Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար

Ավետիք Չալաբյան. «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր

Սա և վերջն է, և սկիզբն է։ Փաշինյանի ելույթը ապրիլի 13-ին և 14-ին Հայաստանի երրորդ հանրապետության վերջն է, իսկ Փաշինյանը երրորդ հանրապետության գերեզմանափորն է և ցավալիորեն, ինչ որտեղ հպարտանում է իր այդ դերով։ Այսօր մեր առջև դրված է երկընտրանք․կստեղծենք չորորդ հանրապետություն, թե երրորդ հանրապետության հետ միաին կվերանանք, որպես պետություն։
Եթե ոմանց, այս հարցադրումը կարող է թվալ չափազանցված, ապա չի խանգարի վերհիշել անցյալը։ 1920 թվականի օգոստոսին, երբ Երևանում ցնծում էին Սևրի պայմանագրի կնքման առիթով, մի քանի ամիս անց նոյեմբերին, արդեն Հայաստանի հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։Եվ նույն կառավարությունը, որը ստորագրել էր Սևրի պայմանագիրը, ՀՀ-ի կազմալուծման պայմանագիր ստորագրեց ռուսական 11-րդ բանակի և նրան ներկայացնող բոլշևիկյան ուժերի հետ։ 1921-ի ապստամբությունից հետո Հայաստանը դադարեց գոյություն ունենալ։ Կարևոր է հասկանալ՝ ո՞ր պահին ենք մենք պետություն կորցնում։ Առաջին հանրապետությունը միակ օրինակը չէ, պատմության ընթացքում մենք բազմաթիվ անգամներ կորցրել ենք մեր պետականությունը և դարեր շարունակ ապրել առանց սեփական պետության։ Մենք մշակութային ազգ ենք և ինչ որ մի բան մեզ անըդհատ չի բավարարում պետություն ստեղծելու համար։
Փարուխում տեղի ունեցածը նպատակաուղղված սադրանք էր։ Փարուխի 5 դիրքերից մեր զորքերի դուրս բերումը, իր հրամանով է տեղի ունեցել, ինքը թույ է տվել որպեսզի ադրբեջանցիները մտնեն այտեղ։ Դա հատուկ սադրանք էր, որը կազմակերպել էր Փաշինյանը, որպեսզի մեզ ահաբեկի։ Ես չեմ բացառում, որ նորանոր այդպիսի սադրանքներ նա իրականցնի մեզ էլ ավելի ահաբեկելու համար, ուստի մեզ պետք է ոչ միայն նրան իշխանությունից հեռացնել, այլև գիտակցել, որ իր գործընկերները Անկարայում և Բաքվում շարունակելու են սադրանքները Արցախի և ՀՀ-ի նկատմամբ։ Մենք պիտի դիմանանք այս ամենին, մինչև այս իշխանությունից ազատվենք։ Երբ նոր ազգային իշխանություն ձևավորենք, Փարուխն էլ հետ կվերցնենք, Ներքին Հանդն էլ հետ կվերցնենք, Սև լիճն էլ հետ կվերցնենք։ Պետք է գիտակցել, որ ադրբեջանցիները, առանձնապես կռվող չեն, այնպե չէ որ ունեն մարտունակ բանակ, որը ի վիճակի է սրբել տանել իր առջևից ամեն ինչ։ Դա մեծագույն միֆ է։ Վերջին ն բոլոր բախումների ժամամանկ, թե Փարուխում, թե Շորժայում, թե մնացած բոլոր վայրերում, ադրբեջանցիները մեզնից կրկնակի,եռակի շատ զոհ են տվել։ Իրականությունը փոխվելու է գործով և զենքով։

Արման Աբովյան. ԲՀԿ քաղխորհրդի անդամ

Արցախցիները ներքուստ համոզմունք ունեն, որ իրենք նահանջի տեղ չունեն։ Ես այս համոզմանը եկա մի քանի օր Արցախում անցկացնելուց և բազմաթիվ արցախցիների հետ շփվելուց հետո։ Արցախում շատերը, վերջին հայտարաություններից հետո, կարծում են, թե Հայաստանը իրենց պատերազմ է հայտարարել ու ահաբեկում է։
Փաշինյանի խոսքերը, Արցախի կարգավիճակի մասով պահանջների նշաձողը իջեցնելը, Արցախում ինքնասպանություն են որակում։ Բառացի ասում են «մենք մեր երեխեքին թուրքի բերանը չենք տալու․ ով ի՞նչ ուզում է մտածի»։
Նվազագույնը պետք է ընդունեն երկու դրույթ․
«Երկիրը, ժողովուդը գնում են դեպի ապամոնտաժում, ազգը գնում է«ինքնասպանության»․ ընդունու՞մ եք դա, թե՝ ոչ։ Հիմա մարդկանց պետք է պարզ հարց տալ․ համաձա՞յն եք գնալ ինքնասպանության։ Հայաստանի առջև էլ է գոյաբանական խնդիր առաջացել։ Հիմա լիդեր սիրել չսիրելու խնդիր չէ, հիմա բոլորս պետք է առճակատվենք իրականության հետ։
Խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է պատերազմի, խաղաղության պայմանագիր կոչեցյալը բերելու է արհավիրքի, խաղաղության պայմանագիր կոչեցյալը նվազագույնը բերելու է ՀՀ-ի մասնատման։

Ստեփան Դանիելյան. Քաղաքագետ

Փաշինյանն իր ելույթով ուզում էր ցույց տալ, թե գնալով զիջումների, այսինքն Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, ինքը կանխում է ապագա պատերազմը, որտեղ մենք անպաշտպան ենք ու հակադրելու ոչինի չունենք։ Հիմա ես հստակորեն ասում եմ, որ 2020 թվականի պատերազմը սկսվել է հենց գործող վարչապետի պատճառով։ Ինքը գիտակցված, թե տգիտությամբ հրահրել է այդ պատերազմը։
Հիմա մեծ պատերազմ է սկսվելու և այդ պատերազմը չի լինելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև։ Լինելու է շատ ավելի մեծ պատերազմ, այդ պատերազմում ներքաշվելու են Ռուսաստանը, Թորքիան, Իրանը և գուցե այլ պետություններ։ Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, պարզապես կարող է ձնծաղիկ թվալ այն բանի հետ, ինչ կարող է կատարվել։
44 օրյա պատերազմը միանշանակ բերել է Փաշինյանը։ Նա կանգնում Ալիևին ասում էր, թե չի պատրաստվում իր հետ խոսել, փաստացի դուրս եկավ բանակցություններից և մտցրեց այն փակուղի, ասում է, թե հրաժարվում է խոսել անձամբ Ալիևի հետ, իսկ դրա փոխարեն ուղիղ կապի մեջ է մտնելու Ադրբեջանի ժողովրդի հետ։ Սպառնում էր հրապարակել այնպիսի փաստեր, որոնք Ադրբեջանի ժողովրդին կհանեն Ադրբեջանի իշխանությունների դեմ, և այդ հաղորդումը պիտի հրապարկվեր սեպտեմբերի 27-ին։ Տավուշի դեպքերից հետո ամբողջ հայկական մամուլը ողողված էր ՀՀ զինված ուժերի հաղթանակի մասին լուրերով և հենց սա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանի ժողովուրդը մտավ Ադրբեջանի խորհրդարանի շենք և պահանջեց պատերազմ։ Սա պատերազմ հրահրել չէ՞ բա ինչ է։

Արգիշտի Կիվիրյան. Քաղաքական վերլուծաբան

Միջազգային հանրության մասին Փաշինյանի հնչեցրած թեզերի քողի ներքո Ռուսաստանին կրկին փորձում են դուրս մղել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից։Աշխարհում ազդեցության ոլորտների բաժանում է տեղի ունենում, և հակամարտությունների արդյունքում միաբևեռ աշխարհին կփոխարինեն 6-7 պետություններ, որոնք որոշիչ դեր կխաղան տարբեր տարածաշրջաններում։
Այսօր, երբ Հայաստանի ղեկին գտնվում են ոչ սթափ, ոչ ադեկվատ, ոչ կոմպետենտ իշխանություններ, արցախահայությունը իր խնդիրները որոշ չափով պիտի լուծի հայերի, այդ թվում Կրեմլի հետ առնչվող հայերի օգնությամբ։ Արցախը պիտի ուղղահայաց հարաբերություններ կառուցի Ռուսաստանի հետ, խորացնի այդ հարաբերությունները, համակարգի իր քայլերը Մոսկվայի հետ, աջակցություն ցուցաբերի աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը՝հաշվի առնելով նաև պաշտոնական Բաքվի հակառուսական դիրքորոշումն Ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ։ Աղետից խուսափելու համար պետք է ամեն գնով ժամանակ շահել։
Հայության թիվ մեկ խնդիրն այսօր պիտի լինի՝ձևավորել իշխանություն, որը կնայի դեպի ապագա ոչ թե կպարզի՝ թե Ավարայրի մեղավորն ով էր։


Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս թեմայով