Իշխանության քայլերն էլ ավելի են մոտեցնում պատերազմը․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունն այս մոտեցումն օգտագործում է թե՛ քաղաքական, թե՛ քարոզչական հարթության վրա, որպեսզի հասարակությանը համոզի, որ կան խաղաղությանը դեմ անձինք։ Բայց այն, ինչ անում է եւ խոսում է իշխանությունը, ավելի է մոտեցնում պատերազմը Հայաստանում եւ Արցախում:

Այն, ինչ այսօր կատարվում է Արցախում, ուղղակիորեն կապ ունի սահմանային իրավիճակի, բանակցային գործընթացի հետ։ Բոլոր գործընթացները հուշում են, որ կա խորացման միտում, մենք գնում ենք ավելի վատ սցենարով, քան կանխատեսում էին փորձագետները 44-օրյա պատերազմից հետո։ Քանի դեռ Հայաստանի եւ Արցախի անվտանգության համակարգը չի բերվել համապատասխան դիրքի, անիմաստ է խոսել բանակցային գործընթացի մասին:

Այս թեմայով