Հակասահմանադրականություն ՀՀ-ում ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ փաստացի տեղի է ունենում Սահմանադրության կոպիտ ոտնահարում։ Ընդ որում Սահմանադրությունը ոտնահարվում է պետական մակարդակով։ Գլխավոր շտաբի պետին հեռացնելու հակասահմանադրական որոշմամբ վարչապետը Հանրապետության նախագահի անունից փորձում է ընդունել Գլխավոր Շտաբի պետին հեռացնելու հրամանագիր՝ իրավունքի ուժով: Մինչդեռ ոչ վարչապետը, ոչ էլ Հանրապետության նախագահը չունեն լիազորություն դադարեցնել...
Նախագահի 3 տարբերակը Հայաստանի պատմության մեջ ստեղծված աննախադեպ դրամատիկ իրավիճակում Նախագահը պետք է կատարի կարևոր քայլեր։ Հասկանում ենք, որ նախագահի վրա պետական մեքենան և վարչապետը հսկայական ուղղակի և անուղղակի ճնշում են գործադրում։ Բայց ուզում ենք հավատալ, որ նախագահի փորձառությունը և հարցի կարևորությունը կստիպեն նախագահին՝ չտրվել քաղաքական ճնշումներին և մանիպուլյացիաներին։ Նախագահն ունի կարճ ժամանակ և երեք տարբերակի հնարավորություն. 1. ...
Երեկ բարդ օր էր. հետևությունները Պետական ռեսուրսի և մի խումբ օլիգարխների տոտալ ներգրավմամբ՝ Փաշինյանը հանրահավաք արեց։ Զուգահեռ՝ խոշոր և մոտիվացված հանրահավաք էր Բաղրամյան պողոտայում՝ հաջակցություն հայկական բանակի և Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հաշվել, թե որ հրապարակում որքան մարդ կար՝ անիմաստ զբաղմունք է։ Իրավիճակի գնահատման այլ օբյեկտիվ ու կարևոր չափորոշիչներ կան։ Փաշինյանն ասելիք չուներ, ցաքուցրիվ տեքստեր էր ասում, իրավիճակի լուծում չէր տեսնում և ...
Սա է երկրի կառավարման որակը Պետական կառավարման մարմինների մեկ ժամվա ընթացքում արված երկու տարբեր հայտարարություն՝ փոփոխված, խմբագրված, պարզ ցույց են տալիս, թե ինչ որակի կառավարում ունի երկիրը։ 1. Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում սկզբում հանրապետության նախագահին կոչ է անում, իսկ հետո խմբագրելով իր հայտարարությունը առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխ...
Արյան կոմերսանտը Նա միշտ արյան է ձգտել ու, ցավոք, ստացել՝ ընդդիմադիր ժամանակ, թե՝ իշխանության, խաղաղության ժամանակ, թե՝ պատերազմի։ Նրա գիտակից կյանքը, կենսագործունեության կոմֆորտ միջավայրն արյունն է։ Իսկ ստանալուց հետո՝ անմիջապես սկսում է մեղավորներ հորինել։Չլիներ նա՝ չէր լինի մարտի 1-ը, չլիներ նա՝ չէր լինի սեպտեմբերի 27-ը, չլիներ նա՝ պատերազմը շուտ կկանգներ, չլիներ նա՝ չէր լինի 5 հազար զոհը, զոհված ու հաշմված մի ողջ սերունդ։ Եթե գոնե պա...
Չչարանալ երեխաների վրա Երեկվանից սոցիալական ցանցերում տարածվում է Փաշինյանի որդու նկարը և գեներացվում է սարսափելի բացասական (եթե այս բառերով կարելի է արտահայտել այն, ինչ կատարվում է սոցցանցերում) վերաբերմունք նրա նկատմամբ։Տարածվող դրվագում ոչ մի վատ բան չի արվում՝ սովորական հագուկապով սովորական մի տղա։Փաշինյանի որդին արժանացել է նման վերաբերմունքի իր ծնողների պատճառով։ Նա, ըստ էության, հանրությանը հայտնի դառնալու պահից՝ 2018-ից, ոչինչ չի արել, ...
Սա պետության ինքնապաշտպանությունն է Նախագահի կշռադատված քայլից հետո վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը շարունակում է գնալ ավանտյուրայի ճանապարհով։ Նա չի կարողանում ողջամիտ հետևություններ անել բանակի հրամկազմի նախազգուշացումներից՝ անարդյունավետ կառավարման և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալների պատճառով երկիրը կործանման եզրին հասցնելու վերաբերյալ։ Նա չի կարողանում ճիշտ հետևություններ անել՝ Հայաստանի և Սփյուռքի բազմաթիվ կառույցների, հա...
Պատմական պահ Սա իսկապես նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր։ Նախագահը դրսևորեց բացառիկ հնարավորություն՝ իր հեղինակության շնորհիվ Հայաստանում ձևավորել կայունություն։ Նախագահը շատ կարևոր ձևակերպում արեց. «Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող ո...
Ազատություն՝ «Ազատությանը» Երեկ ուշագրավ մի բան կատարվեց. նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հանդեպ մի քանի ցուցարար անհարգալից վեբերմունք էին ցուցաբերել։ Արթուր Վանեցյանը`լինելով նոր սերնդի քաղաքական գործիչ, դատապարտեց միջադեպը, ներողություն խնդրեց այլոց քայլերի համար։ Բայց մինչ նա փորձում էր քաղաքակիրթ ձեւով հարթել միջադեպը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ընդգծված ագրեսիվ տոնով սկսեց արտասանել նախապես իրեն հան...
Պատմական գործի՞չ, թե՞ պատմական սխալ Այս պահին ամենակարևոր քայլը նախագահ Արմեն Սարգսյանինն է։ Նախագահն ունի քիչ ժամանակ՝ ապացուցելու, որ նա իրապես պահպանում է Սահմանադրությունը։ ԶՈւ գլխավոր Շտաբի պետին պաշտոնանկ անելու առաջարկի չստորագրելը նախագահի լիազորությունն է, և նաև պատասխանատվությունը երկրի և հանրության առջև։ Եվ նա պատմական առաքելություն ունի մեր երկրի համար ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում։ Սահմանադրությունը նրան լիազորում է պաշտոնանկ անելու ակտ...
Առանց Նիկոլ Հայաստան Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջը ստանում է զանգվածային բնույթ։ Առ այս պահը Փաշինյանի հրաժարականի պահանջով կոնսոլիդացված հանդես են եկել. 1. ՀՀ Զինված ուժերը. Գլխավոր շտաբը՝ ի դեմս գլխավոր շտաբի պետ Օնիկ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի, ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ գլխավոր...
Կարևոր փաստի արձանագրում Ուշադրություն եմ հրավիրում մի անչափ կարեւոր փաստի վրա։ Իմ քայլի, ՔՊ_ի մի խում առանցքային դեմքեր այսօր հրաժարվեցին կանգնել նիկոլի կողքին։ Բանակ_ժողովուրդ նժարը ժամ առ ժամ ծանրանում է։ Իզգոյը մնում է մենակ։ Դեռ առանց անուններ տալու ողջունենք իշխանության միջի այն գործիչներին, որոնք սթափ են գնահատում իրավիճակը։ Արձանագրում ենք՝ մենք ձեզ հետ թշնամանք չունենք։ Արեք հաջորդ քայլը. Հրապարակային տարանջատվեք իզգոյից։ Մեր երկրին խաղա...
Մենք բոլորս բանակի կողքին ենք Սպանելով հինգ հազար մեր լույս տղերքին, հազարավորներին դարձնելով հաշմանդամ գերագույն գլխավոր տականքը ցանկանում է մարտի մեկից օրեր առաջ Երեւանում եւս արյուն թափել։ Չի ստացվելու։ Մենք բոլորս բանակի կողքին ենք։ Բոլորս՝ այդ թվում երկնքում գտնվող մեր տղերքը։ Գեղամ Նազարյան
Պետք է ձևավորել ՍԴ դիմելու հաստատուն պրակտիկա Հանրապետության Նախագահը իրապես ղեկավարվեց Սահմանադրության գերակայությամբ։ Նախագահի ստորագրմանը ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» խիստ վիճահարույց օրենքների հակասահմանադրականության մասին բազմաթիվ մասնագետներ էին ահազանգում։ Մենք այդ մ...
Փաշինյանական հերքումներ՝ ժանրի կանոնների համաձայն Երբ Նիկոլը վերցրեց եւ փետրվարի 23-ին հայտարարեց, որ ռուսաստանյան գերժամանակակից «Իսկանդերը» չի պայթում կամ պայթում է տասը տոկոսով, ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջապես նրան մեղադրեցին ստախոսության մեջ: Հասկանալով, թե ինչ են արել, ինչպես արդեն սովոր ենք, փաշինյանական թիմը, մեկը մյուսին հերթ չտալով սկսելու են բացատրել, թե ինչ է իրականում ասել Նիկոլը: Այս գործին ակտիվ մասնակցություն է ունենալու եւ հե...
Ինչ է կատարվում Հայաստանում Տեղի են ունենում պատմական զարգացումներ, հենց հիմա, որոնք դառնալու են հետագայում պատմության դասագրքերի պարագրաֆներ։ Ելքը դեռ պարզ չէ, բայց մեծապես կախված է մեզնից։ Պրոցեսը և ռիսկերը վարակի պես տարածվել են բոլոր շերտերում, և կարիք կա՝ հասկանալու դրանց էությունը առանձին-առանձին տարբեր հարթություններում։ Վարչապետ Փաշինյան Նա չկա, ո´չ որպես մարդ, ո´չ որպես գործիչ։ Պատերազմի հետևանքները, նրա պահվածքը պատերազմի ընթ...
Իշխանության ինքնաօգնության խումբը Հայաստանի գործող իշխանությունը գնալով ինքնաօգնության խմբի է նմանվում, որտեղ նույնատիպ խնդիրներ ունեցողները փորձում են ապաքինման և քաջալերման ռեսուրս գտնել։ - Բարև ձեզ, ես Նիկոլն եմ։- Ողջունենք Նիկոլին, ծափեր։- Ես պատերազմից մեկ օր առաջ սպառնում էի անհուսորեն ապակայունացնել Ադրբեջանի ներքին վիճակը, իսկ պատերազմի օրը բանաստեղծություն գրեցի. Ես պատռել եմ զոհի հին կտակը / Հաղթողի նոր խոսքեր եմ խոսում։- Եկեք նորից ծափահարենք Ն...
Ձեր պատճառով մեզ վրա արդեն կրակել են Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, թե վարչախումբը հարկ եղած դեպքում պատրաստ է կրակել ժողովրդի վրա, ցնցել է հանրությանը, չնայած Արցախը թշնամուն հանձնածներից ու մի ամբողջ սերունդ զոհածներից ամեն ինչ սպասելի է։ Բայց սրան ուզում եմ հատուկ պատասխանել. Մարդ, որը բոլորից առաջ ընկավ ու ի լուր աշխարհի հայտարարեց, որ մենք պարտվել ենք ինչպես մարտի դաշտում, այնպես էլ բարոյապես, այսօր թուրքից պարտվելուց հետո պատրաստվում է կրակել Երե...
Մանդատը սրբապատկեր չէ Ավանի փոխթաղապետի լկտի վարքագծին անդրադառնալ չեմ էլ ցանկանում։Խոսքս ուզում եմ ուղղել իմքայլական պատգամավորներին։ Ձեզնից շատերը երկար տարիներ եղել են քաղհասարակության ներկայացուցիչներ, աշխատել են միջազգային կազմակերպություններում, հանդես են եկել որպես իրավապաշտպաններ, բոլոր հնարավոր առիթներով խոսել են մարդու իրավունքների մասին՝ Լենա Նազարյան, Միքայել Զոլյան, Համազասպ Դանիելյան, Նիկոլայ Բաղդասարյան, Լիլիթ Մակունց, Արթուր Դա...
Ֆեյքերը չեն կարող պայքարել ֆեյքերի դեմ Մեր երկրում շարունակվում է իրավական բրեսպրեդելը։ Ծայրահեղ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ՝ ուղեկցվելով նյութական և դատավարական նորմերի կոպիտ խախտումներով։ Քրեական գործի հիմքում դրվել են միմյանց հակասող իրավական նորմեր, որոնցից առնվազն մեկն ունի իրավական որոշակիության լուրջ խնդիր և որի հիմքը՝ ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածման կա...
Հանրային պահանջը մեկն է՝ իրեն դեռևս վարչապետ համարող անձի հրաժարականը Մի հարցում իմքայլականները ճիշտ էին, և նրանց հետ չի կարելի չհամաձայնել։ Այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքը, հանրահավաքի էներգետիկան ապացուցեցին, որ Հայաստանում մեկ հանրային պահանջ կա՝ հեռացնել երկիրը պատերազմի առջև բացած, պարտված, մերժված, հինգ հազար երիտասարդ զոհած և տասը հազար վիրավոր տված, գերիների և անհետ կորածների հարցում անգործունակ, մեր երկիրը ...
Կվազիպետության ճգնաժամը Երբ ես ասում եմ, որ Նիկոլն արդեն չկա, բավականին խելոք մարդիկ ինձ հակադարձում են՝ ո՞նց թե, կա։ Ես պատասխանում եմ՝ ինչո՞վ է դա արտահայտվում, ինչո՞վ է Նիկոլը իշխանություն, ի՞նչ ազդեցություն ունի։ Պատասխանն այսպիսին է. մի կողմից՝ նա իրոք չկա, պետության հետ նրա առնչությունը նվազագույն է, բայց մյուս կողմից էլ՝ դեռ կա։ Դեռ նա´ է իշխանություն համարվում։ Իշխանափոխությունը կվազիպետությունում Այս իշխանության լինել-չլինելու կոն...
Գախարիայի և Փաշինյանի տարբերությունը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարականի պատճառը քաղաքական թիմի հետ տարաձայնություններն են՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալության հետ։ Գեորգի Գախարիան հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր ընդդիմադիրների նկատմամբ հետապնդումներին։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ դեմ էր երկրում բևեռացմանը։ Հրաժարական ներկայացրեց, քանի որ չէր ուզում երկիրը տանել առճակատումների և ցնցումների և քաջ գիտակցում էր...
Հասցնել անցնել կիսաբաց դռնով Վարազդատ Կարապետյանն իր քայլերի համար ներողություն է խնդրել և Չինաստանում ՀՀ առևտրային ներկայացուցչի պաշտոնից ազատվելու դիմում գրել։ Հետադարձ հայացք նետելով կառավարող ուժի հետ իր անցած ճանապարհին, վերլուծելով այն պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ նա հետևություն է արել, որ հարկ եղածի չափ, իսկ երբեմն էլ՝ բացարձակապես ազդեցություն չի ունեցել հիմնարար գործընթացների վրա: Կարելի է միայն ափսոսել, որ Վարազդատ Կարապետյանը չի փոր...
Բաց նամակ Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և միջազգային կառույցներին 2 Ձեր լռությունն անհասկանալի է Եվրոպական արժեքների «վթարը» Հայաստանում Հայաստանի անկախացումից ի վեր մենք Ձեզ դիտարկել ենք որպես վստահելի գործընկեր։ Մենք կարծում էինք, որ Ձեզ համար միջազգային մարդասիրական սկզբունքներն ու մարդու իրավունքները գերակա արժեքներ են։ Որ դրանք զուտ դեկլարատիվ բանաձևեր չեն, և որ դրանց կոպտագույն խախտումները կարժանան միջազգային հանրության պատշաճ արձագանքին։ Բայց 44 օրյա պատերազմը և հետպա...
Միացեք Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնությանը (Տեսանյութ) «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը հանդես է եկել առաջարկով՝ պետության առանձնատները վերադարձնել պետության պաշտպաններին:Առաջարկը հետեւյալն է՝ կառավարական ամառանոցների հսկա համալիրը վերածել ժամանակակից բժշկական կենտրոնի, վերականգնողական կենտրոնի, որտեղ կապաքինվեն պատերազմում վիրավորվածները, որտեղ ուսում եւ մասնագիտություն կստանան հաշմանդամ դարձած մեր զինվորները,...
Օգնել հային՝ դառնալ քաղաքացի Պատերազմից հետո Հայաստանում տեղի են ունենում հարսանիքներ։ Մի դեպքում՝ ընդգծված զուսպ, համեստ՝ եկեղեցի, փոքր հավաք կամ անգամ առանց դրա։ Այլ դեպքերում, ընդ որում՝ դեկտեմբերից սկսած, հայտնի հարսանեկան սրահները լեփլեցուն են, բարձր տոնական երաժշտությունը չի դադարում ողջ երեկո, արտերկրից բերվող կատարողներներով, շոու-ծրագրերով և այլն։ Այնպես, ինչպես միշտ եղել է։ Մի դեպքում մարդիկ ներքին զսպվածությամբ երջանկություն են մաղթում նոր...
Մի հասցրեք նրան, որ փողոց դուրս գան զոհված տղերքի ծնողները. Գեղամ Նազարյան (տեսանյութ)
Հատակում ենք, մեզնից գարշահոտություն է փչում Երեկ ամբողջ օրը Հայաստանում ամենատարածված նկարը անհետ կորած որդուն փնտրող հոր լուսանկարն էր, որի հագուստից քաշում էր ոստիկանը: Անհետ կորած զինվորի հայրը իր որդուն է ուզում, գոնե իր որդու մարմինը: Լրագրողները, հանրությունը փորձում է հասկանալ, թե նա ինչ է ասում: Մի փորձեք. Չեք հասկանա: Նայեք նրա աչքերին: Միայն նայեք նրա աչքերին ու ամեն ինչ կհասկանաք: Նրան լսելու կարիք չկա:Մի քննադատեք, անիծեք նաեւ անհետ կորած զինվորի հոր հա...
17 + Ընդդիմությունը Ֆիլմերի դասակարգման համակարգում 17+ը դեռ չի ձգում լիակատար հասունության մակարդակի։ Գրեթե մոտ է, բայց դեռ լիարժեք մեծական` 18+ չէ։ Մեր 17-ի հարթակն այսօր այդ վիճակում է։ Առաջին փուլում` նոյեմբերի 10-ից, հարթակը կատարել է կարևոր ֆունկցիա՝ 1. Փողոցին տվել է կառավարելի տեսք և պրոցեսները պահել օրինականության սահմաններում։ Դրա շնորհիվ, ի դեպ, Փաշինյանը հնարավորություն ստացավ դուրս գալ բունկերից, իսկ Արարատ Միրզոյանն ապաքինվեց։2...