Հարցնենք մեզ՝ որտեղ է սխալը. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Հայաստանը սրընթաց ստվերայնացվում է։Ստվերում տեղի է ունենում բիզնեսի վերաբաշխում՝ փայեր են նվիրում-ստանում, անհայտ մարդիկ խոշոր ձեռքբերումներ են ունենում, նոր օլիգարխներ են ձևավորվում։Ստվերայնացվում է դատաիրավական համակարգը՝ մարդ բռնել-պայմանավորվել-բաց թողնել։ Մեկին տրվում է ինդուլգենցիա, մյուսին՝ ոչ։ Ստվերայնացվում է պետական բուհերի կառավարումը։ Ստվերում համայնքապետեր են նշանակում ու հայրերի հետ պայմանավորվում։ Կյանքը կ...
Ադրբեջանական նոր դրոշի գույները՝ փող և իսլամ Երեկ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը: Ռուսաստանը բոլոր ուղղություններով փորձում է քայլեր ձեռնարկել` տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը լիցքաթափելու և Կովկասի ժողովուրդների միջև երկխոսություն հաստատելու համար, սակայն կան հանգամանքներ, որոնք ունեն շատ խորը բնույթ, որոնք պետք է հասկանալ և ճիշտ գնահատել: Հետպատերազմյան իրադարձությունների զարգացման և տարածաշրջանում նոր աշխ...
Ո՞ւմ շունն է, ի վերջո, սա Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն...
Աշխարհքաղաքական նոր բանաձեւերի իմաստն ու գործառույթները Վերջերս ակտիվորեն քննարկվում է Հարավային Կովկասում աշխարհքաղաքական երկխոսության կամ համագործակցության նոր բանաձևը`«3+3»: Այդ բանաձևն իրականում նորություն չէ, այն միշտ եղել է տարածաշրջանի հիմնական խաղացողների ոչ պաշտոնական օրակարգում: Դրան ուղղակի չէր տրվում մեծ նշանակություն, քանի դեռ Ռուսաստանին հաջողվում էր զսպել բոլոր գործընթացները «3+1» բանաձևի շրջանակներում, այսինքն՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբ...
Մահը՝ որպես «Նոր Հայաստանի» բրենդ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Հայաստանում այսօր ամենապոպուլյար զբաղմունքը դարձել է մահը։ 5000 զոհ տվեցինք ու ձևացնում ենք, թե ոչինչ չի եղել, միայն նախորդ օրը քովիդից 33 մահ ունենք, վերջին տասն օրում՝ 226 մահ։ Մենք սա հանգիստ ընդունում ենք, ու քննարկում՝ պատվաստվե՞լ, թե ոչ։ Ամեն օր՝ ողբերգական վթարներ ճանապարհներին ու մահեր, որովհետև մեքենա վարում ենք անուղեղ վայրենու պես։ Ամեն օր Երևանի կենտրոնից մինչև հեռավոր գյուղեր՝ կրակոցներ, դանակահարություններ, ...
Հրատապ՝ պատվաստումների մասին Կառավարության նիստում հետաքրքիր քննարկում գնաց Առողջապահության նախարարի և կառավարության ղեկավարի միջև՝ ո՞վ է խանգարում պատվաստվելուն հարցադրմամբ։ Պետք է հստակ պատասխանել. - Մարդիկ, որոնք թերահավատ են, ունեն հակառակ համոզմունքներ։ Նրանք կան ամբողջ աշխարհում, սա փաստ է։- Խանգարում է այն, որ իշխանությունը պարբերաբար ասում է՝ ունենք այս կամ այն պատվաստանյութի դեֆիցիտ, ու երկրորդ դեղաչափը ուշ կլինի։ Սա շատ խանգարում է. Բերեք, ...
Ռ. Քոչարյանի ասուլիսի արձագանքների ամփոփ պատկերը Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ասուլիսը լայն քննարկման առարկա է դարձել։ Արձագանքների ամփոփ պատկերը մոտավորապես ունի այս տեսքը. - Ռ. Քոչարյանի ասուլիսի հիմնական հետևությունն այն է, որ այն չի կարող անհետևանք մնալ։ Հարցադրումները, որոնք հնչեցին, ստացել են լեգիտիմ գոյության իրավունք։ Այդ հարցադրումները մտել են ինքնուրույն, ավտոնոմ կյանք։ Իշխանությունն այլևս չունի և չի ունենալու շանս խուսափելու այս հարցերից։ Հուսալ, որ ժամանակի...
Արժանապատվությունը՝ որպես վերելքի նախապայման. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Օրվա լրահոսը ազդարարում է. «Արոնյանը ջախջախեց Մամեդյարովին»։ Վստահ եմ՝ շատ-շատերի մոտ սա կբերի ազգային հպարտության և նույնիսկ կատարած վրեժի զգացում կառաջացնի։Կենցաղային ժողովուրդները նաև այսպես են տարբերվում լուրջ պետության ունակ ժողովուրդներից։ Այն, որ Արոնյանը լքել է Հայաստանը, հանգիստ ընդունվում է և փորձ չի արվում հասկանալու ո´չ պատճառները, ոչ էլ հետևանքները։ Բայց այ, Մամեդյարովին ջախջախելը ազգային պ...
Պատմական պատահականությո՞ւն, թե՞ տրամաբանական աղետ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Այն, ինչ կատարվեց մեր ժողովրդի և մեր պետության հետ, պատմական պատահականությա՞ն, թե՞ տրամաբանական զարգացման հետևանք էր։ Սա հարց չէ անցյալի մասին, սա հարց է ապագայի մասին։ Մինչև այս հարցի պատասխանը մենք չհասկանանք, մենք ապահովագրված չենք լինի կրկնությունից։ Մենք պետք է հասկանանք՝ ինչ կատարվեց, որպեսզի կարողանանք մեզ ապագայում ապահովագրել նույնից։Պատասխանը մեկ օրում չենք գտնելու։ Բայց սրա շուրջ պետք է խոսենք։ Առաջարկում եմ ա...
Քովիդը քանդված երկրում Քովիդյան նոր սահմանափակումների շուրջ քննարկումները սրանում են։ Հանրության բազմաթիվ շերտեր կանգնած են թեստավորման կամ պատվաստման խնդրի առջև։ Թեման ենթադրում է մեծ խումբ հարցեր՝ սկսած հանրության մեջ վստահության դեֆիցիտից վերջացրած թեստերի գների անկումով՝ ինչը ենթադրում է, որ քաղաքացին երկու տարի շարունակ, ըստ էության, եղել է թալանի և գերշահույթ հետապնդելու մատերիալ։ Բայց պատվաստման և թեստերի խնդիրը չի կարող սահմանափակվել Առ...
Մի ոչ մասնավոր պատմություն Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Նա, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցելու վեհաժողովի լիագումար նիստին, քաղաքական խմբի և հանձնաժողովի նիստերին, որտեղ քննարկվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք զեկույցներ։ Պատվիրակ...
Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչու՞ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են գնագոյացման վերլուծությ...
Այս հարցերը պետք է ստանան պատասխան. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Օրեր առաջ հրապարակել էի պատերազմին վերաբերող հարցադրումների շարք՝ նպատակ դնելով հանրային ուշադրության սևեռումը։ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը համարում եմ անիմաստ և կեղծ քայլ։ Այսօրվա ԱԺ-ում նման հանձնաժողովը չի տալու որևէ հարցի պատասխան։ Լրիվ հակառակը. այն հանձնաժողով է՝ պատասխանները լղոզելու համար։ Ինձ համար անհասկանալի է նաև ընդդիմադիր խմբակցությունների դիրքորոշումը, երբ նրանք կարևորություն են տալիս այսօրվա ԱԺ-ում ստ...
Պատերազմ, որ չպետք է լիներ. Գեղամ Նազարյան Շատերը գործող վարչախմբին եւ նրա պարագլխին մեղադրում են պատերազմը չդադարեցնելու, չկանգնեցնելու մեջ: Մեղադրում են ու ճիշտ են անում, բայց վարչախմբի ղեկավարի, նրա նեղ թիմի թիվ մեկ հանցանքը ոչ թե պատերազմը չդադարեցնելն է, այլ այն մեր երկիր, մեր տուն, մեր ընտանիքներ բերելը:Այս պատերազմն անխուսափելի չէր: Այս պատերազմը չպետք է լիներ, որքան էլ որ ռազմաշունչ հայտարարություններ անեին Ադրբեջանի կամ Թուրքիայի ղեկավարները: Նմանատիպ հայ...
Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Մաս 3 Մեկ տարի առաջ այս օրը դեռ խաղաղ էր, Արցախը պետություն էր, Հայաստանը փլուզված չէր։ Իսկ մենք այս ողբերգության հարցերի պատասխանները փորձում ենք հիմա ինչ-որ հանձնաժողովում գտնել։ Առանց հասարակության՝ քննիչ հանձնաժողովը կդառնա տեխնիկական գործոն։ Իշխանությունը այն կնախաձեռնի, իր ցանկալի հունով կտանի, իր անհրաժեշտ-ցանկալի եզրահանգումները անել կտա։ Սրանից խուսափելու և ավելի լուրջ արդյունքի համար պետք է.- Բովանդակություն- ...
Խաղաղության և պատերազմի քննիչ հանձնաժողով. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Մաս 2 Քննիչ հանձնաժողովի խնդիրը ոչ թե մեղավորներ գտնելը կամ առավել ևս նշանակելն է, այլ հետևությունները՝ նոր պատերազմների և նոր սխալների կանխարգելման նպատակով։ Հետևություններ՝ ապագայի համար։ Կարո՞ղ ենք վեր կանգնել մեղավորության նեղ շրջանակից։ Մեղավորի կամ մեղավորների ու նրանց մեղքի բաժնի որոշումը քաղաքական և իրավական այլ պրոցես և այլ գործիքակազմ է ենթադրում։ Դա չի լինելու ԱԺ-ում, դա չի լինելու հանձնաժողովում։ Մենք պետք է ...
Քննիչ հանձնաժողովի ծուղակը. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։ Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։ Մանավանդ այս պայմաններում, երբ չկա իրականությունն իմանալու հանրային պահանջ։ Փոխարենն ընդդիմությունը կարող է ...
Բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում որոշումը, ըստ որի գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։ Որոշումն արդարացիորեն առաջ է բերել հասարակության լայն զանգվածների դժգոհությունը, որովհետև այն բավարար չափով վերլուծված և պատշաճ կերպով կազ...
Հրատապ լուրեր Նոր Հայաստանից - Երկու քաղաքացի Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկով անցնելիս պատահաբար մոլորվել են՝ հայտնվելով հակառակորդի տարածքում։ Նախնական տեղեկություններով՝ նրանք խաչմերուկը հատել են անցորդի համար չթույլատրված հատվածում՝ վատ լուսավորության պայմաններում կորցրել տեղորոշումը։ Ռուսական կողմի հետ ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ քաղաքացիներին ետ վերադարձնելու համար։- «Քաղաքացիական Ղազագիր» խմբակցությունը հրատապ օրինագիծ է մշակել՝...
Համերգի հովանավորն էլ Սելջուկ Բայրաքթա՞րն է Գունագեղ համերգի նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլը Էրդողանից հանդիպում է խնդրել։Համերգի կողմնակիցներն ու մասնակիցները, այսպիսով, ստանում են նոր, ավելի խորքային դերակատարում։ 1. Քաղաքակիրթ աշխարհում կա հստակ օրենք. եթե մի բան բերելու է հասարակության պառակտմանը, եթե վիրավորելու է հասարակության մի հատվածին, եթե ցավ է պատճառելու շատերին, ուրեմն պետք է չարվի։ Նոր Հայաստանի թալիբները մերժում են քաղաքակրթական բոլոր նորմերը։2. Գո...
Քաղաքացիական սառը պատերազմ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Անկախության 30 տարին մենք դիմավորում ենք. - Կիսանկախությամբ,- Պարտությամբ՝ տարածքային և մարդկային ծանր կորուստներով,- Հայկական աշխարհի փլուզմամբ,- Հայաստանյան հասարակության ներքին խորը պառակտվածությամբ։ Հնարավո՞ր է արդյոք այս կետից վերելք. միանշանակ՝ այո։Իհարկե, հնարավոր է ունենալ հայկական վերածնունդ և տարածաշրջանային նոր իրողությունների պայմաններում սկսել Հայաստանի՝ որպես ժամանակակից, 21-րդ դարի պետության կառուցումը։ Այ...
Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Երեկվա ԱԺ հարց ու պատասխանը ծանր, ճնշող տպավորություն թողեց. մեկ հոգու` հոգնած, հեռանկար ցույց չտվող պատասխանները, և ընդդիմության՝ մեկ հոգուն նեղը գցելուն ուղղված բացառիկ նպատակով հարցաշարը, ցույց տվեցին այն ծանր փակուղին, որի մեջ գտնվում ենք մենք։ Հանրային կյանքում խոշոր ընտրազանգվածների միջև պետք է սկսվեն ինտենսիվ «բանակցություններ»՝ ընտրություններին տանը մնացած 800 հազարի և Նիկոլին մերժած 400 հազարի, Նիկոլի...
Հայտարարություն Գործող վարչապետը կառավարության սեպտեմբերի 8-ի նիստի ժամանակ հայտարարել է. «Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային եւ գունագեղ տոնակատարություն, որն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»: Մենք, հերոս, նահատակ տղաների ծնողները, կանայք, ընտանիքի անդամները սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի առաջին տարելի...
Հասարակությունը կալկուլյատոր չէ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից 680 հազարանոց «հայկական բանակի» հարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժվարությամբ։ Բազմաթիվ արշավանքներ, ցեղասպանություն, 37 թիվ և երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերևս ամենամոտն է փլուզմանը։ Մենք կորցնում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը։«Երկրորդ բանակը», որն արնաքամ է անում պետությունը, արտագաղթի բանակն է։ Բոլորիս շենքերի թեման` ամիսը մեկ-երկու ընտանիք գնում է, բոլորիս դպ...
Հարգանք՝ գունագեղ միջոցառումների փոխարեն Կառավարության նիստում Ն. Փաշինյանը հայտարարեց, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։Այս գաղափարն անմիջապես արժանացավ հասարակության տարբեր շերտերի կոշտ արձագանքին, այդ թվում, բնական է, զոհված զինծառայողների ծնողների։ Մենք ունեցել ենք աղետալի պատերազմ, տարածքային և մարդկային ծանր կորուստներ, ազգային ողբերգություն, և այս պայմաններում «մասշ...
Հայաստանը՝ անորոշության և մեծ փոփոխությունների նախաշեմին. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից մաս 1 Հետընտրական օգոստոսը քաղաքական ուժերի համար «արձակուրդային սիրավեպի» պես մի բան էր՝ կարճաժամկետ իմպուլսիվ գործունեություն. գոռացինք, ելույթ ունեցանք, իրար վիրավորեցինք, «ընտանեկան բռնության» դրվագներ և այլն։Հիմա սկսվում է երկարատև փուլը, որը, ի տարբերություն նախորդի, ուղղակիորեն պետք է կապ ունենա Հայաստանի հետ։ Հասարակության և ընտրազանգվածների երկիրը Հայ հասարակությունն այս պահին բաժանված է ե...
Հանրային պրոցես՝ ի պաշտպանություն Ա. Չարչյանի, մյուսների և արժանապատվության Հայաստանում քաղաքական հետապնդումներն ահագնանում են: Իրավական ամենաթողության պայմաններում դատարանները կայացնում են կամայական որոշումներ. Վերաքննիչ քրեական դատարանի՝ Փաշինյանի սրտի դատավորը, կատարելով քաղաքական ուղիղ ցուցումներ, կրկին կալանավորեց մեկ ամիս ազատության մեջ գտնվող, մշտապես պատշաճ վարքագիծ դրսևորած պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Հանրահայտ բժշկին, որն այսօր ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոշում են պահել անազատու...
Տարոն, իսկ ինչո՞ւ չես գրել, թե նա որ զորամասում է ծառայում՝ Մարտունի 3-ում, թե Մարտունի 2-ում. Գեղամ Նազարյան նիկոլի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հանդիպել է արձակուրդում գտնվող զինվորներից մեկին, հարց ու փորձ արել եւ կարեւորել նրա պատասխանի այս հատվածը. «Ամեն ինչ նորմալ է, մենակ շաբաթ-կիրակի խորոված-քյաբաբ են տալիս, լավ չեն սարքում, համով չէ...» ))»: Տարոն, իսկ ինչո՞ւ չես գրել, թե նա որ զորամասում է ծառայում՝ Մարտունի 3-ում, թե Մարտունի 2-ում, Հադրութի գնդում, թե դիվիզիայում, Արալեռում, թե Ջրակա...
Դատարկ կենացները նպաստում են Արցախի կորստին. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից Արցախի անկախության 30-ամյակը և պետականության կորստի միամյակը, ըստ էության, միաժամանակ է նշվում։ Սա պատմական աղետի դրսևորումն է։ Կարելի՞ է լինել անկախ, բայց չունենալ պետականություն։ Գուցե կարելի է, բայց դրա համար ահռելի ջանքեր և ունակություններ են մեզնից պահանջվելու։ Դատարկախոսության և անգրագիտության պետական ռեսուրս մենք այլևս չունենք։  Շատ հավանական է, որ Արցախի անկախությունը սահմանափակվի 30 տարի + «մի քանի տ...
10 գործոններ, որոնք կանխորոշում են Հայաստանի զարգացման գործընթացների բովանդակությունը․ Արմեն Գևորգյանի տելեգրամյան ալիքից 1. Աշխարհաքաղաքական աճող մրցակցություն. Ռուսաստանի եվրասիական ինտեգրացիան, Թուրքիայի պանթուրքական էքսպանսիան, Արևմուտքի անվտանգության նոր ճարտարապետությունը։ 2.  Տարածաշրջանում կոնֆլիկտայնության բարձր մակարդակ. Արցախյան հակամարտությունը, Հայաստանի չկարգավորված հարաբերությունները Թուրքիայի հետ, Աբխազիայի և Հարավային Օսիայի չկարգավորված հիմնախնդիրները, Իրանի շուրջ իրավիճակը, քրդական հարցը տարածաշրջանում, հակամարտությո...