Անթույլատրելի է երեխաներին օգտագործել որպես քաղաքական նպատակներին հասնելու գործիք Թեև Հայաստանում արտահերթ ընտրություններ պաշտոնապես չեն նշանակվել, իշխանություններն արդեն իսկ սկսել են նախընտրական քարոզարշավը՝ ներկայացնելով այն որպես համայնքային հանդիպումներ։ Հանդիպումներն ընթանում են վարչական ռեսուրսի չարաշահմամբ և միջազգայնորեն ճանաչված իրավունքների խախտումներով։ Արագածոտնի (մարտի 21-ին), Արմավիրի (մարտի 28-ին) և Վայոց Ձորի (ապրիլի 17-ին) մարզերում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում Փաշինյանը և իշխա...
Տոքսիկ ծափեր Մակունցն ու մակունցիկները Գերագույն գլխավոր մոդերատորին ուղղված հոտընկայս ծափահարություններով սկիզբ դրեցին Հայաստանյան նոր մշակույթի՝ թունավոր ծափերին։Օրեր անց Վայոց Ձորի գյուղացին վերցրեց էստաֆետը՝ ծափահարելով մեր երկիր պատերազմ բերածին՝ 5 հազար ու մի ամբողջ սերունդ զոհածին, Շուշին հանձնածին։Այս թունավոր ծափերի տակ իրականում տեղի է ունենում հայկական պետականության և պետության քաղաքացու բարոյական հուղարկավորությունը։Եթե 14...
Քարոզարշավ գերեզմանների վրա Փաշինյանը, դեռևս չհայտարարված ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում,Վայոց ձորի մարզի Ռինդ, Զառիթափ, Խնձորուտ և Գետափ համայնքներում էր։ Համայնքներից յուրաքանչյուրում հավաքվածներին դուր գալու համար հնչեցրած մտքերն առանձին քննարկման թեմա է։ Հանդիպումներն առանձնանում էին խորը բարոյական անկմամբ և գռեհկությամբ։ 1. Փաշինյանը հպարտանում է իր արած ասֆալտով, իսկ հավաքվածները ծափ են տալիս։ Ինչի՞ համար եք ծափահարում,...
Արմեն Գևորգյան. Ապագայի բանաձևերը Հայ ժողովրդին պատմականորեն վիճակված է ապրել այս հողի վրա: Հարևաններին ընտրելու հնարավորություն տրված չէ։ Հայերն այստեղ ապրում են դարերով և պետք է շարունակեն ապրել և արարել։ Դրա համար անհրաժեշտ է խաղաղություն և համագործակցություն։ Դրա համար հարկավոր է հասկանալ, որ խաղաղությունն ու համագործակցությունը՝ կառուցված ազգային առաջնորդների վախի զգացողության, ցանկացած գնով իրենց իշխանությունը պահելու և սեփական ժողովրդի զգացմունքներ...
Արժանապատիվ խաղաղություն՝ ընդդեմ վերջնական համազգային ստորացման Մեր ընտրությունը մեծ չէ՝ կամ ընտրում ենք պարտության սիմվոլին, կամ՝ վերելքի հնարավորությունը։ Ի դեպ, նման ընտրության համար քվեարկությունն ամենևին պարտադիր չէ։ Կա փաշինյանական «մոդել». մարդ, որը պատերազմի օրերին հռչակեց Նոր Սարդարապատ, առաջնորդեց այն ու պարտվեց։Փաշինյանը պարտության սիմվոլն է։ Հնարավոր չէ ասել՝ սա Սարդարապատն է, ես էլ՝ գլխավոր հրամանատարը, ու պարտությունից հետո ասել՝ ես ի՞նչ կապ ունեի պատերազմի ...
Նոր Հայաստանի ոսկե ձվերը Այս տարվա Զատկի տոնին դարի խնդիրը ձվի դեֆիցիտն էր և գների աճը։ Ձեթի, կարագի ու կաթնամթերքի գնաճին հաջորդել էր ձվի գնի բարձրացումը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել էր 52.5%-ով: Իսկ Զատկի տոնին ձուն ոչ միայն թանկացել էր, այլև՝ խանութներից իսպառ վերացել։ Եվ մինչ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրում էր ձվի դեֆիցիտն ու գնաճը, հարցը Նոր Հայաստանում ընդունված բարքերի համաձ...
Հայաստանն այլևս կիսաճանաչված պետություն է՝ առանց ներքին ու արտաքին ինքնուրույն օրակարգի․ Վահե Հովհաննիսյան (տեսանյութ) «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին տված հարցազրույցում նշում է, որ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակն անցել է, և այն «ալևս անցած էտապ է» իշխանության դեմ պայքարի տեսանկյունից: Նրա խոսքով՝ պատերազմից հետո Հայաստանը կիսաճանաչված պետություն է՝ չունի ոչ ներքին, ոչ արտաքին ինքնուրույն օրակարգ: Ելքը, Հովհաննիսյանի կարծիքով, որակապես նոր ք...
Ծափեր՝ հետևի ոտքերով Ո՞վ կպատկերացներ, որ Երրորդ հանրապետության վախճանը կգուժվի ԱԺ մեծամասնության՝ հետևի ոտքերով ծափերի ներքո։ «Նիկոլ հեռացիր»-ով այլևս խնդիրը չի լուծվելու. Մակունցը, Շիրակը, Տաթևիկը, Ալենը, Վահագը և այդպես մոտ 80 քանի հոգի՝ իրենց տեսակով, իրենց միկրոմիջավայրերով հո՞ մնալու են։ Նրանց թողած բարոյական ավերածությունը հսկայական է։ Մեկը դեպրեսիվ էր, մյուսը՝ անուղեղ, երրորդը մանդատի համար ուրանում է ամեն ինչ, մի մեծ խո...
Վահե Հովհաննիսյան. 10 ծրագրային հարց՝ ընտրություններին ընդառաջ Ընտրությունը անհատական և կոլեկտիվ բարդ մեխանիզմ է։ Այն ենթադրում է հարցեր, որոնք մենք վախենում ենք բարձր ասել, որոնց վախենում ենք պատասխանել։ Այս բոլորը միասին ձևավորում են ընտրության էկոլոգիան։ 1. Ո՞ր երկրում են կայանալու ընտրությունները Առաջին հայացքից պարզ այս հարցին պատասխանելը անհնարինության չափ դժվար է։ Հայաստանը, որպես պետություն, կորցրել է իր ամողջականությունը։ Փոքր Հայաստանի տարբեր հատվածներ այլևս չունեն ընդհանու...
Ծափեր նոր Եռաբլուրի հիմնադրին Լենան, Լուլուն, Ալենը, Մակունցը, Արփի Դավոյանը, Շիրակ Թորոսյանը, Նազելի Բաղդասարյանը և ևս 76 ուսապարկ ծափահարում էին նոր Եռաբլուրի հիմնադրին՝ մարդուն, որը հանձնեց Շուշին, Հադրութը, մարդուն, որը զոհեց մի ամբողջ սերունդ, խեղեց հազարավոր երիտասարդների ճակատագիր, մարդուն, ով ոչ մի ճիշտ բառ չի ասում, նրա ամեն հաջորդ բառ նախորդի հերքումն է, ոչ մի բանի համար պատասխանատվություն չի վերցնում, մարդուն, ում ամեն քայլ արյունոտ է։ Հիա...
Դուխով սրանց ռադ ենք անում Մեր կողքին ապրում է մի մոլագար, որին պետք էր Արցախը նվիրել թշնամուն, որ հետո Ազգային ժողովում հայտարարի, թե Արցախն ապագա ունի։Նրան պետք էր կործանել Հայաստանը, որ հայտարարի, թե մեր երկիրն ապագա ունի։Պետք է տիեզերքի վերջին ստահակը լինես, որ հայտարարես, թե սա մեր Սարդարապատն է ու երկիրը տանես խայտառակ պարտության։Պետք է հատակում լինես, որ պատերազմի ամենաթեժ պահին ղժղժան ձայնով կոչ անես տանից կասկա ու զրահաբաճկոն գտնել ու գնալ...
«Մի քաղաքականացրեք» պետության կորուստը Շուրջ տասը տարի առաջ ձևավորվեց մի երևույթ, երբ երկրի առջև ծառացած խնդիրները՝ մի պարզ ձևակերպմամբ՝ «Մի քաղաքականացրեք», տեղափոխվեցին այլ հարթություն։ Հետո շատ արագ բազմաթիվ նախաձեռնություններ, խմբեր, քաղհասարակության կազմակերպություններ տեղավորվեցին իշխանության օրբիտայում, և բազմաթիվ քաղաքական խնդիրներ վերածվեցին իբր քաղաքացիական հարցերի։ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», «Մի քաղաքականաց...
Պատժի անխուսափելիությունը Միքայել Մինասյանը երեկ հանդես եկավ ճշգրիտ ձեւակերպումով: Ինչո՞ւ եմ այդպես ասում։ Նա բանաձեւի մակարդակի հասցրեց, տասնյակ, ինչու չէ հարյուր հազարավոր մարդկանց, այդ թվում՝ իմ ու իմ ընտանիքի ապրումները: Պատերազմ հրահրածներին, մեր երկիր պատերազմ բերածներին, պարտության ճարտարապետներին, ծաղրածու գերագույն գլխավոր հրամանատարին, հրեշավոր հրամանների, հարյուրավոր տղերքի կյանքեր արժեցած օպերացիաների, այդ թվում եւ Լելե թեփեի ռազմական...
Ի՞նչ պետք է անի Փաշինյանը Երեկ գիշեր մեր հանրությունը կրկին հավատաց և կրկին հուսալքվեց։ Սեփական PR ակցիայի համար, առանց բավարար հիմքերի, առանց իրականությունը հասկանալու, գերիների վերադարձի մասին լուրեր տարածելուց հետո, կրկին արձանագրվեց իշխանության անճարությունն ու ապիկարությունը։ Ցանկացած նախաձեռնություն, որ սկսում է այս իշխանությունը ի սկզբանե տապալում է ենթադրում։Ուրեմն ի՞նչ պետք է անի Փաշինյանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հա...
Արցախը Հայաստա՞ն է, թե՝ վերջ Ստեփանակերտյան հայտնի «Արցախը Հայաստան է և վերջ»-ը սկիզբ դրեց Կովկասում խոշոր փոփոխությունների, մեզ համար` պատմական աղետի։ Կարծում եք` առաջիկա ընտրություններում այս թեման կքննարկվի՞։ Եթե ոչ, այդ դեպքում ինչի՞ մասին է այս ընտրությունը։Կա մի ճշնող տպավորություն, որ հայ քաղաքական միտքը զբաղված է «պետական ժուլիկությամբ»։Առ այս պահը չի ձևակերպվում, թե ինչին ինչ ենք հակադրում, ինչի դեմ ենք պայքարում և հա...
Որքան հեշտ եք մարդկանց տանում մահվան Բաց նամակ ՀՀ Անվտանգության Խորհրդին Միայն մեկ բան մեզ կարող էր ստիպել դիմել այս իշխանություններին՝ մեր քաղաքացիները կյանքն ու առողջությունը։ Եվ մենք դա անում ենք։ Քովիդ-իրավիճակը Հայաստանում սարսափելի է։ Մեր երկրի օրը սկսվում և վերջանում է նոր հիվանդների, ծանր հիվանդների և անվերջ մահերի լրահոսով։Սրա հիմնական պատճառն այն է, որ Հայաստանում չի իրականացվում հակահամաճարակային որևէ իրական միջոցառում։ Առանձին-առանձին բոլոր կառո...
Վահե Հովհաննիսյան. Օնտոլոգիական ողբերգության «ձվերը» Երբ հայկական պետության երկնակամարում և հայկականության հեռանկարի վրա՝ ընդհանրապես, կախված են Էրդողանի ձվերը, հայ հասարակությունը փոթորկվում է նախազատիկյան ձվի գնից։ Սա նշանակում է, որ հայ ժողովուրդը չի գիտակցում, որ հաջորդ զատիկը կարող է և ընդհանրապես չլինել, և որ մեզ «նոր պայմանագրով» պարտադրված մյուս տոնը կարող է և Նովրուզը լինել։ Չի հասկանում, ի՞նչ անես։ Ողջ 2020 թվականի ընթացքում, իմ հաշվարկով` մոտ 20-25 հո...
Ինչ փողերով են գնվելու բուհերը «Կա գաղափար Երևանի բուհերի շենքերը հանել վաճառքի և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք»,-հայտարարում է Փաշինյանը։ Նախընտրական փուլում նման մեծ հակազդեցություն առաջացնող հայտարարություն անելը, որն անխոս առաջացնելու է խոշոր բուհերի՝ Մայր բուհի, Տնտեսագիտական, Բժշկական, Մանկավարժական համալսարանների, Գյուղակադեմիայի և մյուս բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական աշխատողների և ուսանողնե...
Արմեն Գևորգյան. Իսկ ո՞վ է թշնամին Ի՞նչ է մեզնից ակնկալում թյուրքական կոալիցիան՝ Թուրքիա-Ադրբեջան տանդեմի գլխավորությամբ, ի՞նչ գլոբալ աշխարհաքաղաքական բացահայտ և ստվերային շահեր են առաջ տարվում։ 1.​Ըստ էության՝ հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման գաղափարից և համակերպում, որ նման թեմա այլևս գոյություն չունի։2. ​Թյուրքական պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների ձևավորում՝ Զանգեզուրի միջով, իսկ հեռանկարում՝ ընդհանրապես Զանգեզուրի բռն...
Տոտալ կեղծիքներ՝ ընտրություններից առաջ Թեև արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունը դեռևս ֆեյսբուքյան գրառման մակարդակում է, իշխանություններն արդեն իսկ գործի են դրել ընտրական կեղծիքների ողջ մեխանիզմը, որ երբևէ եղել է Հայաստանում։ 1. Իշխանությունն արդեն հայտարարում է նախընտրական շտաբի ձևավորման մասին, հայտարարում է, որ արտահերթ ընտրություններին «Իմ Քայլի» նախընտրական շտաբը համակարգելու են Սուրեն Պապիկյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արայիկ Հարությո...
Հայտնաբերել Լելե թեփեի գործողության քաղաքական որոշման պատասխանատուին «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կողմից անցկացված այս հետաքննության հիմնական նպատակն Արցախյան երկրորդ պատերազմի ելքը որոշած ջեբրաիլյան կամ Լելե թեփեի գործողությունն է, որն անցկացվեց հոկտեմբերի սկզբին, եւ որի հետեւանքով ռազմաճակատում ադրբեջանաթուրքական կողմը ստացավ մեծ առավելություն, փաստացի վճռելով պատերազմի ելքը: Դավաճանություն էր սա, թե արկածախնդրություն, որի հետեւանքով հարյուրավոր զոհեր տվեց...
Ուսապարկերի Հայաստանը. կա արդյո՞ք կյանք ուսապարկից դուրս Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձևակերպում է, բայց այն խորը և ճյուղավորված համակարգ է և որևէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։ Ն. Փաշինյան. Թիվ 1 ուսապարկ Երկրի թիվ 1 ուսապարկը Ն. Փաշինյանն է։ Այս իրողությունն արձանագրելով է միայն հնարավոր հասկանալ ուսապարկային պետության իրական շերտերը։ Փաշինյանը, ֆորմալ պահպանելով վարչապետի պաշտոնը, չի տիրապետում երկիրը կառավարելու գործիքներին, չի կարողանո...
Մի անարդարության համառոտ պատմություն ՍԴ-ի որոշումը 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ մի շատ երկար պրոցեսի տրամաբանական ավարտն է։ Բայց այդ ճանապարհը եղել է դժվար, անհարթ ու ժամանակ առ ժամանակ անելանելի։ Կարծում եմ` կա իմաստ՝ ներկայացնելու անարդարության երկար ճանապարհի համառոտ պատմությունը։ Մեծ էմոցիոնալ ալիք 2018թ. Հայաստանում տեղի ունեցան իրադարձություններ, որոնք մարդկանց մոտ առաջացրեցին երկրում մեծ փոփոխությունների և զարգացման ակնկալիք։...
Նոր իշխող ուժ՝ «Իմ Գայլը» Գերագույն գլխավոր գելխեղդի հայտնի հայտարարությունից հետո թիմում բուռն ցանկություն կա՝ վերանվանել խմբակցությունը՝ կոչելով այն «Իմ Գայլը»։ Քայլելով էլ տեղ չես հասնի, միակ ճանապարհը մնաց խեղդելը։ Եթե նկատել եք, Նիկոլը դժվար է հարմարվում ուրբանիզացիային, էվոլյուցիոն ինչ-որ կանչ նրան անընդհատ ձգում է դեպի անտառ։ Մի ժամանակ, որպես իր պաշտոնավարման հաջողված փաստ, անդադար նշում էր Ենոքավանի անտառներում հայտնված ընձառյ...
Ինչպես ձախողել «ձեթ՝ հայրենիքի դիմաց» ծրագիրը Ընտրությունների արդյունքները գրեթե հայտնի են. Մաս 2 Ընտրությունների հնարավոր արդյունքներից մեկը հայկական վերածնունդն է։ Սա նշանակում է, որ Հայաստանում փոխվում է կառավարությունը և ձևավորվում է հայկական էլիտաների կոնսոլիդացված իշխանություն, որի առաջին քայլը երկրում մթնոլորտի փոփոխությունն է. Թշնամանքը՝ հանդուրժողականությամբ Սուգը՝ աշխատանքով Սուտը՝ աշխատանքային ճշմարտությամբ Անճարությունը՝ գործելու և լուծումներ գտնել...
Պետության բացակայությունը՝ «Արտավազդի» քովիդի օրինակով Համաճարակային վիճակը երկրում տագնապային է՝ ամենօրյա չդադարող մահեր։ Հիվանդանոցներում տեղ չկա։ Պետությունը չի կարողանում պատվաստանյութ ձեռք բերել։ Պաշտոնապես արվել է 600 պատվաստում, ինչը մի փոքր գյուղի ծավալ է, և ավելի շատ փաստում է իշխանության տապալումն այդ գործում։ Պետությունը չունի միասնական քաղաքականություն՝ ստեղծված իրավիճակում, երբ իր քաղաքացիներն ամեն օր հիվանդանում են, մարդիկ մնացել են միայնակ՝ վարակի դեմ։ Պետությո...
Ինչով էին զբաղված Հայաստանում, երբ թուրքը պատրաստվում էր հարձակվել Սահմանադրական Դատարանի երեկվա որոշումից հետո մի հարց եմ ուզում ուղղել մեղադրող դատախազներին, հատկապես իրեն ցուցադրական ագրեսիվ պահող Գևորգ Բաղդասարյանին. 1. Հիմա հասկացա՞ք, որ Շուշի ազատագրողին էիք դատում։ 2. Դատախազներ, երբ ձեր երեխաները մի օր ձեզ կհարցնեն, թե ինչո՞ւ ընկավ Շուշին, առանց վարանելու կպատասխանեք. «Որովհետև մենք, երեխաներ ջան, երբ թուրքը պատրաստվում էր հարձակվել ու հարձակվեց, դատում էինք Շուշին ազատագրա...
Իրավունքի ուժով՝ ՍԴ-ը հաղթեց Երկուսուկես տարի առաջ ամեն ինչ սկսվեց «… մարտի 1-ի գործն արդեն իսկ բացահայտված է» հայտարարությամբ, և քրեական օրենսգրքի խիստ վիճահարույց, անհեթեթ հոդվածը դարձավ ծանրագույն մեղադրանքի հիմք։ Այն դարձավ այսօրվա իշխանությունների տոտալ քարոզչության առարկան, նրանց այցեքարտը։ Վերջին երկուսուկես տարին մեր կյանք մտած այս գործին հարմարեցվում էր ամեն ինչ։ Դատական համակարգը վերադասավորվում էր այնպես, որ այս գործով...
Ընտրությունների գրեթե հայտնի արդյունքները Մաս 1. Հայկական դեֆոլտ կամ Սաունա-պետություն Այս ընտրության արդյունքները ոչ թե ԿԸՀ-ն է հաշվարկելու, այլ՝ մեզ բարեկամ և հակառակորդ պետությունները։Սա է այս ընտրության առանցքային պահը։ Եվ Տիգրան Մուկուչյանը ոչ թե թվեր և մանդատների քանակ է հրապարակելու, այլ՝ մեր պետության հետագա դատավաճիռը։ Իսկ դրա տարբերակները երեքն են. 1. Հայկական վերածնունդ2. Հայկական դեֆոլտ3. Հայկական պետականության հիբրիդային կազմաքանդում Հայկական դեֆոլտ...
Սոբչակը և «Իջևանի մոլագարը» ՔՊ-ական շրջանակներում շշուկով ասում են, թե Քսենիա Սոբչակը Նիկոլ Փաշինյանի մասին ֆիլմ է նկարում։ Սա գնահատվում է՝ որպես ռուսների աջակցություն Փաշինյանին։ Սոբչակի նախորդ ֆիլմը Սկոպինի մանյակի մասին էր, որն առևանգել ու տարիներ շարունակ սեքսուալ ստրկության մեջ էր պահել անչափահաս աղջիկների։ Ֆիլմը Ռուսաստանում խիստ հակասական է ընկալվել. Սոբչակին մեղադրում են աներևակայելի տառապանքների պատճառ դարձած հրեշից հարցազրույց վերցնելու ...