«Այլընտրանքային նախագծեր խումբն» ամփոփեց «Օրենսդրական այլընտրանք» ծրագիրը (Տեսանյութ)

«Այլընտրանքային նախագծեր խումբ» ՀԿ-ի կողմից, «Օրենսդրական այլընտրանք» ծրագրի շրջանակներում պատրաստվել են երեք տեսահոլովակ եւ տպագրվել երեք ուղեցույց, որոնք, ինչպես նաեւ կատարված աշխատանքը ներկայացվեց սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ:

Պատրաստված ուղեցույցերում եւ հոլովակներում հանրամատչելի ձեւով ներկայացված են, թե ինչպես հասարակության ներկայացուցիչները կարող են մասնակից դառնալ օրենսդրության ստեղծմանը՝ քաղաքացիական նախաձեռնության կարգով, ինչպես մասնակից դառնալ սահմանադրական փոփոխություններին, չլինելով կառավարության կամ Ազգային ժողովի անդամ եւ ինչպես գործնական հմտությունների հասնել օրենսդրական նախաձեռնություն կազմելուց առաջ: 

Ծրագրի ամփոփմանը նվիրված միջոցառմանը ներկա էին ինչպես հկ-ների ներկայացուցիչներ, այպես էլ Ազգային ժողովի պատգամավորներ, որոնք կարեւորեցին ԱԺ ՔՀԿ համագործակցությունը եւ շեշտեցին, որ ներկայացված ուղեցույցները կարեւոր գործիք կլինեն համագործակցության մակարդակի աստիճանական բարձրացման համար: 

 

Այս ծրագիրն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող Եվրասիա համագործակցություն հիմնադրամի՝ ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում:

Այս թեմայով