևանյան երկնքում հայտնվելը, կարծում ենք, քննարկումների որակը պետք է էականորեն լրջացնի։ Հասարակական Երևանը երեկ սկսեց գիտակցել, թե ինչ ողբերգականություն ունի իր մեջ պատե...
Մի քանի դիտարկում երեկվա դրությամբ Կա տպավորութուն, որ պատերազմական այս օրերին օբյեկտիվ իրականության ընկալումը եւ գնահատումը Երեւանում եւ Ստեփանակերտում տեղի է ունենում բոլորովին տարբեր հարթություններում: Իսկ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ այդ հարթությունը լինի նույնը:Թվում է, որ ի տարբերություն Ստեփանակերտի, Երեւանում ամբողջությամբ չեն գիտակցում պահի լրջությունը, իրավիճակի բարդությունը եւ լուծումներ գտնելու հրատապության աստիճանը: Սա հիմնականու...
Արցախի անկախության ճանաչման հարցում հույզերը լավ դաշնակից չեն Ադրբեջանի կողմից սկսած պատերազմական գործողություններից քիչ անց կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչներ, ընդդիմադիր ուժեր, հանրային շրջանակների որոշ ներկայացուցիչներ արտահայտվում են Արցախի Հանրապետության անկախության ճանաչման օգտին: Չկասկածելով նրանց ազնվության եւ հայրենասիրական մղումների վրա՝ այնուհանդերձ, այս պահին նման կաեւոր քայլից առաջ անհրաժեշտ է պարտադիր ծանրութեթեւ անել բոլոր ռիսկերը, բոլոր հետեւանքները: Մասնավորապե...
Համակարգը կայացել է, համակարգը գործում է 2018թ. կարգախոսները երկու տարվա ընթացքում մոռացության մատնվեցին։ Արդարության կարգախոսով իշխանության եկածները շատ արագ հրաժարվեցին արդարադատության երաշխիք դատաիրավական համակարգի առողջացման, անկախ դատական համակարգ ստեղծելու քայլերից։ Փոխարենը փոխվեցին պատկերացումները դատական համակարգի անկախության վերաբերյալ։ Դրանք էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պա...
21-րդ դար, Հայաստան. պատգամներից՝ իրականություն․ Արմեն Գևորգյան Անկախության 29-րդ տարեդարձի օրը մենք լսեցինք վարչապետի պատգամները, թե ի՜նչ արդյունքների մենք պետք է հասնենք 30 տարի հետո։ Միջին և ավագ տարիքի սերունդները հիշում են դեռ Իլյիչի պատգամները։ Վարչապետի խոսքը հիշեցնում էր Իլյիչի հենց այդ պատգամները, որոնք, ի դեպ, չդարձան իրականություն։ Կար հին սովետական անեկդոտ՝ «դեպի սոցիալիզմ ճանապարհին ոչ ոք չի խոստացել Ձեզ կերակրել»։ Բուն հրապարակային ներկայացման ձևաչափը, սակայ...
Վարչապետի դատաիրավական էմոցիաները Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, նրա պատգամավորները, իրար հերթ չտալով հայտնում էին հերթական բացահայտված թալանի ու այլ ծանր հանցագործությունների մասին։ Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունները ուղեկցվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիանալ պահեր ապրելու վերաբերյալ հայտարարություններով։ Ամեն ինչ բնականին մոտ էր, ու լայն զանգվածները ազդվում էին։ Սակայն էմոցիան...
Ո՞վ է մտածում Փաշինյանի փոխարեն Օր օրի ակնհայտ է դառնում, որ Փաշինյանը դարձել է իր շրջապատի պատանդը։ Երբեմն տպավորություն է, որ նա ընդհանրապես դադարել է ինքնուրույն մտածել, ինքնուրույն հասկանալ իրականությունը, ինքնուրույն որոշումներ կայացնել։«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի կոլեկտիվի հետ կատարված պատմությունը մարդկային բանականության տեսակետից դժվար է հասկանալ։ Անկախության օվա առթիվ պարգևատրվել են բոլորը, բացի «Նորքի» անձնակազմից։ Եր...
Հայաստանի անվտանգության «դոսյեն» Ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած նյութը Հայաստանում մեծ ակտիվություն առաջացրեց։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներից հետո դրան արձագանքեց նաև ԱԱԾ պետը. « ... Այդ հոդվածն ինքնին ամբողջությամբ իրենից ենթանդրում է որպես հանցագործության մասին հաղորդում և ԱԱԾ-ն որպես իրավապահ մարմին բանականաբար քրեաիրավական գնահատական է տալու այդ հոդվածում զետեղված ցանկացած փաստի»։ Հայաստանի խոցելի լրջությունը Կար...
Պաշտպանվել սեփական կառավարությունից Հայաստանում երեկ կարևոր բան կատարվեց, որի նշանակությունը դեռևս քչերն են ֆիքսել։ Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց։ Թվում է՝ ոչ մի ցնցող բան, ի՞նչ է պատահել։ Սակայն գրառման թիրախն այս պարագայում ֆեյսբուքյան հայ համայնքը չէր։ Համայնքն այս պարագայում օգտագործվեց Փաշինյանի կողմից որպես պաշտպանություն՝ իր իսկ ենթականերից։ Փաշինյանը ֆեյսբուքին հայտնեց, որ հանձնարարել է առողջապահության նախարարին՝ երկարացնել Յոլյանի ան...
Ո՞ր փաստերն են ներառվել և որո՞նք մոռացվել մարտի 1-ի գործում Մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում չափազանց հետաքրքիր հայատարարություն արեց գեներալ գնդապետ, մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ 2008 թ. մարտի 1-ի նախօրեին ԱԱԾ-ն տեղեկություններ ուներ ռազմական օբյեկտների վրա հարձակումների նախապատրաստման մասին։ Նա նաև նշեց, որ «ԱԱԾ տեղեկություններով՝ փաստեր են գրանցվել, երբ զինվորականները, այդ թվում՝ բարձրաստիճան, քա...
Երեքի գաղտնիքը Ինչ-որ մի անհասկանալի ուժով, անհասկանալի մի լծակով երեք հոգի վարչապետ Փաշինյանի վրա ունեն վերահսկիչ փաթեթ։ Արայիկ Հարությունյանը, Հայկ Մարությանը և Արսեն Թորոսյանն ունեն անհասկանալի լծակներ, որոնց միջոցով Փաշինյանին մշտապես հիշեցնում են իր չափն ու տեղը։Մի քանի շաբաթ առաջ Ա. Թորոսյանը պետական կառավարման համակարգում չընդունված տոնով հայտարարեց, որ որևէ պարագայում հրաժարական չի տա։ Հասկանալի է, որ դրա հասցեատերը վարչապետն էր...
Ի՞նչ է կատարվում Ոստիկանությունում Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ կուտակվում է էական դժգոհություն։ Մենք այս մասին արդեն տևական ժամանակ է զգուշացնում ենք։ Ամեն օր արձանագրվում են քաղաքացիների և ոստիկանության բախումներ։ Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ պաշտպանված չէիր ոչ միայն պատահական կրակոցից կամ դանակահարությունից, այլև կարող էիր դառնալ ոստիկանների կամայականությունների զոհ։ Իրավապահ համակարգին տրվող անլուրջ՝ ծեփելու, փռելու, պառկեցնելու...
Հեղափոխության սև թուղթը Երեկ մի քանի իրադարձություններ հեղափոխության «սև թուղթը» հասցրեցին հասարակության տարբեր շերտերի։ Դրանք առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող իրադարձություններ էին, բայց նրանցից ամեն մեկը վկայում է նեխած, այլասերված բարքերի մասին, որոնք սրընթաց հաստատվում են Հայաստանում։Իրադարձություն առաջին Առավոտյան ժամը 9-00 ից ԿԳՄՍ նախարարության ուղեցույցը, որը հանրության մեջ առավել տարածված է դդմագիր անվանումով, կորցրեց իր...
Լատենտ Հայաստան Բոլոր քաղաքական կենտրոնների հաշվարկներում ժողովրդի ռեակցիան է՝ հիմա, վաղը, այս կամ իրավիճակում, որևէ կարևոր խնդրի առիթով։ Բոլորի հաշվարկներում է դա՝ հների, գործողների, գալիքների, շանս ունեցողների և բացարձակ անհեռանկարայինների։Իսկ ինչպե՞ս ենք հաշվարկում ժողովրդի ռեակցիան, ո՞րն է չափման օբյեկտիվ հիմքը, ինչի՞ հիման վրա։ Գուցե անցյալի փորձի վրա՞. սա աբսուրդ է. 2018-ը այս առումով դադարեցրեց «անցյալի փորձի» լիազորու...
Մարտի 1-ի դատավարությունը սպառվել է Արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «... արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ, շարունակվեց դատարանների շրջափակմամբ, գաղտնալսման սկանդալով, Սահմանադրական դատարանի յուրացման փորձերով, անհնազանդ դատավորների հանդեպ բռնաճնշումներով, կամակատար դատավորների համակարգի ստեղծումով և այլն։ Այսօր հասել ենք այս տրամաբանական շղթայի սպառմանը։ Սա նշանակ...
Ի՞նչն է մեզ քաշում դեպի ետ. Արմեն Գևորգյան Վերջին շրջանում աշխատում եմ մի քանի թեմայի վրա՝ ազգային անվտանգության ինքնիշխան համակարգի ձևավորման, ինչպես նաև ժամանակակից Հայաստանում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների արխաիկությանը վերաբերող հարցերի: Դրանք ավարտված չեն, բավականաչափ ընդգրկուն են և, ամենայն հավանականությամբ, կարող են մեծ հետաքրքրություն ներկայացնել՝ հատկապես պրոֆեսիոնալ լսարանի, այլ ոչ՝ ընթերցողների լայն շրջանակի համար: Այսուհանդերձ, որոշել եմ ...
Ինչու է երկրում լարվում քրեածին վիճակը Այսօր լրահոսի բաղկացուցիչ մասն է քրեածին վիճակը. գրեթե ամենօրյա սպանությունների, դանակահարությունների, ծեծուջարդերի, կրակոցների մասին տեղեկություններ: Սպանություններ, «ռազբորկաներ», հաճախ արյունալի վերջաբանով, մահեր, վիրավորներ, տուժածներ: Ամեն օր։ Մենք վերադառնում ենք իննսունականներ, երբ փողոցում քայլելիս կարող էիր դառնալ պատահական կրակոցի զոհ կամ ինչ-որ ավազակի կողմից դանակահարվեիր: Այս տարվա առաջին յոթ ամի...
Ապշեցնող պարզունակություն Գույքահարկի բարդ ու խիստ վիճահարույց խնդիրը վարչապետ Փաշինյանը այսպես ներկայացրեց իր հանդիպումներից մեկում. «Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»։ Նոր օրենքը սկսելու է գործել հունվարի 1-ից, թեև այսօր շատերի համար դեռևս տեսանելի չեն գույքահարկի օրենքի փոփոխությունների հետև...
Գրեթե ամեն ինչ երեսուն տարվա մասին Օրեր առաջ Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար փորձում էր տպավորություն ստեղծել, թե մինչ իր վարչապետությունը երեսուն տարի երկրում ոչինչ չի արվել, ոչինչ չի կառուցվել, ոչ մի նախագիծ չի իրականացվել, եւ ամեն ինչ ավերակների մեջ է եղել: Հիմա նոր իր շնորհիվ սկսում են ճանապարհ ու տուն կառուցել։ Սա, մեղմ ասած, ճշմարտությանը չի համապատասխանում։ Երեսուն տարում երկրում շատ գործ է արվել: Եւ այդպես է կայացել մե...
Վահե Հովհաննիսյան. Հաջորդ իշխանությունը պետք է չվախենա «փակ» թեմաներից Միջազգային մի խումբ հեղինակավոր գիտական կենտրոններ և գիտնականներ համատեղ մշակել են պետությունների զարգացման և հնարավորությունների նոր գլոբալ ինդիկատոր։ Այն կոչվում է «էլիտաների որակի ինդեքս»։Ձևակերպված է հստակ խնդիր՝ պարզել, թե ինչպես են ազգային էլիտաները նպաստում իրենց պետությունների և հասարակությունների զարգացմանը (կամ հակառակը)։Մոտեցումը շատ պարզ է. այն էլիտաները, որոնք օժտված են զարգացման պոզիտիվ էներգիայո...
Պետական սկանդալ. նվիրված անձնագրեր՝ ո՞ւմ և ինչի համար Դիվանագիտական անձնագրերի սկանդալը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Դա ուղիղ ճանապարհ է հասկանալու այս իշխանության նոր մերձավոր շրջապատը, հետաքրքրությունների շրջանակը։ Իշխանությունները խուսափում են տրամադրել անվանացանկը՝ ում են հանձնվել դիվանագիտական անձնագրեր։ Սա անձերի խնդիր չէ, սա բացելու է վայրագույր եւ հասկանալու ենք, թե ինչ օլիգարխների, ինչ կրիմինալ դեմքերի, ում եւ ինչ ծառայությունների համար են տրվ...
Կուտակվում է մեծ լարվածություն ոստիկանության հանդեպ Հասարակության մեջ ոստիկանության հանդեպ սկսում է կուտակվել էական դժգոհությունը։ Մի քանի գործոնների ամբողջությունը կտրուկ փոխել է ոստիկանության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Կուտակվում է շատ մեծ լարվածություն։ Ինչը խիստ մտահոգիչ է, և ունի լուրջ ռիսկեր։ 1. Համավարակի դեմ պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծելու, ձախողումներն ու սխալները հասարակության վրա բարդելու համար, քաղաքական իշխանությունը պարտադրել է ոստիկան...
Աշխատասենյակային արդարադատություն Երբ աշխատասենյակը դառնում է առանցքային Սահմանադրական դատարանի գործունեության համար, հասկանալի է դառնում, որ ՍԴ-ում արհեստականորեն ստեղծված ճգնաժամը բերել է նաև մարդկային արժեքների խորը ճգնաժամի։ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակից, նրա բացակայությամբ, իրերը հավաքելու և նրան ուղարկելու փաստի իրավական գնահատականին անդրադառնալ չեմ ուզում։ Դրանից ավելի կարևոր է բարոյական արժեքների դեգրադացիան։ Դժվար է պատկերացնել, թե...
Չե Գևարայից մինչև Չեռնենկո «Չե Գևարա» սինդրոմը, պայմանական ասած, այն ահռելի սպասումն էր, որ կար հասարակության մեջ 2018-ին՝ փոփոխությունների, ավելի արդար կյանքի։Իշխանության եկածները քայլում էին փողոցներով, նստում մետրո, շփվում մարդկանց հետ, միասին խոսում նոր Հայաստանի մասին: Չեռնենկոյացումը սկսվեց շատ արագ ու սկիզբ առավ կենցաղից՝ կառավարական ամառանոցներ, թանկ սպասարկող մեքենաներ, ուղղաթիռ, թանկ կենցաղ։ Առաջին դեմքի կենցաղային դավանափոխո...