Քաղաքական նախասիրություններով արդարադատության փուլ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը դիմել է Փաստաբանների պալատ՝ փաստաբաններ Հայկ Ալումյանի, Միհրան Պողոսյանի և Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ։
Դիմումում ասվում է, որ պաշտպաններն իրենց վարքագծով անհարգալից վերաբերմունք են դրսևորվել դատարանի և դատավարության մյուս մասնակիցների նկատմամբ, որը կարող է հասարակության առջև նվազեցնել դատական իշխանության և արդարադատության նկատմամբ հեղին...
Ո՞վ է ապակայունացնում Արցախը
Մինչ հանրության ուշադրությունը համաճարակն է, Արցախում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք, հաջողելու դեպքում, դառնալու են հայ ժողովրդի «Ուհանը»՝ էպիկենտրոնը նոր ու վտանգավոր պրոբլեմի։
Մի քանի օր է՝ Արցախից սփռվող կադրերը ցույց են տալիս, որ կա կազմակերպված խումբ, որն ամեն կերպ փորձում է ապակայունացնել վիճակը, խաթարել բնականոն նախընտրական արշավը։ Այդ խումբը սակավաթիվ է, բայց՝ ագրեսիվ, ցուցադրաբար հրահրում...
Արտակարգ դրության տրամաբանության մեջ
Երեկվա կառավարության նիստը և դրան հաջորդած ԱԺ նիստը հակասական տպավորություն թողեցին։
Կառավարության անդամներից շատերն անպատրաստ էին, ոմանք իրարամերժ բաներ էին ասում. ակնհայտ էր նախնական դետալային քննարկումների, պատկերացումների, հստակության պակասը։ Հասարակությունն այս նիստերից տեղեկատվական ու գործնական վստահության ուղերձներ էր ակնկալում, սակայն, անկախ նիստերի տևողությունից, բազմաթիվ հարցեր մնացին անպատասխան, իսկ հնչած հարց...
Սկսեք կառավարել երկիրը
Սկսեք կառավարել երկիրը
Այսօր հայ առաքելական եկեղեցիներն առավոտվանից մարդաշատ են. պատարագ է։Վարչապետը թիրախավորեց Էջմիածինցի կնոջը՝ նշանդրեք գնալու համար։ Կարո՞ղ եք բացատրել՝ վարակելիության տեսակետից ի՞նչ տարբերություն կա նշանդրեքի և պատարագի միջև։ Զրո տարբերություն։ Խունկը, աղոթքը, հոգևորը վիրուսի տարածման հարցում հիմնազուրկ են։
Հույսը քաղաքացու ինքնագիտակցության վրա չի կարելի թողնել։ Այս պարզ բանը իշխանությունը պիտի գի...
Ապրիլի 5. համազգային թեսթի օր
Ամբողջ աշխարհում զանգվածային հավաքները արգելվում են՝ Հայաստանում երկրի ղեկավարն ինքն է կոչ անում հանրահավաքի։ Ամբողջ աշխարհում կառավարությունները պատրաստվում են համաճարակի ծավալուն բռնկումներին՝ Հայաստանում իշխանությունները, բառիս բուն իմաստով, ոչինչ չեն անում՝ ապավինելով «թու-թու-թու»-ին։
Ամբողջ աշխարհում կառավարությունները հրատապ միջոցներ են ձեռնարկում տնտեսական փլուզումների դեմն առնելու համար՝ Հայաստա...
Սորոս-Էրդողան դաշինքն ընդդեմ՝.....
Սիրիական Իդլիբում կտրուկ լարվածության ֆոնին և Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ Financial Times-ում լույս է տեսնում Ջորջ Սորոսի հոդվածը, որտեղ նա կոչ է անում Եվրոպային՝ սատարել Թուրքիային՝ Ռուսաստանի հետ հակամարտության մեջ։
Հոդվածում Ջ. Սորոսը նշում է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը ուժ կիրառեց «պաշտպանելու համար խաղաղ բնակչությանը, որոնք հայտնվել էին Ասադի և նրա դաշնակից Ռուսաստանի ծուղակում»։
«Սիրիական...
Իշխանությունը՝ «Վստրեչի» խաչմերուկում
Հանրային կյանքում հայտնվեց նոր դեմք՝ Արամ Վարդանյան (Վստրեչի Ապեր)։ Նա այսօր ամենավարկանիշային դեմքերից մեկն է։ Նրա մուտքը շռնդալից էր, նա կուսակցական չէ, քաղաքական ելույթներ չի ունեցել, չի քայլել, սուտ խոստումներ չի տվել։ Ուղղակի ստացվեց այնպես, որ սեփական տուն ոստիկանության ներխուժումից հետո մարդիկ սկսեցին նրա մասին իմացած պատմությունները հրապարակայնացնել։
Ու հանկարծ պարզվեց, որ Արամ Վարդանյանը կարգին մարդ է։ Մինչ այդ ...
Արմեն Գևորգյան. Այն մասին, թե ինչ չի՛ կարելի անել
Վերջին շրջանի տեղեկատվական հոսանքում կուզեի առանձնացնել մի քանի կետ, որոնք, ըստ իս, նոր ռիսկեր ու վտանգներ են պարունակում մեր երկրի տնտեսական կայունության ու զարգացման համար։
Ցավոք, նորից ստիպված եմ ընդգծել, որ կառավարությունն իրականացնում է անհեռատես տնտեսական քաղաքականություն։ Այն մեծ հաշվով պայմանավորված է միջազգային կազմակերպությունների պահանջներով՝ բյուջեի ծախսերը կրճատելու և նոր բյուջետային մուտքեր ապահովելու մասով...
Անձայն անհատների հասարակություն
Երբ հնգամյա երեխան կեսգիշերին իր իսկ ննջասենյակում տեսնելով դիմակավորված և զինված անձանց, ովքեր կոչված են նրա անվտանգությունը ապահովելուն, կորցնում է խոսելու ունակությունը, դա այլևս միայն նրա ընտանիքի խնդիրը չէ, դա հասարակության խնդիրն է։ Ավելին՝ նույնիսկ «հասարակություն» ընդհանուր ձևակերպման տակ չի կարելի թաքնվել՝ սա նաև անհատական պատասխանատվության խնդիր է։
Այստեղ ամենևին նշանակություն չունի, թե ո՛ւմ տուն և ...
Մարտի 9-ից դասերը վերսկսե՞լ, թե՞ ոչ
Ժողովրդի պահանջով դպրոցները, մանկապարտեզները, բուհերը և մյուս կրթական հաստատությունները մեկ շաբաթով փակվեցին։
Ողջ կրթական համակարգը փակելը հեշտ բան չէ, որովհետև կաթվածահար է արվում երկրի ողջ բնականոն կյանքը։ Եվ դա պետք է արվի միայն ու միայն հստակ ցուցումների, հիմնավորումների դեպքում։
Ինչ կատարվեց մեզ մոտ։ Սա այն դեպքն է, երբ, բառիս բուն իմաստով ժողովրդի պահանջով, էմոցիոնալ ալիքի վրա որոշում կայացվեց կրթական համակարգի ար...
Մասիս Մայիլյանը դուրս մնաց ընտրապայքարից
Երեկ լուր տարածվեց, որ ՌԴ համապատասխան ծառայությունների որոշմամբ Արցախի նախագահի թեկնածու Մասին Մայիլյանի , ինչպես նաեւ նրա հիմնական աջակից Սամվել Բաբայանի մուտքը ՌԴ արգելվել է հինգ տարով։
Այս պահին պատճառի կամ առիթի մասին ճշգրիտ դատողություններ անելը բավական դժվար է։ Ավելին, դրանք հիմա կրում են առավելապես բամբասանքի բնույթ։
Այսուհանդերձ, եթե պաշտոնապես հաստատվի այս փաստը, ապա դա զգալի փոփոխություն կմտցնի Արցախում նախագ...
Ամեն ինչ, բացի՝ վարչապետից
Վիրուսի տարածումից մինչև երկրի էպիդեմիոլոգիական վիճակի օպերատիվ տեղեկատվություն տալիս է երկրի վարչապետը։ Ինքն իրեն նշանակել է ՀՀ գլխավոր վիրուսաբան։ Նա՛ է հայտնում թեստավորվածների թիվը և թեստերի պատասխանները։ Սա մեր երկրի ընթացիկ աննորմալություններից ամենասուրն է։
Մինչ այդ խոսում էր դեռևս քննության փուլում գտնվող քրեական գործերից և ինքն իրեն հռչակել էր ՀՀ գլխավոր քննիչ կամ դատախազ։
Հետո կայացնում էր դատավճիռներ՝ ինքն իր...
Հանրահավաք եւ երթ ընդդեմ կորոնավիրուսի
Երեք մեջբերում, որը մատնում է իշխանության անլրջությունը
Արսեն Թորոսյան՝ ՀՀ առողջապահության նախարար. «Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»:
Թ. Գեբրեիսուս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ. «Դատելով զարգացումներից, Կորոնավիրուսը ձեռք է բերելու պանդեմիկ հատկանիշներ։ Եթե պետությունները պետք է գործեն ագրեսիվ, նրան...
Գրեթե Հայաստան, գրեթե նախագահ
Ալբանիայում քաղաքական սուր ճգնաժամ է, որի կենտրոնում հայտնվել են երկրի նախագահը, իշխող կուսակցությունը և Սահմանադրական դատարանը։
Ալբանիայի նախագահ Իլիր Մետան սահմանադրությունը խախտելու համար դատի է տվել երկրի արդարադատության նախարարին և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյայի։ Նախագահը դիմել է հատուկ դատախազին՝ քննել կառավարությունը ձևավորած սոցիալիստական կուսակցության կողմից սահմանադրությունը խախտելու հարցը։
Մետան նկատի ունի ...
Արմեն Գևորգյան. Եվս մեկ անգամ՝ կորոնավիրուսի մասին
Մեկ անգամ ևս իմ պարտքն եմ համարում ընդգծել. ձեռնարկվող քայլերը և մոտեցումներն առայժմ կրում են հատվածային բնույթ, և կա մեծ մտավախություն, որ չեն տալու ակնկալվող արդյունքը։
Գովելի է ՊՆ հրամանը բանակում անհրաժեշտ սահմանափակումների և միջոցառումների մասին։ Ես իմ նախորդ հրապարակման մեջ այդ հարցը կարևորել էի։ Մյուս կողմից, դա ամբողջական չէ, որոշակի զարգացումների դեպքում կարող է բավարար չլինել. միայն արձակուրդների և հարազատների ...
Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե
2019թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահը, անտեսելով Սահմանադրության պահպանման իր լիազորությունը, ստանձնելով պասիվ դիտորդի դեր, ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման տխրահռչակ օրենքը:
Օրենքի գործողության ժամկետ էր սահմանված երկու ամիսը, և փաստացի այսօր այն արդեն լրանում է՝ մինչև ժամը 18-00։ Օրենքում առկա իրավական և բարոյական խնդիրներին մենք բազմիցս ենք անդրադարձել։ Եվ թեև Սահմ...
Արմեն Գևորգյան. Պետությունը՝ որպես կարգի պահապան
(Մաս երրորդ)
Պետության կողմից «կարգի պահապանի» գործառույթը կարելի է սահմանել որպես օրինականության ապահովման գործընթաց, այսինքն ներպետական հարաբերությունների բոլոր սուբյեկտների կողմից խաղի սահմանված կանոնների և սկզբունքների պահպանում, ինչպես նաև դրանց խախտումների վերացում: Ընդ որում, կարևոր է հասկանալ, որ դա հավասարապես վերաբերում է ինչպես քաղաքացիներին, այնպես էլ` պետական իշխանության մարմիններին։ Մեր ենթագիտակցության մեջ դ...
Արմեն Գևորգյան. Կորոնավիրուսի և մեր քայլերի մասին
Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է արդեն տևական ժամանակ բոլորին հուզող կորոնավիրուսին, դրա վերաբերյալ մեր երկրում տեղեկատվական հոսքերին և առհասարակ, պետության կողմից ձեռնարկվող միջոցառումներին: Հեղինակը հորդորում է վիրուսի դեմ պայքարում լինել առավել զգոն և գործել խիստ համակարգված: Արմեն Գևորգյանի հոդվածը՝ ստորև:
Հետևելով իշխանական շրջանակներից...
Մի նկարի խորքային ողբերգությունը
Ստեփանակերտից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հումորային լուսանկար է հրապարակել՝ իր, փոխվարչապետ Ավինյանի և տարածքային կառավարման նախարար՝ Ս. Պապիկյանի մասնակցությամբ՝ «Եկել ենք Արցախ, փնտրում ենք Հակոբ Արշակյանին» մակագրությամբ։
Ամբողջ խնդիրն այն է, որ Դուք գնացել եք Արցախ՝ երկու երկրների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնկացելու։ Նիստը կայանում է բանակում արձանագրվող ողբերգությունների ֆոնին։ Մի բան,...
Պատմական դեմքեր, որոնք բանտում կլինեին, եթե ապրեին Նոր Հայաստանում
Այս օրերի Հայաստանը դասական անտիուտոպիա է։ Ինչ կլիներ պատմական հայտնի որոշ գործիչների հետ, եթե նրանք ապրեին այսօրվա Հայաստանում: Միանշանակ, նրանցից շատերը կկալանավորվեին, ոմանք ստիպված կլինեին երկրից չբացակայելու ստորագրություն տալ, իսկ որոշներն էլ ստիպված կլինեին Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովում պատասխանել լուլուների տարատեսակ հարցերին:
Եւ այսպես.
Գարեգին Նժդեհ- կկալանավորվեր Սյունիքում հատուկ դրություն մտցնելու, ա...
Ե՞րբ է լինելու կանգ առը. Աղետից առաջ, թե հետո
Արդյոք բանակի ողբերգությունները, որոնք շոկային ազդեցություն են թողնում հասարակության վրա, կընկալվեն ավելի մեծ խորությամբ։ Կարվե՞ն ավելի խորքային հետևություններ պետության ամբողջական մակարդակով։
Ես կարծում էի, որ այո։ Երեկ վստահությունս նվազեց. պատճառը վարչապետի տեղադրած պաստառն էր քանդված և նորոգված ճանապարհները «այո» և «ոչ» գրառումներով։ Է՞լ ինչը պետք է ստիպի հրաժարվել էժան քայլերից, Է՞լ ինչ...
Սպասել շուկայի կոլապսին
Նախորդ տարվա ընթացքում ահռելի ծավալներով ներկրված ավտոմեքենաների խնդիրը գնալով ավելի է խորանում և դրա հիմնական պատճառներից մեկն անորոշությունն է։ Ինչպես մնացած ոլորտներում, այստեղ ևս հարցի կարգավորման հստակություն չկա։
Նախորդ երկու տարիներին Հայաստան ներկրված հարյուր հազարավոր ավտոմեքենաների քանակը շուկայում անկանխատեսելի միջավայր է ստեղծել։
Մեքենաների շուկայի զգալի մասը կազմում էր Ղազախստան արտահանվող մեքենաների վաճառք...
Լրջության կոչը, որ անում են գեներալները, բոլորիս է վերաբերում
Բանակում կորուստների խնդիրը խիստ զգայուն, պատասխանատվություն և զսպվածություն պահանջող թեմա է։ Վերջին օրերի մտահոգիչ կորուստների վերաբերյալ էմոցիոնալ արձագանքները, որքան էլ հասկանակի լինեն, միայն խորացնում են լարվածությունը։ Կենցաղային մակարդակի քննարկումների փոխարեն անհրաժեշտ է մասնագիտական, խորքային վերլուծություն, ինչը հնարավորություն կտա վերհանել խնդիրները, գտնել կարգավորման ուղիները, հանգստացնել հասարակությանը։ Օրեր շ...
«Մյունխենյան դերբի»
Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև թոք-շոուն և դրա մեդիա-քննարկումները ստիպում են անել մի քանի հստակեցում։
Նախ՝ արձանագրենք իրողությունը
Հայաստանյան հասարակությունը, այդ թվում՝ Փաշինյանի ընտրազանգվածը, ցանկանում է հասկանալ, թե ինչ է կատարվել, սակայն որևէ օբյեկտիվ վերլուծություն չի ստանում։ Ընդհանուր անվտանգությանը վերաբերող հարց է, որն անհանգստացնում է բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից։
Հասարակական քաղաքական գո...
Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է
Այս տարի արդեն 13-րդ զոհը բանակում, 13-րդ խորհրդավոր զոհը: Սա դավադրություն է բանակի դեմ, սա մեր պետության դեմ ուղղված կոնկրետ գործողություն է: Եւ եթե ուշադիր լինենք, թե վերջին շրջանում ովքեր են խոսում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի դեմ, ռազմական վերնախավի դեմ, ովքեր են պահանջում նրանց հրաժարականը, հասկանալի կդառնա, թե ինչ է իրականում կատարվում: Արդյո՞ք.խնդիրը ռազմական վերնախավի մեջ է։
Իսկ մի քանի օր առաջ «...
Արմեն Գևորգյան. Ճանապարհը՝ պետական պոպուլիզմից դեպի արդար պետություն
Tert.am–ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հեղինակային հոդվածը, որում նա անդրադառնում է հանրության կյանքում պետության տեղի և դերի մասին հարցերի, արդար պետության մասին հանրության պատկերացումներին, ինչպես նաև պետական համակարգում առկա պոպուլիզմին։ Հեղինակը նաև ներկայացնում է դեպի արդար պետություն տանող ուղիներ։
Պետականի և հասարակականի միջև սահմանն այսօր ինտենսիվորեն քայքայվում է։ Տարբեր երկրներում ...
Բյուջետային ավիաընկերությունների կասկածելի հմայքը
Իշխանությունները հպարտորեն նշում են միանգամից երկու բյուջետային ավիաընկերությունների մուտքը Հայաստան։ Այս տարի իրականություն դարձած թռիչքները իսկապես հասանելի դարձրեցին մեր քաղաքացիների համար եվրոպական մի շարք ուղղություններ։
Սակայն պետք է հասկանալ, որոնք են բյուջետային ավիաընկերությունների հետ կապված խնդիրները և դիտարկել գործընթացի առավելությունների նկատմամբ թերությունների հարաբերակցությունը։ Մի կողմ թողնելով անհա...
Ամերիկյան երկու ստանդարտները
Վիկիլիքսյան գաղտնազերծված տվայլների վերջին հրապարակումները բացահայտում էին ամերիկյան կողմի էական ջանքերը Հայաստանում մարտի 1-ի դատավարությունների հարցում։ 2008-ից ԱՄՆ դեսպանատունը, առանձին բարձրաստիճան պաշտոնյաներ էական դերակատարում են ունեցել երկրում մթնոլորտի հանդարտեցման ժողովրդավարության և օրինականության հաստատման համար։
Մեծ հաշվով, 2008-2010թթ.-ին, ամերիկացիներն ըստ էության, քաղաքական ճնշումներ են գործադրել ՀՀ իշխան...
Մեծ ծուղակ
Այն համոզման եմ, որ հանրաքվեի գաղափարը Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։ Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ.
ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը
բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել է։ Վստահ եմ՝ ոչ մի իշխանություն, այդ թվ...
Նախագահն ունի 72 ժամ, մեկ գրիչ և 2 ընտրություն
Ըստ երեկ ԱԺ կայացրած որոշման, առաջիկայում Հայաստանին սպասվում է Սահմանադրության փոփոխությունների բարդ գործընթաց։ Գործընթացն արդեն իսկ վիճահարույց է, քանի որ Սահմանդրության փոփոխությունների լեգիտիմությունն հարցականի տակ է դրվում Սահմանադրական դատարան դիմելու հստակ պահանջը չպահպանելու, խախտելու պարզ պատճառով։
ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածը նախատեսում է, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծն Ազգային ժողովու...