Ընտրությունների գրեթե հայտնի արդյունքները Մաս 1. Հայկական դեֆոլտ կամ Սաունա-պետություն Այս ընտրության արդյունքները ոչ թե ԿԸՀ-ն է հաշվարկելու, այլ՝ մեզ բարեկամ և հակառակորդ պետությունները։Սա է այս ընտրության առանցքային պահը։ Եվ Տիգրան Մուկուչյանը ոչ թե թվեր և մանդատների քանակ է հրապարակելու, այլ՝ մեր պետության հետագա դատավաճիռը։ Իսկ դրա տարբերակները երեքն են. 1. Հայկական վերածնունդ2. Հայկական դեֆոլտ3. Հայկական պետականության հիբրիդային կազմաքանդում Հայկական դեֆոլտ...
Սոբչակը և «Իջևանի մոլագարը» ՔՊ-ական շրջանակներում շշուկով ասում են, թե Քսենիա Սոբչակը Նիկոլ Փաշինյանի մասին ֆիլմ է նկարում։ Սա գնահատվում է՝ որպես ռուսների աջակցություն Փաշինյանին։ Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանյակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց վերցնելու ...
Իշխանությունը միացրել է մահերի մեքենան Հայաստանը մտել է աղետի նոր փուլ։ Մեծ թափով գործում է քովիդ մահերի մեքենան։ Հիվանդանոցները գերծանրաբեռնված են։ Քովիդի դեմ պայքարի մինչ այս պահը եղած կամ չեղած ռազմավարությունը հնացած է։ Վերջին շրջանում մահերի ցուցանիշը սահմռկեցուցիչ է. մարտի 25-ին գրանցվել է մահվան 18 դեպք, կորոնավիրուսային վարակ ունեցող, սակայն մահը այլ հիվանդության պատճառով վրա հասած ևս 6 դեպք, 24-ին՝ 17 դեպք, 23-ին՝ 26 դեպք, 22-ին՝ 15։ Եվ դա տեղի է ունե...
Ամենակարևորը ընտրությունների մասին Անկախ՝ ընտրություններին մասնակցող միավորների թվից, ընտրական քարտեզը լինելու է ավելի քան երբևէ պարզ. 1. Էրդողանի թեկնածուն2. Հայկական էլիտաների միասնական /կամ գրեթե միասնական/ թեկնածուն3. Սահմանափակ սոցիալական կամ արմատական հռետորաբանությամբ ուժեր, որոնք վերջում, միևնույն է, պետք է ընտրություն կատարեն առաջին կամ երկրորդ հոսանքի միջև։Նման դասավորվածությունը չի տալիս երաշխիքներ, որ ընտրություններից հետո իրավիճակը կկայունանա։...
Սրբապիղծ թալանի հետքերով Դատելով նոր ի հայտ եկող փաստերից, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենախոշոր ու լկտի թալանը։ Խոսքը վերաբերում է «Հայաստան» հիմնադրամի 52 մլրդ դրամին։ Այն գումարին, որը լումա առ լումա հավաքել էր աշխարհով մեկ սփռված, ինչպես նաեւ Հայաստանում ապրող հայ ժողովուրդը: Գումարը հավաքել էին մարդիկ, որոնք իրենց խնայողությունները նվիրաբերեցին հիմնադրամին՝ աջակցելու համար մեր բանակին...
Ընտրությունների անհասկանալի օրացույցը Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո քաղաքական և հանրային առանձին շրջանակներում սկսվեց ընտրական ցուցակների անցողիկ համարներում ընդգրկվելու մրցավազքը: Եվ ուշադրությունից դուրս մնացին մի շարք առանցքային հարցեր, որոնք շատ կարևոր են հետագա սցենարների համար. 1. Ո՞վ և ինչպե՞ս որոշեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն հատկապես հունիսի 20-ին։ Մինչև սահմանադրական ընթաց...
Միջոցներ ձեռնարկեք սպառնալիքներ հնչեցնողին հայտնաբերելու համար Այսօր՝ մարտի 22_ին Ando Grigoryan անուն, ազգանունով օգտատերը (https://www.facebook.com/ando.grigoryan.5201) նախ ֆեյսբուքյան ընդհանուր տիրույթում հայհոյախառն գրառում արեց իմ գրառման տակ, ապա արդեն մեսենջերով, անձնական նամակով սկսեց ոչ միայն սպառնալ, այլ հայհոյել ինձ, իմ ընտանիքին, դրանով փորձելով անարգել նաեւ Արցախում հերոսաբար զոհված իմ որդու՝ Աբգար Նազարյանի հիշատակը։ Նախ ինձ հրավիրելով Ավանի թաղապետարանի մոտ, ապա տեղեկա...
Մեկուսացնել Գերագույն գլխավոր վարակաբանին Առողջապահության նախարարությունը երեկ հրապարակել էր վերջին 14 օրվա ընթացքում կորոնավիրուսի համավարակի աճի ցուցանիշները, համաձայն որի արձանագրվել է հիվանդության 7858 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (3487 դեպք) աճել է 125%-ով։ Ներկայացնելով վարակի վերարտադրության ցուցանիշը՝ 1.48, եզրակացրել է, որ եթե ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսվարող կազմակերպությունների կողմից չպահպանվեն անվտանգության կանոնները, ապա մ...
Ընտրություններ՝ հին հերոսներով ու «Նոր Հայաստանի» նվաճումներով Ծգլը, Չագուջը, Պիստը, Վլեն և, իհարկե, Պրիշը երեկվանից աշխատանքի մեջ են։ Հեղափոխական Փաշինյանի կառավարման երրորդ տարում անց են կացվում խորհրդարանական ընտրություններ՝ ռեյտինգային համակարգով։Հեղափոխության երրորդ տարում երկրի կարևոր դեմքերը դարձյալ ձայնի «տասովշիկներն» են։Սա Փաշինյանի մարդկային և քաղաքական դատարկության ամենացայտուն ապացույցն է։Իշխանության գալուց հետո ոչ մի բարեփոխում չարվեց, լրիվ հակառակը՝ Փաշինյա...
Գերագույն գլխավոր կեղծարարը ԱԱԾ աշխատակիցները այցելելեն ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որի վարույթում է քննվում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցադիմումը, և փորձել են մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Սա երկրում տիրող իրավական ամենաթողության հերթական էպիզոդներից է։ ԱԱԾ-ն գնում է դատարան, որպեսզի ստիպի դատավորին կայացնել անօրինական որոշում։ Նիկոլ Փաշինյանը փորձում է կեղծել արդարադատությունը։ Սա,իհարկե, արդարադատությունը կեղծելու առաջին փ...
«Տրոյկաներ» ունենալու գայթակղությունը իշխանություններին հանգիստ չի տալիս Վերջին երկու տարիների ընթացքում իշխանությունների քաղաքական ծրագրերի իրագործման համար խոչընդոտներից մեկը եղել և շարունակում է մնալ դատական համակարգը։ Իր բոլոր թերություններով հանդերձ՝ դատական համակարգում գտնվեցին դատավորներ, ովքեր իրենց վրա վերցրեցին իշխանությունների ծանր հարվածները՝ իշխանությունների կամակատար չդառնալու գործում։ Մենք տեսանք իշխանության ամենաայլանդակ քայլերը՝ դատարանների շրջափակում, իրենց ցուցումները չկատա...
Ազգն առանց «հայրերի» Մեկ ամսից ավելի լռություն եմ պահպանել, հետևում էի երկրում տեղի ունեցող իրադարձություններին։ Ոչ այն պատճառով, որ ասելիք չունեմ, այլ՝ որ խոսքն արդեն նշանակություն չունի։ Նշանակություն չունի ո´չ մեր տեղական քաղաքական գործիչների, ոչ էլ արտերկրյա գործիչների խոսքը։ Փաստացի արդեն նշանակություն չունի նաև մեր զինվորականների խոսքը։ Այսպիսով, մեր երկիրն ազատ անկման վիճակում է գտնվում։Մեծ թափով ընթանում է ազգային ինքագիտակցությ...
Ավելի գեներալ, քան գեներալները Հայաստանի վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը որոշելով բավարարել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտպանների միջնորդությունը, փաստացի նրան վերականգնելով շտաբի պետի պաշտոնում, ապացուցեց, որ ավելի գեներալ է, քան մոտ չորս տասնյակ զինվորական գեներալները:Հիմա Օնիկ Գասպարյանը ոչ թե իրավունք ունի, այլ պարտավոր է ներկայանալ աշխատանքի: Ավելին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է գործի այնքան հստակ եւ պարզ, որքան դատավոր Մհե...
Հիմնադրամի առեղծվածը «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը հատկացված միլիոնավոր դոլարների ճակատագրի վերաբերյալ անհանգստություններն ու դժգոհությունները շարունակում են օրակագում մնալ։ Խոսքն ահռելի գումարների մասին է, որոնց արդյունավետ ծախսման վերաբերյալ միտինգ հիշեցնող հայտարարություններն ու հավաստիացումները միայն խորացնում են կասկածները։ Մենք իրավունք ունենք իմանալ, թե ինչ եղան հանգանակված գումարները։ Պատերազմի ...
Վահե Հովհաննիսյան. Առաջին ընտրությունները՝ Թուրքիայի և «նոր հայերի» մասնակցությամբ Գիտե՞ք Ալիևը ինչու է այդքան ցուցադրական լկտի պահում իրեն, մեր՝ ծուխը չմարած քաղաքներում, գյուղերում ձնագնդի խաղում, եկեղեցիների բակում թեյ խմում, մեր կառուցած դպրոցների կողքով ավտոդրայվ անում. - Որովհետև նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում իշխանություն չի փոխվել, ու Ալիևն ինքը զարմանում է համահայկական անկարողության վրա. հանդուրժել մեկին, ով մսխեց ազգային բոլոր երազանքները։- Որովհետև Երևանում հնարավոր է, թեկուզ բերովի, թեկուզ...
Մենք կանք եւ մեզ հնարավոր չէ կեղծել Հնարավորին չափ արագ արտահերթ ընտրությունների անցկացման թեման ավելի ինտենսիվ եւ միաժամանակ գռեհիկ է դառնում:Այն վերածվում է գերագույն գլխավոր մեղավորի փրկության գաղափարի: Արտահերթ ընտրությունները միայն մեկ դեպքում կարող են հանգեցնել լիցքաթափման, եթե գերագույն գլխավոր մեղավորը հրաժարական տա, իսկ արտահերթ ընտրություններն անցկացվեն վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից հետո:Հակառակ դեպքում արտահերթ ընտրություններ...
Հրեշավոր մեխանիզմի մի օղակ Երեկ հրապարակվեց սկանդալային տեսանյութ, որ բացահայտում է Հայաստանի իրավական համակարգի այլասերումը։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի` իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը միջամտում հարուցված քրեական գործի նախաքննությանը, ուղղումներ կատարում որպես մեղադրյալ ներգրավելու որոշման մեջ։ Ըստ էության Աննա Վարդապետյանը հրահանգավորում է, հանձնարարականներ է տալիս վարույթ իրականացնողներին։ Սա այն իրական...
Կրկին դիմում եմ գեներալներին Պարոնայք գեներալներ, կրկին դիմում եմ ձեզ, և կրկին դիմում եմ նույն կոչով։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում լարված իրավիճակ է։ Քաղաքացիներն իրացնում են իրենց սահմանադրական իրավունքը, դրան զուգահեռ իշխանությունները ոստիկանական ահռելի ուժեր են կուտակում տարածքում։ Այստեղ հավաքված են մարդիկ են, որ ապացուցել են, որ կանգնած են բանակի կողքին, հավաքված են մեր քույրերն ու եղբայրները, որ ապացուցել են, որ կանգնած են Ձեր կողքին և սա...
Հարթա՞կ, թե՞ հրապարակ. ո՞րն է ավելի վտանգավոր Մեր քաղաքում նույն օրը, նույն ժամին տեղի է ունեցել երկու խոշոր հանրահավաք։ Մի պատգամավոր շատ դիպուկ է նկատել, որ այսօր Հայաստանում կա երկու ընդդիմություն, և չկա իշխանություն։ Ճիշտ հասկանալու համար մեր այսօրվա պոտենցիալը և պետական ռիսկայնությունը՝ կարիք կա առանձին-առանձին քննարկելու հարթակների և հրապարակների բովանդակությունը։ Մաս 1. Կառավարության հրապարակը Հավաքվածների թիվն էական չէ։ Պատկերը լավատեսության տեղ չի թողնում. ա...
Վահե Հովհաննիսյան. Ալիևը Հայաստանին այլընտրանք չի թողնում Ալիևի երեկվա հայտարարությունը շոկային է. «Հայաստանը փորձում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի իրականացմանը։ Բայց դա նրան չի հաջողվի։ Մենք կստիպենք նրանց։ Մենք կյանքի կկոչենք մեր բոլոր ցանկությունները՝ այնպես, ինչպես քշեցինք նրանց մեր հողերից...»։ Սա բաց տեքստով հայտարարություն է, որ Նիկոլը կամ կզիջի ամեն ինչ, կամ առաջիկայում մի գեղեցիկ օր ադրբեջանաթուրքական զորքերը կմտնեն Հայաստան։Կարծում եմ, որ այսօրվա հանրահա...
Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է Կուլիսներում վերաթարմացվել է արտահերթ ընտրությունների գաղափարը՝ հրապարակային հանդիպումներ, ստվերային շփումներ, սուրճի բաժակի շուրջ քննարկումներ, ընդամենը օրեր առաջ աներևակայելի համարվող կոնտակտներ, հաշվարկներ և այլն։ Մի խոսքով՝ իշխանություն կորցնելու և վերցնելու, փայ ստանալու և խաղից դուրս մնալու բոլոր երանգները։Այս պահին փազլի բազմաթիվ տարրեր ի մի են գալիս, բայց փազլը դեռևս չի ամբողջականանում։ Ակնհայտ է, որ ինչ-որ տեղ ին...
Առանց Լևոն (Արոնյան) Հայաստան Պատերազմական, քաղաքական թոհուբի մեջ մի տեսակ անուշադրության մատնվեց Լևոն Արոնյանի հեռացումը Հայաստանից։ Բայց սա զուտ շախմատային խնդիր չէ։Արոնյանի նման դեմքերը ազգերի և պետությունների խաղաղ մրցակցությունում ապահովում են քո տեղը՝ ազգերի և պետությունների բարձրագույն խմբում։ Նման անուն-ազգանուններ ունեցող պետությունները միշտ այլ, ավելի բարձր կարգի են։ Սա չգրված, բայց բոլորի կողմից ընդունվող օրենք է Արոնյաններ քիչ կան աշխարհու...
Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը «...միաժամանակ նախազգուշացնում ենք՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»։ Խնդրում եմ ուշադիր կարդալ այս տողերը։ Սրանք ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության տողերն են, որի տակ ստորագրել էին ՀՀ Զինված ուժերի բոլոր առանցքային ղեկավարները՝ Գլխավոր շտաբի պետը և նրա տեղակալները, բա...
Ուժի այս ցուցադրությունը մարտահրավեր է մեր վիրավոր հասարակությանը ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, դիպուկահարների՝ ցուցադրական նշան բռնելը խաղաղ հավաքին, որին մասնակցում էին մեր ընկերները, մեր հարազատները, մանկահասակ երեխաներով կանայք և տղամարդիկ, այդ թվում՝ մանկականսայլակներով, պետական ամառանոցների՝ ոստիկանների աննախադեպ քանակով շրջափակումը և ուժի ցուցադրումը ոչ միայն վարչախմբի կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է, այլ նաև՝խիստ վտանգավոր գ...
Եթե կարճ ժամանակում չկարողանանք ձևավորել էֆեկտիվ իշխանություն, ազնիվ կլինի մեր կանանց ու երեխաներին ՀՀ-ից դուրս հանելը, որովհետև թուրքական ներխուժումը լինելու է ամիսների խնդիր. Վահ...
Հակասահմանադրականություն ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ փաստացի տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ ոտնահարում։ Ընդ որում Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով։ Գլխավոր շտաբի պետին հեռացնելու հակասահմանադրական որոշմամբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Մինչդեռ ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնել...
Նախագահի 3 տարբերակը Հայաստանի պատմության մեջ ստեղծված աննախադեպ դրամատիկ իրավիճակում Նախագահը պետք է կատարի կարևոր քայլեր։ Հասկանում ենք, որ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում։ Բայց ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի կարևորությունը կստիպեն նախագահին՝ չտրվել քաղաքական ճնշումներին և մանիպուլյացիաներին։ Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն. 1. ...
Երեկ բարդ օր էր. հետևությունները Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց։ Զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հաշվել, թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։ Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։ Փաշինյանն ասելիք չուներ, ցաքուցրիվ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում և ...
Սա է երկրի կառավարման որակը Պետական կառավարման մարմինների մեկ ժամվա ընթացքում արված երկու տարբեր հայտարարություն՝ փոփոխված, խմբագրված, պարզ ցույց են տալիս, թե ինչ որակի կառավարում ունի երկիրը։ 1. Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում սկզբում հանրապետության նախագահին կոչ է անում, իսկ հետո խմբագրելով իր հայտարարությունը առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխ...
Արյան կոմերսանտը Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։Չլիներ նա՝ չէր լինի մարտի 1-ը, չլիներ նա՝ չէր լինի սեպտեմբերի 27-ը, չլիներ նա՝ պատերազմը շուտ կկանգներ, չլիներ նա՝ չէր լինի 5 հազար զոհը, զոհված ու հաշմված մի ողջ սերունդ։ Եթե գոնե պա...