Հայաստանը քովիդ «հարձակման» վտանգի տակ Կառավարության նիստին Առողջապահության նախարարը նշել է, որ առկա է համավարակի թվերի մի փոքր աճ, ինչը կարմիր լույսով զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների գործընթացն արագացնելու վրա։ Համավարակի հետ կապված իշխանության հանգստությունը կամ անգործությունը մտահոգիչ է։ Վարչապետը կառավարության նիստին մասնակցում է դիմակով, այն դեպքում, երբ ըստ էության, մենք չունենք սահմանափակումների և կանխարգելումների հստ...
Ամառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա Երեկ Վլ. Պուտինը անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։Հիմա մնում է հասկանալ, թե որն է Նիկոլին մերժած 400 հազարի և քվեարկության չգնացած մոտ 800 հազա...
Արյունոտ դիրիժորը Արցախցիների հանդեպ ատելություն տարածողների հիմնական մեղավորն ու պատասխանատուն նույն մարդն է։ Նա, ով մեր երկիր պատերազմ ու պարտություն բերեց, չի հագեցել, չի խաղաղվել: Նա կրկին հրապարակ է հանել արցախցի-երեւանցի, արցախցի-գյումրեցի, արցախցի- տավուշցի թեման, նա կրկին ատելություն է սերմանում արցախցիների նկատմամբ:նիկոլը ոչինչ հենց այնպես չի անում: Արցախցիների հանդեպ ատելության քարոզի առաջին ալիքից հետո սկսվեց 44-օրյա արյունալի պ...
700 հազարից մեկը Երեկ ես հանդիպեցի նիկոլին ձայն տված իրական մարդու՝ 700 հազարից մեկին՝ Պետրոս Ղազարյանին, պատահաբար, Հ1 դիտելիս։ Նա ամենեւին իռացիոնալ ընտրող չէր, շատ էլ ռացիոնալ էր, ու իր շահը շատ լավ գիտակցում է նիկոլին դոշով կամ չգիտեմ էլ ինչով պաշտպանելիս։ Պետրոսը իսկական նիկոլական էլեկտորատ է՝ մեղավորը նախկիններն են։ Այդ ընթացքում, իհարկե, նա մոռանում է, թե ով է ինքը եղել: Մոռանում է, որ որ երկար տարիներ «Մուլտիգրուպի» ար...
«Սնունդ՝ արժանապատվության դիմաց». Կեղծվել է ընտրությո՞ւնը, թե՞ հայրենիքը Փաստը, թե ինչքան հեշտ հայ ժողովուրդը համակերպվեց Արցախի կորստի և անթիվ զոհերի հետ, արդեն ընտրական թեմա չէ, սա հայրենիքի կեղծման խնդիր է։Ստացվում է, որ մենք պատահաբար ենք ստացել անկախություն, և հայ ժողովրդի 30-ամյա նպատակները, երազանքները, խնդիրները եղել են կեղծ։ Մենք մեզ խաբել ենք։ Մենք կեղծել ենք մեր հայրենիքը և հիմա, Նիկոլը ճիշտ է ասում՝ վե´րջ կեղծարարությանը, բայց կեղծարարությանը ո´չ թե ընտրական պրոցեսում, ...
Տասնյակ ցուցարարները դեռ քիչ են, հարյուրավոր ստորագրությունները դեռ քիչ են Այսօր մի հարցադրում արեցի՝ ինչու չի համախմբվում բժշկական աշխարհն ի պաշտպանություն պրոֆեսոր Արմեն Չարչյանի։ Ժամեր անց բժիշկները, բժշկական խալաթով բժիշկներն ու քույրերը փողոցում պահանջում էին ազատ արձակել հարգված բժշկին։ Հարյուրավոր բուժաշխատողներ իրենց ստորագրահավաքով պահանջեցին ազատ արձակել պրոֆեսորին։ Եւ եթե մենք այսպես կարողանանք միմյանց թիկունք լինելով կանգնել փողոցում պաշտպանելով մեր իրավունքը, եւ եթե այսպես բժիշկների...
Զավեշտալի մեղադրանք Փաշինյանի բռնության կոչերի ֆոնին Փաշինյանի համերաշխության ձեռք մեկնելու կոչերը քսանչորս ժամվա կյանք ունեին։ Այսօր դատարանը բավարարեց պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը։ Կալանքը, որպես խափանման միջոց ընտրվեց մի մարդու նկատմամբ, ով Արցախյան առաջին պատերազմի տարիներին, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում և մինչ այսօր աշխատել, վիրահատել ու փրկել է մեր վիրավոր զինվորներին, ով կազմակերպել և համակարգել է բժշկական բրի...
Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու Երկու օր է` ինտելեկտուալ շրջանակները փորձում են հասկանալ՝ ինչ կատարվեց և ինչ է լինելու։ Սրանք կարևոր հարցեր են՝ թե՛ պետության հեռանկարի, և թե՛ անձնական անելիքի հարթությունում, բայց պետք է հասկանալ, որ էմոցիան այստեղ լավագույն «գործընկերը» չէ։ Պետք է հարցերին պատասխանել հնարավորինս առանց դրա։ Ինչ կատարվեց Պետության խոշոր փլուզումների` սկսված և ընթացքի մեջ գտնվող պրոցեսում հայ ժողովուրդը դրսևորեց պետություն չուն...
Ընտրությունն արված է, մնացել է քվեարկությունը Քարոզարշավի վերջին օրը. բոլոր էմոցիաները պարպված են, բոլոր խելոք և անխելք մտքերը՝ ասված։ Նույնիսկ ընտրությունը, մեծ հաշվով, արդեն կատարված է։ Մնացել է քվեարկությունը։ Շատ պարզ ընտրություն Մենք ունենք խնդիր՝ մեր պետության կյանքում ու մեր բոլորիս կյանքում բացելու նոր էջ։Պետությունները նոր էջ են բացել անգամ Բեռլինի անկումից, Հիրոսիմայի ռմբակոծությունից, Բուխենվալդից և այլ սարսափելի իրավիճակներից հետո։ Ողբերգության էջում մնալ...
Հայաստանի կոկորդում մնացած հարցը Հայաստանի բարդ հարցերի շարքում, այնուհանդերձ առանձնանում է մեկը. Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց։ Հայ ժողովրդի մաքրման, որակական աճի և հեռանկարի համար սա առանցքային հարց է։Առկա է անհերքելի փաստ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժել է առաջարկը։ Երեկ հրապարակվեց փաստ, որ նման հնարավորություն եղել է նաև այլ պահերի։Մենք այս հարցը չենք տալիս, այս հարցը չի ձևակերպվում որպես հայաստանյան պոռթկում, հայաստանյան՝ էմոցիա կամ հակառ...
Դուք ինչպե՞ս եք կանգնում ձեր եղբայրներին զոհածի կողքին Մինչ Շուշիում Էրդողանն Ալիևի հետ գաթա է ուտում, հերթական անգամ ստիպելով մեզ վերապրել պարտության աղետն ու ստորացումը, Փաշինյանը մուրճը ձեռքին արշավում է դեպի Սյունիք։ Նա խնդիր ունի՝ ապացուցել, որ մեկ անգամ իրեն Սյունյաց ողջյուններով մերժած Սյունիքը կարող է գրավել վարչական ռեսուրսների և ոստիկանական բազմաթիվ ուժերի չարաշահմամբ։ Բայց խոսքս ինքնահաստատման անհաջող փորձ անող Փաշինյանին չեմ ուղղում, այլ նրան ուղեկցող 1400 ոստիկա...
Հնարավոր հանցագործություն՝ բոլորիս աչքի առաջ Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։Արտաքին անվտանգությունը փլուզելուց հետո, հիմա նա ինտենսիվ փլուզում է ներքին անվտանգությունը։ Նիկոլը, մուրճը ձեռքին, նախապատրաստում է նոր մարտի 1։ Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, նա թաքուն ոչինչ չի անում։ Ու մենք բոլորս սպասում ենք, որ փաստը կատարվի։ Պետական ինստիտուտների անգործությանը մենք սովոր ենք...
Ինչ է բացահայտում ձայնագրությունը 1. Ն. Փաշինյանը պարբերաբար ունենում է նոպաներ, որը հանդարտվում է որոշակի միջամտություններից հետո միայն առավոտյան։ Ըստ Պապիկյանի՝ դա կոչվում է «Փաշինյանը կկայունանա»։2. Թիմում իրենք իրենց մասին օգտագործում են «զոմբի» ձևակերպումը։ 3. Թիմում գիտակցում են, որ իրավիճակի հանգացուլածման համար Փաշինյանը պետք է հեռանա։ Հանուն պետության՝ Փաշինյանը պետք է գնա, որ իրավիճակը «разрядиться» լինի։ 4....
Ջավախքի հայկական հասարակական-քաղաքական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդի հայտարարությունը Հայ ժողովուրդը եւ Հայաստանը կանգնած են աննախադեպ մարտահրավերների առաջ, բառիս բուն իմաստով, վտանգված է հայկական պետականությանը։ Այս իրավիճակում Ջավախքը, ջավախահայրերը չեն կարող հայտնվել պասիվ դիտորդի դերում։ Մենք գիտակցում ենք, որ թույլ հայկական պետականության պայմաննում վտանգվում է նաեւ Ջավախքի, ջավախահայության ապագան։ Այս իրավիճակում մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունը միասնական ջանքերով կարող ենք դուրս բերել...
Կոմպրոմատին սպասելիս Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին։ Մեծից փոքր, խելոքից՝ անխելք։ Սա դարձել է ազգային նպատակի պես մի բան, որն իրականում շատ հուսահատեցնող է։Հուսահատեցնող է՝ մտածել, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք, որը կազդի ընտրության արդյունքների վրա, կկանխորոշի դրանք։- Արցախի 75 տոկոսը կորցնելու հետո- Շուշին կորցնելու հետո- Դադիվանքը, Ղազանչեցոցը կորցնելու հետոէլ ի՞նչ կոմպրոմատ ենք ուզու...
Մեկ միասնական քվեաթերթիկ. մերժել Նիկոլին Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։ Հիմա այս մարդը, այս բեռով, ցանկանում է նորից վերընտրվել՝ ստանալ մարդկանց ձայնը։ Անհնար է պատկերացնել, թե երկրորդ անգամ իշխ...
Կոչ ոստիկանության մեր եղբայրներին Ոստիկանը մերն է կարգախոսով իշխանության եկած անձը, այսօր ուզում է բարիկադներ սարքել հասարակության և ոստիկանության միջև։ Վենդետայի, քաղաքացիական վրեժի և այլ անհավասարակշիռ կոչերով Փաշինյանն ուզում է երկրում քաոս ու արյուն ստանալ, թշնամանք ու կռիվ։ Մենք չենք ուզում։ Մենք երկրի ներսում թշնամի չունենք։ Մենք ոստիկաններին համարում ենք մեզ եղբայր ու քույր։ ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատար, Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ...
Նա ուզում է կրկնել մարտի 1-ը Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն է ընդամենը, բայց այն ընթանում է Նիկոլի կողմից քաղաքացիական բախումներ հրահրելու կոչերով։ Նա հասկանում է, որ չի կարողանալու պահել իշխանությունը և փորձում է երկիրը տանել ներքին բախումների։Կա տպավորություն, որ նա «վա բանկ» է գնում։ Հաշվի առնելով նրա տեսակն ու փորձը, դա նրա համար այնքան էլ բարդ չի լինելու։ Այդ մարդը չի թաքցնում իր ծրագիրը. նա ուզում է կրկնել մարտի 1-ը։ Նա այսօր ց...
Մեկուսացնել խելագարին Պարտության սիմվոլի այսօր, երեկ, այն մյուս օրն արած հայտարարությունները, կոչերն այլեւս կասկածի տեղ չեն թողնում։ Հասկանալով, որ ընտրություններում հաղթելու որեւէ շանս չունի, հասկանալով, որ կողմնակիցների թիվը կտրուկ նվազում է, կապիտուլյանտը խնդիր է դրել կրկին արյուն թափել։ Նա վարպետացած է հենց այդ գործում, ինչի մասին վկայում են 2008-ի մարտի մեկի արյունալի իրադարձությունները։Այս իրավիճակում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ գործ ու...
Ժողովրդի անունից՝ ժողովրդին նոր բախումների Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։ Տարբերակ առաջին Կա տպավորություն, որ Նիկոլը հունիսի 20-ից իր հույսը կորցնում է և պատրաստվում է 21-ին։ Այսինքն՝ հասկանում է, որ ը...
Վախեցեք Փաշինյանի խոստումներից Վախեցեք Փաշինյանի խոստումներից և հայտարարություններից։ Կյանքը ցույց է տալիս, որ Փաշինյանի ցանկացած խոստում վտանգավոր է այդ ոլորտի փլուզման հեռանկարով։ Նա քանդում, ավիրում է այն ամենը, ինչի մասին որևէ խոսում է տալիս։ 2018թ. օգոստոսին Փաշինյանը խրոխտ ձայնով հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ։ 2020թ. նոյեմբերին մենք արդեն կորցրել ենք Արցախի 75 տոկոսը։ 2019թ. Փաշինյանը հայտարարում էր, որ մենք պետք է ունենանք տ...
Մի հրեշավոր պատմության կետերը ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանի հարցազրույցը խախտեց նախընտրական ստանդարտ մթնոլորտը։ Ներկայացվեցին նոր փաստեր, նոր բացահայտումներ։ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ կողմից արվեցին ձևակերպումներ, որոնց վստահաբար իրավական գնահատականներ պետք է տրվեն։ Սրանք փաստացի մեղադրանքներ են, որ հնչում են վարչապետի հասցեին, որոնց համար նա վստահաբար պատասխան է տալու։ Պատասխան են տալու նաև իրավապահները, ովքեր...
Հոկտեմբերի 19-ի ողբերգությունը Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջը կարող է դառնալ 2020 թ-ի հոկտեմբերի 19-ը։ Կարևոր մանրամասներ այս պահին հայտնի չեն, դա հետո, բայց առկա փաստերից ելնելով՝ սա հրեշավոր ամսաթիվ էր, որը հարյուրամյակներով փոխեց մեր երկրի պատմությունը և հազարավոր մահերի պատճառ դարձավ։ Առկա փաստերը Հոկտեմբերի 19-ին՝ պատերազմի 22-րդ օրը, եղել պատերազմը դադարեցնելու առաջարկ։ Վարչապետ Փաշինյանը մերժել է։ Սա հրապարակայնորեն հաստատել ...
Հայաստանում, իրականում, մեկ ականջ կա, որից բռնած տանելու ենք ցուցմունք տալու Առողջապահության նախարարի պաշտոնակատարն ասում է՝ այդ պարկերում կարող են լինել ադրբեջանցի զինվորների մարմնի մասեր։ Լավ, հո՞ անասուն չեք։ Իսկ կարո՞ղ է մի օր էլ պարզվի, որ հարյուրավոր հայրերի ու մայրերի ադրբեջանցի զինվորների մարմնի մասեր եք տվել, եւ որից հետո ծնողները դրանք հուղարկավորել են, եկեղեցական ծեսեր արել եւ ամեն օր շիրիմների մոտ խունկ ծխելով արտասվել։ Եւ եթե նույնիսկ, իրոք, ադրբեջանցի տասնութամյա տղաների մարմիններ են...
Ու՞մ ձայն կտա Եռաբլուրը Աբովյանի սահմռկեցուցիչ կադրերը փոխում են քարոզարշավի տրամաբանությունը։ Մենք պետք է հասկանանք, որ իրականում այսօր պարկերի մեջ հատակին նետված է հայ ժողովուրդը և մեր պետությունը։ Նոր Հայաստանի փոխարեն կառուցվեց Նոր Եռաբլուր՝ ամբողջական սերնդի, երկրի հեռանկարի քաղաքը։ Եռաբլուրի քվեն գալիք ընտրություններում վճռորոշ է լինելու։ Ցանկացած կենսունակ երկրում, համենայն դեպս, այդպես կլիներ։«Եռաբլուրի ձայն» հասկացությունն ...
Արմեն Գևորգյան. Հարգել մեր քաղաքացուն ու ցույց տալ հույսը Երեկ երեխաների պաշտպանության միջազգային օրն էր. ըստ իս, ամենալուսավոր ու ամենահաճելի օրերից մեկը։ Լավագույն մաղթանքներից ու ցանկություններից զատ, այդ օրը նաև պարտավորեցնում է մեզ էլ ավելի մեծ խորությամբ հասկանալ խնդիրները և ավելի ճիշտ լուծումներ գտնել։ Չէի ցանկանա խոսել տխուր թեմաներից, բայց հենց հանուն մեր երեխաների վաղվա լավ օրվան՝ ստիպված եմ անել։ Կխոսեմ մի նոր սոցիալական խավի մասին, պայմանական ասած՝ Նիկոլի կանանց՝ Փ...
Ով կհաղթի այս ընտրություններում Այս ընտրությունների սոցիոլիոգիան էապես տարբերվում է նախորդներից. հիմա ընտրության հարցը սարսափելի պարզ է՝ վերելքի հնարավորությո՞ւն, թե՞ չդադարող պարտություն։ Բայց նույնիսկ նման հարցադրումն ունի կողմնակիցների ճամբարներ։Ընդ որում, մի դեպքում հաղթելու են բոլորը, իսկ պարտության դեպքում պարտվելու են բոլորը։ Բոլոր հարցումներով՝ առկա է չկողմնորոշված շատ մեծ զանգված։Հայաստանում առկա են հանրային տրամադրությունների թափառող հոսանքնե...
Վլադիմիր Կարապետյանն աղետ էր համարում նիկոլի պաշտոնավարումը, բայց համաձայնեց դեսպան աշխատել Ուկրաինայում Վլադիմիր Կարապետյանը՝ Վովան նշանակվել է Ուկրաինայում ՀՀ դեսպան։ Ոմանք այս մասին կարդալով որեւէ արտառոց երեւույթ չի տեսնի։ Իրականում սա ցնցող ու բազմաթիվ հարցեր առաջացնող նշանակում է։ Պատերազմի օրերին մի երկու անգամ պատահաբար հանդիպել եմ Վլադիմիր Կարապետյանին, հորդորել, որ նիկոլին փոխանցի, որ օր առաջ պետք է դադարեցնել պատերազմը։ Նա անկեղծացավ ու ասաց, թե այդ խելագարի, աննորմալի, արկածախնդրի հետ որեւէ կապ վաղուց չունի։ Նա ...
Կամ մնում եք մարդ, կամ դառնում դահիճի հանցակից Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները: Այստեղ հարցը ոչ միայն պայմաններն են, այլ այն, որ մինչ այսօր հերոսների մասունքները ծնողներին չեն հանձնվել, որ մինչ այսօր նրանք հողին չեն հանձնվել։ Տոպրակներով պահվել են, թաքցվել։ Եվ մի փորձեք համոզել ձեր ցնդաբանություններում, թե փորձաքննված մասունքների արդյունքն...
Պաթոլոգիկ ստախոսի վերջին 19 օրերը Մենք դարձել ենք իրեն դեռևս վարչապետ համարող անձի ստերի պատանդը։ Ամեն օր լսում ենք նոր սուտ, դեռևս նախորդը չմարսած, և մինչ ծանրութեթև կանենք նորը, լսում ենք հաջորդը։ Երեք տարի ստի մեքենան անխափան էր՝ Փաշինյան, նրա ԱԱԾ-ն, դատախազն ու ՀՔԾ պետը, հայտնի ՊՈԱԿ-ը, Հ1-ը...  Գրեթե բոլոր աղմկահարույց հանցագործությունների մասին հայտարարությունները սկսվում էին վարչապետի շոկի մեջ լինելու, էմոցիոնալ պահեր ապրելու վերաբերյալ հայտա...