Հետևությունների ժամանակը
Մեր ընթացիկ պատմության հերոսամարտերը վտանգավոր կերպով հաճախանում են՝ ապրիլյան պատերազմ, Տավուշի հաղթանակ։ Մենք տոնում ենք դրանք և, ոգևորության ալիքի տակ, գուցե բաց թողնում շատ վտանգավոր հեռանկար։ Եթե Հայաստանում չարձանագրվի այս մտահոգությունը՝ որպես հետագա պետական քաղաքականություն, և չարվեն բազմաշերտ հետևություններ, ապա պատմական շոկը թերևս անխուսափելի է։
Մենք պատերազմի ռիսկերը և խաղաղության հավանականությունը սկսել ենք հա...
«Ծիրանային պատերազմի» զարգացումները
Ռուսաստանում ծիրանային պատերազմն այս փուլում, կարծես թե, լուծվում է Սամվել Կարապետյանի շնորհիվ: Այսօր սոցիալական ցանցերում Սամվել Կարապետյանն օրվա հերոսն է։ Մեծ հաշվով նա կարողացավ ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված հայ գործարարներին փրկել սնանկացումից։ Թե ինչ է նշանակում սա, երեւի թե բացատրելու կարիք չկա։ Դա ուղիղ հարվածելու էր Հայաստանին եւ հայ գյուղացուն, որն առանց այն էլ գտնվում է դժվար վիճակում։Ազգությամբ ադրբեջանցի...
Արմեն Գևորգյան. Փաստաթուղթն էական ուժեղացման կարիք ունի
Հոդվածը պատրաստ էր հրապարակման դեռևս մեկ շաբաթ առաջ, սակայն ռազմական գործողություններով պայմանավորված՝ հրապարակումը հետաձգվեց։ Հասկանալով, որ դեռևս մեր ուշադրությունը հիմնականում սահմանին է, այնուամենայնիվ որոշեցի հրապարակել այն, քանի որ թեման ուղիղ առնչվում է ազգային անվտանգությանը։ Ցավակցում եմ մեր զոհված տղաների հարազատներին և առողջություն մաղթում վիրավորներին։ Չկարողացա անտարբեր անցնել «Հայաստանի Հանրապետության ...
Նախնական արձանագրումներ՝ կարևոր ապագայից առաջ
1. Նախագահ Վլ. Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Արձանագրում ենք, որ ռազմական գործողությունների սկսվելուց մինչ այս պահը Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ չի հրավիրվել։ Սա չունի բացատրություն, և սա ամենևին ձևական կողմ չէ։ Միջազգային հանրությանը, պետական համակարգին և հասարակությանը իրավիճակի լրջության ուղերձները տրվում են այդ քայլերով։ Զարմանալի չէ, որ հա...
Փորձելով սառը նայել
Մտահոգիչ է.
1. Քաղաքական իշխանության նկատելի և անհասկանալի բացակայությունը պատերազմական այս օրերին։ Անվտանգության խորհրդի նիստ մինչ այս պահը չի հրավիրվել. նման բան Հայաստանում չի եղել։ Երկրի քաղաքական ղեկավարությունը չի խոսում հասարակության հետ, վարչապետը անհասկանալի բանաստեղծական հրապարակումներ է անում իր էջին։ Իշխանությունից դեպի հասարակություն չի գալիս պահի լրջության ուղերձ։ Պատգամավորներն ու նախարարները ֆեյսբուքյան շ...
Դատավարություն՝ թշնամու արկերի տակ
Վաղը, ըստ գրաֆիկի, Աննա Դանիբեկյանը շարունակելու է դատել Ռ. Քոչարյանին, Ս. Օհանյանին, Յու. Խաչատուրովին։ Հ1-ը, «Ազատությունը» և «Իմ քայլն» էլ, ավանդաբար, ապահովելու են «բարենպաստ» ֆոն։
Վաղվա դատը սիմվոլիկ է. այն բառիս բուն իմաստով կայանալու է ադրբեջանական արկերի տակ։
Վաղվա դատը պետության ինքնաապտակն է, ամենակոպիտ ինքնագոլը՝ որևէ պետության պատմության մեջ։ Քիչ պետություններ ու քիչ իշխան...
Չզիջել փողոցը քաոսին
Հարցը, թե ինչպիսին են լինելու առաջիկա զարգացումները Հայաստանում, բոլոր քաղաքական, հանրային շրջանակների ու նաև պետական համակարգի օրվա թեման է։ Սա բնական է, որովհետև փոփոխությունների անհրաժեշտության շունչն ամենուր է, բայց այն չունի որակի և ծավալի բնորոշիչներ։
Իրականությանը հնարավորինս մոտ պատասխանները ստանալու համար նախևառաջ պետք է հասկանալ տրամաբանությունը։ Իսկ այն հետևյալն է. եթե բացառում ենք «սև կարապի» գործ...
Արմեն Գևորգյան. Կրթական համակարգը համավարակի շրջանում. վտանգներ և լուծումներ
Այս թեմայով խոսելու նյութն անվերջ է, բայց այս պահին կարևոր է արձանագրել հետևյալը. մինչ մենք ապրում ենք այսօրվա խնդիրներով և հոգսերով, որոնք, իհարկե, շատ սուր են, պատանիների ու երիտասարդների մի ողջ սերունդ գտնվում է իրական վտանգի առաջ։ Ճիշտ այնպես, ինչպես արտագաղթի և ծնելիության խնդիրներն առավել սուր զգացնել են տալիս տարիներ անց՝ զորակոչի ժամանակ, այդպես էլ այսօրվա սերնդին բաժին հասած վտանգների հետևանքները կզգանք շատ ավելի...
Չմասնակցե՛լ և չլռե՛լ
Վերջին օրերին մեր երկրում տեղի է ունենում գռեհիկ գործընթաց՝ տարբեր տեսակի հեռախոսային խոսակցությունների ձայնագրում, հրապարակում և տարածում։ Սա անթույլատրելի երևույթ է, որին չարձագանքելը մեզ բոլորիս կդարձնի հանցակից։
1.Վերջին ամսում ծավալվող իրադարձությունները թույլ են տալիս ենթադրել, որ սա առնվազն իշխանության մի թևի, իսկ եթե իշխանության ներսից չլինի արձագանք, ապա գուցե՝ ամբողջ իշխանության գործելաոճն է։ Եվ վերաբերմունքը պ...
Ձեզ «մեյլերով» անկանխատեսելի, հախուռն որոշումների մղողները հետո հատորներով ցուցմունքեր են տալու Ձեր դեմ
Նիկոլ Փաշինյանը խոսում է ամեն ինչից, երբեմն նույնիսկ թեմաներից, որոնց մեկնաբանությունը վերապահված է միայն մասնագետներին։ Օրինակ՝ դիմակ կրելու ձևը, դրա առողջապահական հետևանքները կարող են բացատրել միայն մասնագետները, սակայն գրեթե ամեն օր եթերում հայտնվում է Վարչապետը ու հակասական հայտարարություններ է անում կորոնավիրուսի ու դրա հարակից թեմաների վերաբերյալ։
Սակայն լավ կլիներ, որպեսզի Վարչապետը զբաղվեր իր անմիջական պարտականու...
Վաղվա աղմկոտ դատավարությունները
Ոչ հեռավոր ապագայում մեր երկրում սպասվում են իրավական լուրջ գործընթացներ։ Դրանք լինելու են բարդ, բարոյապես ծանր, բայց հստակ պատասխաններ ու հետևանքներ ակնկալող գործընթացներ։
1. Ուկրաինայի դատարանը քննում է նախկին նախագահ Պ. Պորոշենկոյի խափանման միջոցի ընրության հարցը։ Որոշումը կընդունվի հուլիսի 8-ին։ Պորոշենկոյի դեմ շուրջ 24 քրեական գործ կա հարուցված։ Հարուցված գործերը վերաբերում են կոալիցիայի բացակայության պայմաններում վ...
Հայկական էքսպերիմենտի «պլատոն»
2018-ի մայիսից հաշված շաբաթների անց, անտեսելով ու խեղելով իրական հեղափոխության արժեքները և սկսելով ոչ բանական կառավարման փուլը՝ Հայաստանում ձեռնարկվեց հայկական մեծ էքսպերիմենտը։
Երկու տարիներ ընթացքում այն զարգանում էր իր տրամաբանական կորով՝ յուրաքանչյուր փուլում ունենալով իր ազդեցությունը և ծավալները։
Էքսպերիմենտի կորի վերլուծությունը վկայում է, որ մենք ամենայն հավանականությամբ մոտենում ենք պլատոյին։ Համենայն դեպս՝ փու...
Վահե Հովհաննիսյան. Փնթի կառավարում՝ ՀՀ այսօրվա բրենդը
Հայաստանում համաճարակի դեմ պայքարի ձախողումը մտնում է ավարտական փուլ, երբ այլևս չեն մնալու գործուն միջոցներ, չեն մնալու գործիքներ՝ իրավիճակը էապես շտկելու։ Սա նշանակում է հիվանդների և մահերի մեծ թիվ։ Որևէ հասարակության մեջ նման բաները անպատասխան չեն մնում։ Համաճարակների դեմ պայքարում ամենակարևորը հստակ ընտրված ռազմավարությունն է և ժամանակի գործոնը։ Ռազմավարություն չկա, շատ կարևոր ժամանակ վատնվել է։
Ի՞նչ ունենք այսօր Հայա...
Պատահական իշխանության՝ պատահական որոշում
Ազգային Ժողովի արտահերթ նիստում իշխանությունները կփորձեն ուղղել այն սխալները, որոնք թույլ տվեցին նախորդ շաբաթ՝ Սահմանադրության պահանջների ակնհայտ խախտմամբ փոփոխություններ կատարելու ժամանակ։
Սրանով իշխանությունն արձանագրում է երկրում ստեղծված իրավիճակի անլրջությունը, կառավարման փնթիությունը։
Նախ Սահմանադրության խախտմամբ անում են վիճարկելի փոփոխություններ, այնուհետև նախագահին, նրա լուռ համաձայնությամբ և աջակցությամբ, զրկո...
Արմեն Գևորգյան. Գիտակցված լոքդաունի փոխարեն՝ գիտակից կառավարություն
Երկու հանգամանք ինձ ստիպեց անդրադառնալ թեմային. Կառավարության ներկայացուցչի երեկվա հայտարարությունը՝ գիտակցված լոքդաունի անհրաժեշտության մասին, և իմ այցը Գեղարդ։Արդեն բուն փաստը՝ ժողովրդին դիմել «գիտակցված լոքդաունի» կոչով, վիրուսի դեմ պայքարում կառավարության անկարողության ընդունումն է։ Գեղարդում (և բազմաթիվ այլ վայրերում) մարդկանց հոծ խմբերի առկայությունը վկայում է, որ բնակչությունը ձևականորեն է ընդունում իշխ...
Մեր համարձակությամբ վախեցրել ենք Ալիևին ու հաստատ չենք նահանջելու «դուխով» գլխարկի տակ թաքնված վախկոտների վայրահաչոցից
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն 2015թ-ի հունիսի 12-28-ին ընդունեց առաջին անգամ կայանալիք ամառային Եվրոպական խաղերը։ Խաղերը Բաքվում անցկացնելու որշումը մեծ տարակարծություններ էր ծնել ամբողջ աշխարհում, նաև՝ Հայաստանում, որտեղ քիչ չէին մարդիկ, ովքեր տարբեր պատճառներով դեմ էին մեր պատվիրակության, մարզիկների մասնակցությանը։Այլ կարծիքի էին Գագիկ Ծառուկյանն ու ՀԱՕԿ ղեկավարությունը, որոնք միանշանակ կարծում էին, որ Բաքու չգնալը կնմանվ...
Արմեն Գևորգյան․ «Գույքահարկի բարձրացումը տխուր հետևանք է ունենալու նաև բիզնեսի համար»
Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Նման հարցերում հանրությունը երբեմն ցուցաբերում է ուշացած արձագանք, սա...
Սխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել
Վարչապետի երեկվա հայտարարությունները ոչ միայն անհասկանալի է, թե ում են ուղղված, այլև իրենց մեջ պարունակում են իրական վտանգներ։
Հայտարարություն առաջին
«Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»։
Սա այն է, ինչ...
Ի՞նչ է լինելու. արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է
Կան մի քանի հարցեր, որոնք ամբողջացնելու են պատասխանը։
Հարց 1. Ի՞նչ է կատարվում աշխարհում։
Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետևանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված և թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների և հոսանքների ազդեցություն...
Տրամագծորեն տարբերվող դատական քննություններ
Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք համեմատականներ անցկացնել վերաքննիչ և ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից մարտի 1-ի գործով խափանման միջոցի քննության պրոցեսների միջև։ Վերաքննիչ դատարանում դատական նիստը տրամագծորեն տարբերվում էր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական պրոցեսից։ Այստեղ բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, ոչ բոլոր դատարաններում և ոչ բոլոր դատավորների կողմից է...
Վահագնի ժամանակը
Երեկվա ԱԺ նիստը և իշխանության փոքր խմբի հետքվեարկային երջանկությունը ստիպում է ավելի լայն թեմաների մասին մտածել, մի պահ վեր կանգնել հայաստանյան մասշտաբներից։
Երբեք չէի մտածի, որ այն, ինչ կարդացել եմ գրքերում կամ դիտել ֆիլմերում՝ տասնամյակների վաղեմության բարքերի մասին, մի օր կտեսնեմ իմ աչքերով անկախ Հայաստանում։
Վահագն Հովակիմյանի առաջարկով՝ ՍԴ-ից հեռացվում է Ալվինա Գյուլումյանը։ Իրավիճակի ողջ ողբերգականության նկարագրո...
Սահմանադրական փոփոխությունները՝ ԱՆԿԵՂԾ օրակարգ
2015-ին, երբ ողջ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ, և փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ էին, ընդդիմադիր պատգամավոր Ն. Փաշինյանը սահմանադրական փոփոխությունները համարում էր կեղծ օրակարգ։ Միայն իրեն հասկանալի պատճառներով։
2020-ին վարչապետ Փաշինյանի համար Սահմանադրական փոփոխություններն արդեն միակ «անկեղծ» օրակարգն է։ Նա ավելի քան անկեղծ է իր նպատակներում՝ ...
Էլինար Վարդանյան. Ունենք պարզ լուծումներով բավական բարդ իրավիճակ
Լուծում առաջին
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Եթե նախագիծը կյանքի կոչվի այն սխեմայով, ինչպես նախատեսել է իշխող մեծամասնությունը՝ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունը, ապա մենք գործ կունենանք սահմանադրական կարգի բացահայտ տապալման հետ։ Սա պետք է հստակ իմանան նախագծի հեղինակներ...
0-ական կետ. Անշանտաժ Հայաստան
Մ. Մինասյանի վերջին տեսանյութում տեղի ունեցավ մի շատ կարևոր բան. ավելի կարևոր, քան՝ մաքսանենգության բոլոր դրվագները և այլ՝ հնչեղություն ստացած ձևակերպումները։ Մ. Մինասյանը սկիզբ դրեց Հայաստանում շանտաժի ինստիտուտի կազմաքանդմանը։
Հրապարակայնացնելով իր օրինակը՝ նա բոլորի համար բացեց անշանտաժ Հայաստանի հնարավորության պատուհանը։
Շանտաժը, որպես երևույթ և որպես գործիք, մեր հանրային կյանքում հրեշավոր չափերի է հասնում։ 1991 թվա...
Մեր պետության մեկ օրը
Երեկ մեր հասարակությունը օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներին և լուրերին հետևելով։ Միաժամանակ ընթանում էին մի քանի դատական և իրավական պրոցեսներ։
1. Դատական նիստ Վերաքննիչում։ Խափանմանի միջոցի հարց։ Ճամբարների բաժանված ֆեյսբուք։ Վիրավորանք, անեծք, սպառնալիք։
2. Դատական նիստ Շենգավիթում։ Խափանման միջոցի հարց։ Աջակիցների հավաք, ընդհարում ոստիկանության հետ։ Փաստաբանի մտահոգիչ մեկնաբանություններ։
3. Կարգապահական վարույթի քն...
Վահե Հովհաննիսյան. Կատարվողը ընտրակեղծիքի՞ դեմ է, թե՞ կոնկրետ մեկ մարդու
Ընտրակեղծիքների համակարգը ռազմավարական այլանդակություն է և չափազանց վտանգավոր։ Այն, սկսած 1995-ից, կիրառական կողմի և մեթոդների տեսակետից ապրել է մեծ էվոլյուցիա՝ պարզագույն ընտրական արկղերի գողություն և լցոնում, կրիմինալ տարրերի ներգրավում, հանձնաժողովների տոտալ կաշառում, հետո՝ ավելի մշակված եղանակներ, կրկնաքվեարկություններ, հաշվառման վայրի փոփոխություն, շրջիկ խմբեր, իհարկե ամենազանգվածայինը՝ ընտրակաշառք, որը վերցնում են ի...
Ծառուկյանական կիրակին. ինչ դիտեց և ինչ տեսավ Հայաստանը
Երեկ հայ ժողովուրդը ողջ կիրակի օրն անցկացրեց ուղիղ հեռարձակումներ դիտելով։ Հետագա զարգացումների համար հունիսի 14-ի կիրակին դառնալու է բեկումնային։ Շատ կարևոր է հասկանալ ծառուկյանական կիրակիի հիմնական մեսիջները.
1. Փոխվեց կինոյի հերոսը։ Երկու տարի սերիալի հոգեբանությամբ երկիրը կառավարելով՝ Փաշինյանն առաջին անգամ գլխավոր դերում չէր։ Գլխավոր դերում ԲՀԿ-ն էր։ Տեղի ունեցավ սերիալային հեղափոխություն, ինչը հանրային հոգեբանությա...
Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի
Այսօր հերթական անգամ ականատես եղանք քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Անթույլատրելիորեն ցուցադրական բռնի ուժ կիրառվեց իրենց բողոքի ձայնը բարձրացնողների նկատմամբ։
Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ էին ու անթույլատրելի: Խստորեն դատապարտելի է հատկապես կին պատգամավորների նկատմամբ ոստիկականական ուժի կիրառումը, անհարգալից վերաբերմունքը։ Սա նաև անարգանք է ԱԺ պատգամավորի ինստիտուտի հան...
Ե՛վ պատճառն է պարզ, և՛ լուծումը
Վարչապետ Փաշինյանն ամբողջությամբ էպատաժային դերում է։ Նա կա՛մ միտումնավոր խաղում է իր ընտրած դերը (թե ինչ պատճառով՝ կերևա առաջիկայում), կամ ուղղակի կորցրել է իրականության զգացումը։
723 նոր հիվանդ արձանագրած օրը սկսել կես ժամ պետականության մասին փիլիսոփայական լայվով՝ ընդունենք, որ ճգնաժամի մեջ գտնվող երկրի վարչապետի պահվածք չէ։
Սկսենք նրանից, որ վերջին օրերին բնակչությունը ճնշող մեծամասնությամբ կրում է դիմակներ, անհամեմա...
Միջազգային օգնության և 1+1+1 բանաձևի մասին
Հայաստանում համաճարակի վիճակը հումանիտար աղետի կամ դժոխքի շրջանակներում է։ Բացառապես հստակ ռազմավարության, նոր արդյունավետ կառավարման և միջազգային օգնության շնորհիվ է հնարավոր բեկում մտցնել։ Կառավարությունը սա համառորեն չի ուզում ընդունել։
Մենք դիմել էինք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորին, առանձին կոչով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկո...