Ամենավտանգավոր և կուռ դաշինքը «Փաշինյան-Ալիև». սա այս ընտրությունների ամենաիրական, ամենաազդեցիկ ստվերային դաշինքն է։ Ն. Փաշինյանն արդեն մի քանի օր է՝ խոսում է տարբեր լսարանների առաջ, ասում է բաներ, որոնք քաղաքական, հանրային շրջանակները համարում են անհեթեթություններ։ Իրականում նրա անհեթեթությունների «գաղտնիքը» բացվում է, եթե զուգահեռ լսեք Իլհամ Ալիևին։ Այս մարդիկ ակնհայտորեն զույգով են աշխատում։ Այս մարդիկ ՀՀ ընտրություններին մա...
Հայկական պետությունը՝ գերության մեջ Մենք մտնում են ծայրահեղ վտանգավոր փուլ. Ո՞րն է վտանգը։Կա մեծ հավանականություն, որ Ն. Փաշինյանը Ալիևին ինչ-ինչ խոստումներ է տվել։ Չի բացառվում, որ բավական կոնկրետ խոստումներ, որոնք պիտի օգնեին իր իշխանությունը պահելուն, բայց՝ ի վնաս երկրի։ Բայց հիմա մեծ է հավանականությունը, որ 25 օրից Հայաստանում իշխանություն է փոխվելու, Փաշինյանն այլևս չի լինելու։ Այս պայմաններում Ալիևը ձգտելու է ուժի սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ այս ...
Նոր Հայաստանի սոցիոլոգիան Երեկ Ֆիզուլիի տարածքում հայտնաբերվել է 4 հայ զինվորի աճյուն, որոնողական աշխատանքները անդադար շարունակվում են։ Մեր զոհերի ցուցակը համալրվեց ևս չորսով։Պատերազմի ավարտից 6-7 ամիս անց մենք դեռ գտնում ենք մեր տղաների աճյունները։Հարց. քանի՞ մարդ Հայաստանում երեկ ուշադրություն դարձրեց այս տեղեկատվությանը։ Վերնախավերը զբաղված են այլ ցուցակներով, լայն հասարակությունը` անհասկանալի է, թե ինչով։Կան զուգահեռ ցուցակներ՝ ում տղան, ում ե...
Քմահաճույք, թե քաղաքական պատվեր Արմեն Գևորգյանի գրառումն այն մասին, որ իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին, նոր քրեական գործեր են հարուցվում, բոլորից պահանջվում է ենթարկվել իշխանությունների կամքին, խիստ անհանգստացրել է Դատախազությանը։ Պատասխանը չի հապաղել։ Դատախազությունը որոշել է դասախոսություն հիշեցնող նկատառումներ անել և հիշեցնել, որ քրեական գործերը հարուցվում են կոնկրետ հանցագործությա...
Դադարել լինել այս իշխանության պատանդը Մեր ունեցած տեղեկություններով՝ այսօր առավոտյան հերթական կեղծ մեղադրանքով ՀՔԾ է կանչվել Արմեն Գևորգյանը։ Սա տեղի է ունեցել Արմեն Գևորգյանի՝ «Հայաստան» դաշինքի շտաբի պետ նշանակվելու որոշումից անմիջապես հետո։ Աբսուրդը ոչ միայն բուն՝ ակնհայտ քաղաքական հետապնդման մեջ է, այլև այն բանի, որ այս պահին, երբ երկիրը կանգնած է նոր «նոյեմբերիննյան» փաստաթղթի և սահմանային բախումների մեծ ռիսկի առջև, այս իշխանությա...
Աբսուրդ է. Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ Հունիսի 20-ին մենք գնում ենք ոչ սովորական ընտրությունների։ Սա հերթական ընտրություն չէ, հանդարտ քարոզարշավով, ավելի լավ կամ վատ ծրագրով, նախընտրական խոստումներով։ Երբ պետությանդ մի մասը կորցրել ես, իսկ թշնամին «պրոմենադ» է անում քո տարածքում, սովորական ընտրության մասին խոսք լինել չի կարող։ Սա արտակարգ իրավիճակի ընտրություն է։ Սա ճակատագրական ընտրություն է։ Մենք այս ընտրությամբ որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը...
Հայաստանը՝ հովվի և չոբանի միջև Հայաստանն այսօր ունի երկու սիմվոլ. 1. Հովիվը, որը մեն-մենակ կանգնում է մեր երկիր մտնող թուրքի առաջ ու հետո տեղեկացնում դրա մասին իշխանությանը։2. Չոբանները, որոնք նստած են պետական աշխատասենյակներում ու վարի են տալիս երկիրը։ Իմ պատուհանից ուշ երեկոյան հրավառություն էր երևում, իսկ առավոտյան՝ զուռնադհոլով հարսանիք։ Զուգահեռ երկրի գիտակից հատվածը որերորդ գիշերն է՝ չի քնում, հասկանալով իրավիճակի ծայրահեղությունը, ինչը, սակայն, ...
Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ «Կներեք, ես չեմ կարողանում ապահովել մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը. Ես հեռանում եմ». Այս նախադասությունը կասեր ցանկացած  երկրի բանական ղեկավար։ Բայց Նիկոլը չի ասի։ Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական թիմ, բայց ուսապարկերը դա չեն անի։ Այս նախադասությունը նրան կպարտադրեր ցանկացած բանական գեներալիտետ, որը ստորագրելով «Գործող իշխանությունների անարդյունավետ կ...
Հայաստանում այսօր կա ապագայի միայն մեկ բանաձև Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի ոտքերի առաջ գառ մորթող գյուղացու միջև։Երկուսին էլ հասնում է մեկական քվեաթերթիկ, նրանց ձայները հավասար են։ Բայց եթե այդ գյուղացին ազատված է մտածելու բեռից, ապա Homo sapiens-ը պարտավոր է մտածել է ոչ միայն իր մասին, այլև՝ պետության ու այդ գյուղացու։ Ո՞րն է տարբերությունը Homo sapiens-ի և Նիկոլի միջև։ Homo sapiens-ը, վաղուց հրաժարական տված լինելով, երկրի համար նոր էջի հնարավորությ...
«Հանգիստ խղճի» և հաղթանակի քարոզարշավ Որպեսզի հնարավոր լինի հաղթել, պետք է հանրային գիտակցության մեջ և պետական համակարգում հաղթանակը արձանագրված լինի ընտրություններից առնվազն 10 օր առաջ։Իսկ որպեսզի դա լինի, պետք է փոփոխության գաղափարով վարակել ողջ երկիրը։ Այն պետք է մտնի յուրաքանչյուրի տուն, նույնիսկ՝ Նիկոլին քվեարկել պատրաստվողների։Իսկ սրան հասնելու համար պետք է օրվա ռեժիմով, օրվա փաստով խոսել լայն հասարակության հետ։ Համբերատար բացատրել անգամ այն, ինչ թվում ...
Էշի և էշերի սահմանադրական իրավունքները Իջևանցին էշով եկել էր ԱԺ՝ Փաշինյանին տանելու։ Իշխանությունը, սակայն, ո´չ իջևանցուն հասկացավ, ոչ՝ էշին։ Քաղաքացուն բերման ենթարկեցին, իսկ էշը մնաց մենակ՝ Բաղրամյան պողոտայում։ Կարող ենք արձանագրել, որ տիրոջից բացի՝ խախտվեցին նաև էշի իրավունքները։ 1. Էշի նկատմամբ խախտվեց սահմանադրությամբ ամրագրված՝ հավասարության և խտրականության արգելքի նորմը։ ԱԺ-ը դարպասներից այն կողմ գտնվողներից շատերի հետ նա ունի հավասար իրավունքնե...
Քոչարյան. Առաքելություն 911 Երեկվա՝ ակնհայտորեն հաջող մեկնարկից հետո հաջողությունը զարգացնելու համար պետք է արվեն կարևոր հետևություններ։Քոչարյանի դաշինքի մարտավարության հարցում պետք է կայացվի կարևոր որոշում. հաղթել է պետք մինչև ընտրությունների օրը։ Հանրային կոնսոլիդացիան, դրա աճի տեմպը պետք է կառուցվեն այդ տրամաբանության մեջ։ Փաշինյանն ամեն ինչի ունակ է, նա ամեն քայլի գնալու է՝ իշխանությունը հնարավորինս ձգելու համար։ Սա անպայման պետք է նկատի ունենալ...
Եռամյա ձախողումները՝ անվանակարգերով Ապրիլի 23-ին իմ տելեգրամյան ալիքում առաջարկեցի Նիկոլի՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելու եռամյակի կապակցությամբ կազմել նրա «նվաճումների» տասնյակը՝ երեք անվանակարգում։ Ստացել եմ բազմաթիվ մեկնաբանություններ։ Ինչպես հասկանում եք, դրանք կարելի է դասակարգել տարբեր անվանակարգերում և դրանց թիվը շատ ավելին է, քան տասը։ Ստիպված էի կազմել նաև 4-րդ անվանակարգը՝ ամենատարօրինակ հայտարարություններն ու իրադարձություններ...
Ի՞նչ է եղել, որ... Իշխանության հարցադրումը՝ մայիսի 9-ը տոնելիս Նոյեմբերի 10-ին Փաշինյանը բունկերում էր՝ անհայտ տեղից անհավասարակշիռ վիճակում լայվ էր անում։ Նոյեմբերի 10-ից կենդանի իմքայլական հնարավոր չէր գտնել. նրանք անհետացել էին, չքվել։ Նրանք նույնիսկ վախենում էին իրենց ընկեր Արարատ Միրզոյանին աջակցություն հայտնել։ Մեկը չկար՝ կանգներ Արարատի կողքին։ Նրանք բոլորը՝ լիդերից մինչև շարքային ուսապարկ արդեն հասկանում էին իրականությունը, հասկանում էին , թե ինչ են բերել Հայաստանի և հայ ժող...
Գաղտնալսում 2 Ցանկացած կիսակայացած երկրում, Ալենի և Նիկոլի հրապարակված՝ «Հա, չգիտեմ, Քոչարյանի դատն ա...» ձայնային հաղորդագրությունից և «ուփսից» հետո, ԱԱԾ-ն լուրջ հետաքննություն կսկսեր։ Եվ առաջին քայլը, որ կաներ ԱԱԾ-ն՝ դա երկու պաշտոնյաների հեռախոսների առգրավումը կլիներ։ Սա լուրջ պետական սկանդալ կլիներ, որովհետև սա երկու սովորական քաղաքացու մասնավոր զրույց չէր, սա երկրի դեռևս իրեն ղեկավար համարողի և պառլամենտի պ...
Աշխատել չեք կարողանում, լռել գոնե կարող եք Այսօր ԱԺ նիստին ուսապարկերի ղեկավարը Մարիա Կարապետյանին էր հանձնարել լինել Վաղարշակ Հակոբյան։ Նրա վրա խնդիր էր դրված «ճնշել» Արման Թաթոյանին։ Բայց ՄԻՊ-ին ճնշելու փորձը տապալվեց, Մարիա Կարապետյանն ինքը հայտնվեց անհարմար դրության մեջ։ Ուրեմն ինչ էր ասում Կարապետյանը։ Նա Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ օրենքով երաշխավորված անկաշկանդ աշխատանքը ներկայացնում էր թավշյա հեղափոխության արդյունք և նաև կառավարող ...
Դերասան-խելագարի ճիչերը եւ մեր անելիքը Երեկ, Ազգային ժողովում պարտության սիմվոլի ելույթը հարցադրում առաջացրեց. պարզապես խելագա՞ր է, թե՞ դերասանություն է անում:Ճանաչելով նրան, կարծում եմ, որ նա դերասանություն է անում, խելագար է խաղում, որ խուսափի դատավարությունից։ Պարտության սիմվոլը տեղեկացված է, որ վերջին շաբաթներին իր վարկանիշը գահավիժում է եւ ամբողջապես կորցրել է կառավարելիությունը։Առաջիկայում կտեսնենք խելագարության էլ ավելի ցցուն բեմականությունների։ Սրանք ...
Սողացող պրոցես, որ տանում է ամենաթողության Մեր առօրյան լցվել է հանցագործությունների և իրավախախտումների վերաբերյալ քրոնիկոնով՝ կրակոցներ, սպանություններ, զենքով «ռազբորկաներ», բնակարանային գողություններ, մեքենաների առանձին մասերի բացահայտ հափշտակություններ, ճանապարհատրանսպորտային պատահարներ, երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ... Երեկ Էջմիածնում էր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա, չորս օր առաջ՝ Վայոց Ձորում, հինգ օր առաջ՝ Երևանում՝ Թոխմախի գերեզմանատանը...
Մնա տանը՝ ձայնդ տուր Իլհամին Հանրային տրամադրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգալի մասը չի պատրաստվում գնալ ընտրությունների։ Մի քանի գործոնների հանրագումարի պատճառով մշտապես առկա «տնային էլեկտորատը» այս անգամ շատ ավելի մեծ թիվ է կազմում։ Սա լուրջ խնդիր է, որի լուծմանը պետք է ուղղել զգալի ջանքեր։ Սա նույնիսկ ավելի կարևոր խնդիր է, քան՝ սեփական ծրագրերը և քարոզարշավը։ Ընտրության չգնալը ներկա մթնոլորտի և հետպատերազմյա...
Զրպարտության պարզ մեխանիզմ Դատարանը որոշեց, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը և փաստաբան Մուշեղ Շուշանյանը պետք է հերքեն Արմեն Գևորգյանի վերաբերյալ տարածած զրպարտչական տեղեկությունները և վճարեն 2,800,000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում, որը նախնական պայմանավորվածության համաձայն կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Այս որոշումը Արմեն Գևորգյանի համառության արդյունքն է, ով որոշել էր պայքարել զրպարտության դեմ։ Հարյուրավոր մարդիկ, սա...
Պարտվածի՞, թե՞ կոտրվածի լռություն Արցախի նախագահի երեկվա հայտարարությունը պետք է որ փոթորիկ առաջացներ մեր քաղաքական դաշտում, հանրային կյանքում, տներում, մեր սրտերում։ Պետք էր, որ խաթարեր մեր քիչ թե շատ բնականոն կյանքը, պետք է որ եթերը փոխած լիներ իր թեման և բոլոր հյուրերի թիվ մեկ հարցը դա պետք է լիներ։ Բայց նման ոչինչ չի եղել։ Արային Հարությունյանը ասել է, թե հոկտեմբերի սկզբից պատերազմի արդյունքն արդեն պարզ էր։Սա նշանակում է, որ պետական մակարդակով 40 օր խ...
Ամենածանր մեղադրանքը վարչապետի հասցեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմի արդյունքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել. «Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»։ Սա հետպատերազմյան, թերևս, ամենասկանդալային հայտարարություններից մեկն...
Ո՞վ կլինի Հայաստանի 4-րդ ղեկավարը Հայաստանն ունեցել է երեք նախագահ, որոնց հանդեպ հասարակության մեջ վերաբերմունքը հակասական է։ Նրանք բոլորն էլ ունեցել են թե´ լուրջ հաջողություններ, թե´ էական բացթողումներ, և աղքատ երկրում միշտ գեներացվել են նրանց հանդեպ դժգոհություններ։ Բայց նրանք չեն եղել արկածախնդիրներ, և Հայաստանը նրանց օրոք չի պարտվել։ Իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, նրանք եղել են իրական երկրի իրական ղեկավարները։ 2018-...
Եթե նիկոլը հրաժարական տար 2020 ի սեպտեմբերին... Եթե նիկոլը՝ պարտության խորհրդանիշը հրաժարական տար ոչ թե այսօր, այլ գոնե 2020_ի սեպտեմբերի սկզբին, ապա պատերազմ չէր լինի, Շուշին ու Հադրութը չէինք կորցնի, հինգ հազար տղերքն էլ մեր կողքին կլինեին։Եթե պարտության խորհրդանիշը հրաժարական տար գոնե 2020_ի նոյեմբերի 10_ին, ապա այսօր գոնե մեջքներս մի փոքր շտկած կլինեինք ու բոլորովին այլ վիճակ կլիներ ու Սյունիքի սահմաններն էլ ադրբեջանցիները չէին որոշի։ Եթե նիկոլը՝ պարտության խորհրդ...
Փնտրեք ձեզ ձեր բարեփոխումներում «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարը, խոսելով իրենց իշխանության ձեռքբերումների մասին, նշեց, որ 2018թվականից հետո Հայաստանի համար ամենամեծ նվաճումը ժողովրդավական բարեփոխումներն են և ազատ քաղաքացին։ Ի՞նչ նկատի ունի Մակունցը ժողովրդավարական բարեփոխումներ և ազատ քաղաքացի ասելով. 1. Քաղաքական պատվերի շրջանակներում հարուցված բազմաթիվ քրեական գործերը՝ հակասահամանադրական հոդվածով մարտի 1-ի դատավարությունը, մեկ կնոջ ցուց...
Մակու՛նց, ո՞նց ես ապրում Լրագրողի հարցին՝ կնշեք ձեր իշխանության հիմնական բացթողումները, իշխող խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է՝ կդժվարանամ պատասխանել։ Եւ նա անկեղծ է։ Ինչպես նիկոլը, նա եւս չի հասկանում, չի ընկալում, թե ինչ աղետ ու արհավիրք բերեցին մեր երկիր։ Նա չի ընկալում, որ պատերազմ են բերել մեր երկիր, չի ընկալում, որ իրենց պատճառով հինգ հազարից ավելի տղերք են զոհվել։ Մակունցի համար Շուշին ու Դադիվանքը ոչինչ են, զոհ...
Փաշինյանը նեղացնում է հումանիտար միջանցքը Եթե նախորդ քսանութ տարում խոսքը գնում էր փակ աշխատասենյակներում երբեմն ուղղորդվող քրեական գործերի և հետապնդումների մասին,ապա այսօր բաց խորհրդակցությունների ժամանակ են իրավապահները ստանում քրեադատավարական առումով դրա լիազորությունը չունեցող անձի հրահանգներն ու ցուցումները՝ պատժել, հատուկ օպերացիա անել, կալանավորել, գործ հարուցել... Շեֆին հաճոյանալու համար բերման ենթարկելու պրոցեսը, սենյակից սենյակ տեղափոխելը զուգորդվում է...
Կարմիր բերետի և սպիտակ դրոշի Նոր Հայաստանը Երեկ Սյունիքում մեծ հաշվով նշվեց «քաղաքացու օրը»։ Ուղիղ եթերով ու դեմքին հնչող հայհոյանքներով։Երեք տարվա էվոլյուցիան պատահական չէ։ Իրականում՝ երեք տարի առաջ խնդիր էր դրվել ոչ թե քաղաքացու օր նշելու, այլ՝ ուսապարկի օր։ Վերջին բառերով ասված հայհոյանքը չի կարող ուրախություն պատճառել ոչ մեկին, և դա պետության համար լավ բան չէ։ Բայց դա հետևանքն է այն բանի, որ երեք տարի շարունակ քաղաքացին մեր երկրում ոչնչացվում էր։ ...
Պարտության խորհրդանիշին մերժեց ամբողջ Սյունիքը նիկոլը՝ պարտության սիմվոլը չհասկացավ, որ այսօր իրեն մերժեց ոչ թե Սյունիքի այս կամ այն համայնքապետը, պաշտոնյան, գործարարը, այլ սյունեցին։ Պարտության սիմվոլը համառորեն չի ուզում հաշտվել իրականության հետ եւ խոստովանել, որ աշխարհի աչքի առաջ իրեն ամենակոպիտ ձեւով մերժեց հենց սյունեցին։ Եւ հիմա, երբ հրահանգում է ուժ կիրառել, պատժել, չի հասկանում, որ իրեն ամենահիմար վիճակի մեջ է դնում։ Պարտության սիմվոլ, ուզում ես հրահանգի ձերբա...
Պետրոսի «բորդելի» հյուրերը Հարկատուների հաշվին գոյություն ունեցող հանրային հեռուստաալիքի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումն ունի հստակ գործառույթ՝ նիկոլի գովերգում, այլոց՝ վարկաբեկում, ինչպես նաեւ նիկոլի մեսիջների տարածում ուրիշների շուրթերով։Պետրոսի հաղորդման վերջին հյուրերի ցանկն ամեն ինչ ասում է՝ Արման Բաբաջանյան, Տիգրան Ուլիխանյան, Հայկ Կոնջորյան, Անդրանիկ Քոչարյան, Սամվել Բաբայան:Սրանցից յուրաքանչյուրին հստակ դերակատարու...