Հայկական օրակարգ. ընտրություններից մեկ տարի անց Մեկ տարի առաջ տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և այսօրվա վիճակը ուղիղ այդ ընտրությունների արդյունքն է։Սա պետք է հստակ ասվի, քանի որ մեր հասարակության մի մեծ հատված չի տեսնում իր ընտրության և իր կյանքի միջև ուղիղ կապը։ Ի դեպ այս պրոբլեմն ունի երևի, թե 30 տարվա պատմություն։Մեկ տարի առաջ մեր պետությունը կանգնած էր լուրջ արտաքին ռիսկերի առաջ, երկրում տիրում էր անորոշության, պարտության, խեղճության մթնոլորտ,...
Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց Մեկ տարի առաջ այս օրը խորհրդարանական ընտրություններ էին։ Հայ ընտրողը դարձյալ իշխանության բերեց իրեն պատերազմի, պարտության և ազգային ստորացման տարած քաղաքական ուժին։ 680 հազար ընտրող չուզեց ընդունել, որ ունեցել ենք մարդկային և տարածքային ահռելի կորուստներ, որ Արցախում ունենք պետականության կորուստ, իսկ Հայաստանը վերածվել է կիսապետության, չուզեց տեսնել Եռաբլուրը և չուզեց շտկել իր մեջքը։ Մոտավորապես 700-800 հազար ընտրող չմասն...
Նախագահ Խաչատուրյանը սկսում է Փաշինյանի իմփիչմենտի գործընթա՞ցը ՀՀ նախագահ Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին. «…Ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երևանում էր։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորության մասին առաջին անգամ հայտարարել էր Վլ. Պուտինը և զարմանք հայտնել հայկական կողմի դիրքորոշման վերաբերյալ։ Հե...
Վերցնել սպիտակ դրոշը երկրի տերերի ձեռքից Երեկ բոլորը՝ տաքսիստից սկսած մինչև օքսֆորդավարտ հայաստանցիներ, խոսում էին Ալիևի հայտարարությունների մասին. «Ալիևն ասեց՝ Զանգեզուրի միջանցք լինելու է, տարածքային պահանջներ դրեց Հայաստանի նկատմամբ, ասեց՝ Ղարաբաղի հարցը փակ է և այլն»։ Զրուցակիցներիս ասում եմ՝ Ալիևը մի կողմ, բա նախորդ օրը նույնը բաները Նիկոլն էր ասում։ Ու պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում՝ ուղիղ և փոխաբերական իմաստով։ Մի մասն...
Իշխանի և իշխանության միջև Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները տրամաբանորեն հասել են մի կետի, որից հետո պահանջվում է գրագետ վերափոխում։ Իրավիճակի միջանկյալ գնահատականները կարևոր են առաջիկա ճիշտ որոշումների համար։ Իշխանը, հարթակը և հրապարակը Իշխան Սաղաթելյանը մի խումբ գործիչների հետ ստանձնեց շարժման համակարգողի դերը՝ ցուցաբերելով նկատելի կամք։ Այս մարդիկ իրենց գործունեությամբ վաստակել են հարգանք։ Այո, որոշ հարցեր վիճելի էին, որոշ ձևակերպումներ...
Ո՞վ է սրում վիճակը Հայաստանում Չի կարող լինել որևէ բանական մարդ՝ իշխանության մեջ կամ իշխանությունից դուրս, որ կուզենա երկրում անկայունություն, ներքին չարություն, անկանխատեսելի սցենարներ։Հակառակը. նա, ով քիչ թե շատ հասկանում է իրավիճակը և զգում է իր չափով պատասխանատվություն, պետք է անի ամեն ինչ՝ ներքին առճակատումը մեղմելու, անկառավարելի չարություն թույլ չտալու համար։ Ովքեր մտածում են այսպես՝ բնական դաշնակիցներ են։ Ո՞վ որոշեց, որ 1.5 տարի վաղեմության մի...
Առանց կուռքի Հայաստան Այս օրերին Երևանի փողոցներում հնչող հայտնի վանկարկումը մի պահից վերափոխման կարիք ունի։«Առանց կուռքի Հայաստանն» է, որ տալիս է ժամանակակից պետություն ունենալու հնարավորություն, ավելի մեծ հեռանկար։ Շարժման հեռահար նպատակը պետք է լինի հենց դա՝ հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը։ Սա նշանակում է՝ պետության խորքային մոդեռնիզացիա՝ ներառելով կառավարման որակը, ներքին բարքերը, տարածաշրջանային պատկերացումները, հայկակա...
Իրավիճակը երեկվանից հետո. լուծումներ Երեկ կառավարական ամառանոցների մոտ տեղի ունեցավ առաջին լուրջ բախումը իրավապահների հետ։ Մեծ հաշվով, սա անխուսափելի էր, և չկա որևէ երաշխիք, որ չի կրկնվելու. երբ ստեղծված քաղաքական ճգնաժամը չի ստանում քաղաքական լուծում, և պետության փլուզման գործընթացը չի կանգնում, ապա ուժային բախումների հավանականությունը էապես մեծանում է։ Մյուս կողմից, ցանկացած բախումից հետո ձևավորում է նոր իրականություն, որը պետք է ճիշտ հասկանալ՝ ճիշտ լուծու...
Ուրվագծվող ճգնաժամ. ԱԺ Փողոցում առկա լարվածության ֆոնին և կառավարման առկա մոդելի պատճառով, երկրում ձևավորվում է նոր խոր ճգնաժամ։ Խոսքն Ազգային Ժողովի մասին է։Ինչպես փողոցի լարվածությունն այս պահին լուծում չունի, այնպես էլ՝ ԱԺ-ի ճգնաժամը, և այնպես էլ՝ նրանք, որ առաջիկայում անխուսափելիորեն ի հայտ են գալու։ Հետևաբար՝ էական փոփոխությունները երկրում գնալով դառնում են անայլընտրանք։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր ԱԺ-ում։ Ընդդիմադիրներին զրկել մանդատից ...
Չխանգարել ո՞ր բանակցողին Ալեն Սիմոնյանն ասում է, որ ինքը չի կարող հայտարարել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. «Ես նման հայտարարություններ անելու իրավունք չունեմ, որովհետև բանակցային գործընթաց է հիմա։ Բանակցային գործընթացի ժամանակ նման հայտարարություն անել, նշանակում է՝ ինչ-որ փաստի առաջ կանգնեցնել թե՛ բանակցողին, թե՛ ընդհանուր գործընթացը։ Թերևս առանց գիտակցելու՝ Ա. Սիմոնյանը բավականին անհարմար վիճակում դրեց Ն. Փաշինյանին, ըստ ...
Լույսերի հեղափոխություն  Բազմահազարանոց երթերի ժամանակ մարդիկ մի պահից միացնում են հեռախոսների լույսերը։ Պատկերը և մթնոլորտն այդպես դառնում են շատ տպավորիչ, բայց ինձ ավելի հետաքրքրում է դրա խորքային իմաստը։ Հրաշալի կլիներ, եթե Հայաստանում սկիզբ առած և թափ հավաքող շարժումը կոչեինք լույսերի հեղափոխոթյուն։ Ոչ միայն կոչեինք, այլև ամեն ինչ անեինք, որպեսզի բովանդակությունն ու մթնոլորտը հենց այդպիսին էլ լինեն ու մնան։ Այսօրվա իշխանությունը ևս հա...
Հայկական օրակարգ. Ռազմավարություն՝ առանց բարդույթների 1. Մեզ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ ձերբազատվել 44 օրյա պատերազմի հետևանքով ձևավորված թերարժեքությունից։ Մեզ հետ խոսելու են և մեզ պարտադրելու են իրենց պատկերացրած խաղաղությունը, եթե մենք ինքներս անընդհատ խոսենք դրա մասին։ Փոխարենը մենք պետք է խոսենք անվտանգության համակարգի և դրա պահպանման միջազգային երաշխիքների մասին։ Ոչ ոք չի կարող ասել, որ Իսրայելն ապրում է խաղաղության մեջ, բայց այն ստեղծել է անվտանգության էֆեկտիվ ...
Կարիք կա հասկանալու Կա կարիք՝ մի պահ կողքից նայելով՝ հասկանալ ստեղծված վիճակը։ Հասկանալ Նիկոլին Նա չի փոխվում՝ ո´չ դեպի լավը, ոչ՝ վատը։ Կա Նիկոլի կոնստանտ։ Նրա հետ բանավեճի, քննարկման որակը չի փոխվելու։ Նա ամենաբարդ ու կարևոր թեմաները իջեցնում է բոթասի, ճվճվոցի որակի։ Ապշելու բան է, ինչպես է Նիկոլը ընդդիմության հանդեպ մեկ րոպեանոց շահեկանության համար վնասում պետության շահին, ինչ ջանասիրությամբ է Արդբեջանին տալիս բանակցային և այլ հաղթաթ...
Հայկական օրակարգ. բռնաճնշումներ` ժողովրդավարության դրոշով Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները. Ռուբեն Մելիքյան. իրավապաշտպան Ցավոք սրտի, ժողովրդավարությունը արժեքաբանական միջոցից վերածվել է քաղաքական միջոցի։ Եթե 20-րդ դարի երկրորդ կեսում այդ երկու բաղադրիչների միջև որոշակի հավասարակշռություն կար, ապա այսօր այդ բալանսը խախտված է, ինչը մ...
Հայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա» Երևանում կայացած ժողովրդավարական ֆորումը տագնապային ազդեցություն թողեց, հատկապես՝ բրյուսելյան հանդիպումից առաջ։ Տպավորություն է, որ Արևմուտքը ժողովրդավարության դրոշով ցանկանում է Հայաստանում հակառուսական նոր պլացդարմ ստեղծել՝ վերցնելով տարածաշրջանային զարգացումների նախաձեռնությունն իր ձեռքը։Բնականաբար, Ռուսաստանը դա անպատասխան չի թողնելու, հատկապես այս փուլում, հատկապես՝ հաշվի առնելով, որ բացառապես ի´ր զորքերն են ապ...
Հանուն հայ-ֆրանսիական իրական բարեկամության Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է։ Ազնավուրն իրավացիորեն ընկալվում է որպես ժամանակակից հայ-ֆրանսիական եղբայրական հարաբերությունների խորհրդանիշ։Արդեն 22 օր է` Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում հետպատերազմյան Հայաստանի զարթոնքը. այնտեղ արժանապատվության դրոշի տակ հավաքվել են Հայաստանի քաղաքացիները՝ պաշտպանելու ազգային շահերը։Պատահական չէ, որ այս գործընթացը ծավալվում է հենց Ֆրանսիայի հրապարակում։ Ֆրանսիան և Ֆրանսի...
Եթե իշխող ուժը փոխի իր առաջնորդին, կարելի է հանգիստ նստել և խոսել նրա հետ․ Վ․Հովհաննիսյան (տեսանյութ) «Այս պայքարը փուլերով է, առաջին փուլում հաջողվել է կոնսոլիդացնել ազգայնական ընտրազանգվածին, որն ամբողջ աշխարհում խիստ սահմանափակ է, տարբեր հաշվարկներով՝ 15 տոկոս։ Հետո գալու է մեկ այլ փուլ, որն ավելի լայն կոնսոլիդացիոն բանաձևեր է գտնելու։ Ինչով կհակադրի իշխանությունը, շատ կարևոր է։ Եթե իշխանությունը նոր առաջադրվող բանաձևերին կհակադրի կարմիր բերետավորներին, քրեական գործեր և «մեր դեմ խաղ չկա» կոնցեպտը, ապա...
Ինչպես է զարգանալու իրավիճակը Հայաստանում ստեղծվել է բավական բարդ վիճակ, որի թերագնահատումը կբերի մեծ խնդիրների։ Տպավորությունն այնպիսին է, որ մենք ողջ օբյեկտիվությամբ չենք գնահատում բարդության աստիճանը։Դերակատարները շատ են՝ իշխանություն, ընդդիմություն, ակտիվ հասարակություն, մեծաթիվ դիտորդ հասարակություն, միջազգային հանրություն, հարևաններ, թշնամիներ։ Իշխանությունը Սպասում է, որ շարժումը կմարի։ Բայց սա կոպիտ մոլորություն է. մի պահ ենթադրենք, որ չկան վր...
Հայկական օրակարգ. Իրավիճակ և հանգուցալուծում Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները. Աննա Գրիգորյան. ՀՀ ԱԺ պատգամավոր Վերջին օրերին ես տեսնում եմ, որ մարդիկ ավելի մեծ թափով են աջակցում շարժմանը, եթե նախկինում չնայած նրան, որ մեքենայի ազդանշանների տեսքով մարդիկ աջակցում էին, այնուամենայնիվ կար որոշակի պասիվություն։ Հիմա աջակցու...
Խուսափել ողբերգությունից Քաղաքական լարվածությանը զուգահեռ` երկրում մեծանում է չարությունը։ Սրանք լրիվ տարբեր բաներ են։ Սա ծայրահեղ վտանգավոր պրոցես է։ Այնքան վտանգավոր, որ եթե պահը բաց թողեցինք, ուշացրեցինք դրա դեմն առնելը, ապա հետո ողբերգություն կարող է լինել։ Նկատվում է ագրեսիայի և չարության ուժեղացում։ Գործնականում իշխանության ներկայացուցիչները, ՔՊ-ականները այլևս չեն լինում հանրային վայրերում, և մենք գործ ունենք «ընդհատակի իշխանություն&...
Ինչ ունենք երեկվանից հետո 1. Մեծաթիվ զորքով շրջապատված վարչապետ. միայն այդպես է նա այլևս աշխատում, տեղաշարժվում, մտածում, որոշումներ կայացնում և այլն։ Սա շատ բարդ վիճակ է, սա նորմալ չէ. վախի գործոնը կառավարման վերնախավում դառնում է դոմինանտ։2. Նիկոլին հաջողվում է վախի և այլ գործոններով կոնսոլիդացնել ԱԺ մեծամասնությանը։ Նրան հաջողվել է ապահովել հոգեբանական դոմինացիա և, ըստ պահանջի, ստանալ ցանկացած աստիճանի գռեհիկ վարքագիծ։ 3. Ընդդիմադիր խմբակցությ...
Իրական Հայաստանի ծնունդը Ոչ վաղ անցյալում Հայաստանում գործում էր մի անհանգիստ հանրույթ, որի խնդիրն էր՝ արձագանքել տեղի ունեցող ամեն ինչին՝ առանց բացառության․ ծառահատությանը, հանքերի շահագործմանը, շենքեր քանդելուն, հայկական «հայրիշխանական բռնարար» ընտանիքներում երեխայի վրա բղավելուն և այդպիսով նրա հոգեկան աշխարհին «անդառնալի հարվածներ» հասցնելուն, սեռական փոքրամասնությունների ազատության որևէ խոչընդոտի և այլ «ահասարսու...
Զեկույցի նախագիծ ԵԽԽՎ-ում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում Արմեն Գևորգյանը ներկայացրել է «Կրոնական գործոնի ռազմականացումը և դրա հնարավոր հետևանքները Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության համար» զեկույցի նախագիծը։ «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին իմ անմիջական մասնակցության դեմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից մոտ ութ ամիս շարունակ կիրառված անօրինական խոչընդոտներից հետո ես վերջա...
Համատեղ ջանքերով խնդիրները լուծելու ժամանակը Վերջին օրերին, ինչ Հայաստանում լայն թափ են հավաքում բողոքի ակցիաները, օրվա մեծ մասն անց եմ կացնում Ոստիկանության տարբեր բաժանմունքներում՝ անդադար բերման ենթարկվածներին աջակցություն ցուցաբերելու, իրավական գործընթացների օրինականությանը հետևելու համար։ Վերջին երեք օրը հնարավորություն է տվել եզրակացնել. 1. Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների (կարմիր բերետավորների) կողմից ակցիան...
Պայքարի հորիզոնը Նիկոլի հեռացման օրը չէ, այլ՝ դրանից հետոն Հայաստանում ստեղծվել է բացառիկ բարդ վիճակ։ Լարվածությունը մեծանում է, բայց սա արտասովոր լարվածություն է, և չի երևում լուծման ստանդարտ ճանապարհ։ Իշխանության հանդեպ տոտալ չարության պրոցես է թափ առնում, իշխանությունը բաց է թողնում հենց այս պահը։ Իրավիճակի աննորմալությունը մի քանի հարթության մեջ է։ Խնդիր առաջին. Ինչպե՞ս հեռացնել մերժված իշխանությանը։ Գործող իշխանությունը Հայաստանում այլևս չունի սոցիալական հենարան, ու իշխանութ...
Հայկական օրակարգ. Ի՞նչ է կատարվում Հայաստանում Այլընտրանքային նախագծեր խումբը «Հայկական օրակարգ» ծրագրի շրջանակներում երեկ կազմակերպել էր հերթական քննարկումը։ Ներկայացնում ենք մասնակիցների առանցքային ձևակերպումները. Գառնիկ Գևորգյան. քաղաքական վերլուծաբան Հասարակությունը տենչում է պոպուլիզմ, և այստեղ հայեցակարգային խնդիր է ծագում՝ ինչպե՞ս ենք մենք պատրաստվում հաղթահարել ստեղծված իրավիճակը։ Կերակրելու ենք հասարակությանը պոպուլիզմո՞վ։ Եթե մեր խնդիրն է՝ Նիկոլ...
Կոչ եմ անում Թուրքիայի ներկայացուցիչներին նույն ջանասիրությամբ լծվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործին․ Արմեն Գևորգյան Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ապրիլի 25֊ի լիագումար նիստում Պարոն նախագահ, Երեկ՝ ապրիլի 24-ին, աշխարհասփյուռ հայությունը և շատ այլ ազգեր հիշում էինՀայոց ցեղասպանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որըհերքում են Եվրոպայի խորհրդի երկու անդամները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան «ժխտումն» անվանում է ցեղասպանության նույն հանցագործության վերջ...
Դահլիճի ճգնաժամը և ոչ միայն Նիկոլը իր ելույթով բովանդակային ճգնաժամ ստեղծեց երկրում։ Մյուս կողմից՝ ՔՊ-ական լսարանը իր ծափերով ճգնաժամ ստեղծեց դահլիճում։Շատ դժվար է պատկերացնել, թե դրանից հետո երեք խմբակցություններն ինչպես են շարունակելու համատեղ աշխատանքը, ինչպես են աշխատելու հանձնաժողովներում, ստանդարտ օրակարգերի շուրջ։ Այդ դահլիճում հնչել է երրորդ հանրապետության ամենավտանգավոր ելույթներից մեկը, և այն արժանացել է ծափերի։ Սա է փաստը։Դրանից հետո պետք...
Համառոտ՝ Հայաստանում ստեղծված վիճակի մասին 1. Վարչապետ Փաշինյանի ելույթը երկրում նոր վիճակ է ստեղծել, լրիվ նոր իրականություն։ Հին կյանքը չկա։ Չեն գործում հին պատկերացումները, և մեզնից պահանջվում է՝ դառնալ իրավիճակին համարժեք։2. Այս ելույթից հետո առաջացել է իշխանության ճգնաժամ, որը տրամաբանական է։ Այդպես կլիներ ցանկացած երկրում։ Ի՞նչ լուծում կստանա այս ճգնաժամը, այս պահին դժվար է ասել, բայց առանց լուծման չի մնալու։3. Ելույթին ծափահարած ԱԺ մեծամասնությունըկորցրել է ...
Հայկական օրակարգ. Ինչպես Հայաստանին տալ զարգացման նոր հույս և հեռանկար Ավետիք Չալաբյան. «ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Սա և վերջն է, և սկիզբն է։ Փաշինյանի ելույթը ապրիլի 13-ին և 14-ին Հայաստանի երրորդ հանրապետության վերջն է, իսկ Փաշինյանը երրորդ հանրապետության գերեզմանափորն է և ցավալիորեն, ինչ որտեղ հպարտանում է իր այդ դերով։ Այսօր մեր առջև դրված է երկընտրանք․կստեղծենք չորորդ հանրապետություն, թե երրորդ հանրապետության հետ միաին կվերանանք, որպես պետություն։Եթե ոմանց, այս հարցադրու...